Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսրայէլի յարութիւնը և միութիւնը։ 1* Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղա…

Իսրայէլի յարութիւնը և միութիւնը։

1* Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ, եւ Տէրը ինձ դուրս հանեց * հոգիով, եւ ինձ դուրս հանեց դաշտի մէջը, եւ դա լիքն էր ոսկորներով։ 2Եւ ինձ ման ածեց նորանց վերայ շուրջանակի, եւ ահա նորանք խիստ շատ էին դաշտի երեսի վերայ. Եւ ահա շատ չորացած էին։

3Եւ ինձ ասեց. Մարդի որդի, մի՞թէ կþկենդանանան այս ոսկորները. Եւ ես ասեցի. Ով Տէր Եհովայ, * դու գիտես։ 4Եւ նա ինձ ասեց. Մարգարէացիր այս ոսկորների վերայ եւ ասիր նորանց. Ով չորացած ոսկորներ, լսեցէք Տիրոջ խօսքը. 5Այսպէս է ասում տէր Եհովան այս ոսկորներին. Ահա ես * ձեր մէջը հոգի պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանք։ 6Եւ ձեզ վերայ ջիղեր պիտի դնեմ, եւ ձեզ վերայ միս պիտի բերեմ եւ ձեզ պիտի մորթով պատեմ, եւ ձեր մէջը x շունչ պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանաք. Եւ * պիտի իմանաք որ ես եմ Տէրը։

7Եւ ես մարգարէացայ ինչպէս որ ինձ պատուիրուեցաւ. Եւ մի ձայն եղաւ հէնց որ մարգարէացայ, եւ ահա մի շարժում, եւ ոսկորները մօտեցան՝ ոսկոր ոսկորի մօտ։ 8Եւ տեսայ, եւ ահա նորանց վերայ ջիղեր եւ միս եկաւ, եւ մորթը պատեց նորանց վերեւիցը, սակայն շունչ չþկար նորանց մէջ։ 9Եւ ինձ ասեց. Մարգարէացիր շունչին՝ մարգարէացիր, ով մարդի որդի, եւ ասիր շունչին. Այսպէս է ասում Տէր Եհովան, * Չորս աշխարհակողմիցը եկ, ով x շունչ, եւ փչիր այս սպանուածների վերայ որ կենդանանան։ 10Եւ ես մարգարէացայ ինչպէս որ ինձ պատուիրուել էր, եւ շունչը * նորանց մէջը մտաւ, եւ նորանք կենդանացան եւ կանգնեցին իրանց ոտների վերայ, եւ մի խիստ շատ մեծ բանակ էր։

11Եւ ինձ ասեց. Մարդի որդի, այս ոսկորները բոլոր Իսրայէլի տունն է. Ահա նորանք ասում են. * Մեր ոսկորները չորացան եւ մեր յոյսը փչացաւ, մենք կորած ենք։ 12Դորա համար մարգարէացիր եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. * Ահա ես պիտի բանամ ձեր գերեզմանները, եւ ձեզ՝ իմ ժողովուրդը դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններիցը, եւ * ձեզ պիտի տանեմ Իսրայէլի երկիրը։ 13Եւ դուք կþիմանաք որ ես եմ Տէրը, երբոր կþբանամ ձեր գերեզմանները եւ ձեզ իբրեւ իմ ժողովուրդը կþհանեմ ձեր գերեզմաններիցը։ 14Եւ * ես իմ հոգին ձեր մէջը կþդնեմ, եւ դուք կþկենդանանք, եւ ես ձեզ կþհանգստացնեմ ձեր երկրի վերայ, եւ դուք կþիմանաք որ ես Տէրս խօսեցի եւ կատարեցի, ասում է Տէրը։

15Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 16Եւ դու, մարդի որդի, * քեզ համար մէկ փայտ առ եւ նորա վերայ գրիր՝ Յուդայինը եւ * նորա ընկեր Իսրայէլի որդկանցը. Եւ մէկ փայտ էլ առ եւ նորա վերայ գրիր՝ Յովսէփինը՝ Եփրեմի փայտը եւ նորա ընկեր Իսրայէլի բոլոր տանը։ 17Եւ * նորանց մօտեցրու միմեանց որ մէկ փայտ դառնան, եւ նորանք միանան քո ձեռքումը։ 18Եւ երբոր քո ժողովրդի որդիքը խօսեն քեզ հետ ասելով. Մեզ չե՞ս ասիլ թէ * սա ի՞նչ է քո ունեցածը. 19* Նորանց ասիր թէ Այսպէս է ասում տէր Եհովան. Ահա ես վեր եմ առնելու * Յովսէփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, եւ նորա ընկեր Իսրայէլի ցեղերը, եւ նորանց նորա վերայ դնեմ Յուդայի փայտի հետ եւ նորանց մէկ փայտ եմ շինելու, եւ նորանք մէկ պիտի լինեն իմ ձեռքումը։ 20Եւ այն փայտերը, որոնց վերայ դու պիտի գրես, * քո ձեռքին լինեն նորանց աչքի առաջին. 21Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. * Ահա ես վեր եմ առնելու Իսրայէլի որդկանցը այն ազգերի միջից, ուր որ իրանք գնացել են, եւ նորանց ժողովելու եմ շուրջանակի եւ բերելու եմ նորանց իրանց երկիրը։ 22Եւ * նորանց մէկ ազգ եմ շինելու երկրումը Իսրայէլի սարերի վերայ եւ * մէկ թագաւոր պիտի լինի նորանց ամենքի թագաւորը, եւ այլ եւս երկու ազգեր չեն լինիլ եւ այլ եւս պիտի չþպառակտուին երկու թագաւորութիւնների։ 23Եւ * այլ եւս պիտի չþպղծուին իրանց կուռքերովն ու գարշելիներովը եւ իրանց բոլոր յանցանքներովը, եւ * ես պիտի ազատեմ նորանց իրանց բոլոր բնակութիւններիցը, որոնց մէջ իրանք մեղք գործեցին, եւ նորանց պիտի սրբեմ, եւ նորանք կþլինեն իմ ժողովուրդը եւ ես կþլինեմ նորանց Աստուածը։ 24Եւ * իմ ծառայ Դաւիթը՝ թագաւոր նորանց վերայ, եւ * նորանց ամենին մէկ հովիւ կþլինի. Եւ * իմ իրաւունքների մէջ կþգնան եւ իմ կանոնները կþպահեն եւ նորանց կþկատարեն։ 25* Եւ ետ կþդառնան այն երկիրը որ տուել եմ իմ ծառայ Յակոբին, ուր որ ձեր հայրերը բնակել էին. Եւ * նորանք կþբնակուեն նորա վերայ՝ իրանք եւ իրանց որդիքը եւ իրանց որդկանց որդիքը մինչեւ յաւիտեան, եւ * իմ ծառայ Դաւիթը իշխան կþլինի նորանց համար մինչեւ յաւիտեան։ 26Եւ նորանց համար * խաղաղութեան ուխտ կþդնեմ՝ յաւիտենական ուխտ կþլինի նորանց հետ. Եւ նորանց պիտի հաստատեմ եւ * շատացնեմ, եւ իմ * սրբարանը նորանց մէջ դնեմ յաւիտեան։ 27Եւ * իմ խորանը նորանց մօտ կþլինի եւ ես * նորանց Աստուած կþլինեմ եւ նորանք իմ ժողովուրդը կþլինեն։ 28Եւ * ազգերը կþիմանան որ ես եմ Տէրը՝ * Իսրայէլին սրբողը, երբոր իմ սրբարանը նորանց մէջ կþլինի յաւիտեան։

*37.1 Գլ. ա. 3։

*37.1 Գլ. գ. 14։ ը. 3։ ժա. 24։ Ղուկ. դ. 1։

*37.3 բ Օր. լբ. 39։ ա Թագ. բ. 6։ Յովհ. ե. 21։ Հռովմ. գ. 12։ բ Կոր. ա. 9։

*37.5 Սաղ. ճդ. 30։ Հմր. 9։

x37.6, 37.9 Կամ՝ հոգի

*37.6 Գլ. զ. 7։ լե. 12։ Յովել. բ. 27։ գ. 17։

*37.9 Սաղ. ճդ. 30։ Հմր. 5։

*37.10 Յայտ. ժա. 11։

*37.11 Սաղ. ճխա. 7։ Տես Ես. խթ. 14։

*37.12 Ես. իզ. 19։ Ովս. ժգ. 14։

*37.12 Գլ. լզ. 24։ Հմր. 25։

*37.14 Գլ. լզ. 27։

*37.16 Տես Թու. ժէ. 2։

*37.16 բ Մն. ժա. 12, 13։ ժե. 9։ լ. 11, 18։

*37.17 Տես Հմր. 22, 24։

*37.18 Գլ. ժբ. 9։ իդ. 19։

*37.19 Զաք. ժ. 6։

*37.19 Հմր. 16, 17։

*37.20 Գլ. ժբ. 3։

*37.21 Գլ. լզ. 24։

*37.22 Ես. ժա. 13։ Երեմ. գ. 18։ ծ. 4։ Ովս. ա. 11։

*37.22 Գլ. լդ. 23, 24։ Յովհ. ժ. 16։

*37.23 Գլ. լզ. 25։

*37.23 Գլ. լզ. 28, 29։

*37.24 Ես. խ. 11։ Երեմ. իգ. 5։ լ. 9։ Գլ. լդ. 23, 24։ Ովս. գ. 5։ Ղուկ. ա. 32։

*37.24 Հմր. 22։ Յովհ. ժ. 16։

*37.24 Գլ. լզ. 27։

*37.25 Գլ. լզ. 28։

*37.25 Ես. կ. 21։ Յովել. գ. 20։ Ամովս. թ. 15։

*37.25 Հմր. 24։ Յովհ. ժբ. 34։

*37.26 Սաղ. ձթ. 3։ Ես. ծե. 3։ Երեմ. լբ. 40։ Գլ. լդ. 25։

*37.26 Գլ. լզ. 10, 37։

*37.26 բ Կոր. զ. 16։

*37.27 Ղև. իզ. 11, 12։ Գլ. խգ. 7։ Յովհ. ա. 14։

*37.27 Գլ. ժա. 20։ ժդ. 11։ լզ. 28։

*37.28 Գլ. լզ. 23։

*37.28 Գլ. ի. 12։