Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Բաղդատի առաջին խօսքը՝ Յոբին միայն ապաշխարելը կþփրկէ. Ամբարիշտնե…

Բաղդատի առաջին խօսքը՝ Յոբին միայն ապաշխարելը կþփրկէ. Ամբարիշտները կþկորչեն։

1Այն ժամանակ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.

2Մինչեւ ե՞րբ պիտի այդ խօսես. Մինչդեռ մեծ քամի են քո բերանի խօսքերը։

3* Մի՞թէ Աստուած կþդարձնէ դատաստանը, կամ Ամենակարողը արդարութի՞ւնը կþդարձնէ։

4Եթէ * որդիքդ նորա դէմ մեղանչել են, նա էլ նորանց մատնել է իրանց յանցանքի ձեռքը։

5* Եթէ դու կանուխ դէպի Աստուած դառնաս, եւ Ամենակարողին աղաչես,

6Եթէ դու մաքուր եւ ուղիղ լինիս, նա այն ժամանակ անպատճառ կþզարթնէ քեզ համար, եւ կþապահովացնէ քո արդարութեան բնակարանը.

7Թէպէտեւ քո սկիզբը պզտիկ լինի, քո վերջը շատ կþմեծանայ։

8Բայց * ա՛ղէ հարցրու առաջի սերունդից, եւ ուշ դարձրու նորանց հայրերի քննութեանը,

9Որովհետեւ * մենք երէկուանն ենք եւ չենք հասկանում, որովհետեւ ստուեր են մեր օրերը երկրի վերայ.

10Ահա նորանք քեզ կþսովորեցնեն եւ քեզ կþասեն, եւ իրանց սրտիցը խօսքեր կþարտասանեն։

11Մի՞թէ պրտուն կþբուսնի առանց տիղմի. Կնիւնը կþաճէ՞ առանց ջրի.

12Նա * դեռ իր դալարութեան մէջ՝ չþկտրուած՝ ամեն խոտից առաջ կþչորանայ։

13Այսպէս են բոլոր Աստուծուն մոռացողների ճանապարհները. Եւ * կեղծաւոր յոյսը պիտի կորչի։

14Որովհետեւ նորա վստահութիւնը պիտի կտրուի, եւ նորա յոյսը * սարդի * ոստայն է։

15* Նա կþկռնէ իր տանը վերայ, եւ նա չի դիմանալ, նա կþբռնէ նորանից, բայց նա չի կենալ։

16Նա դալար է արեգակից առաջ, եւ նորա ճիւղերը նորա պարտէզիցը վեր.

17Նորա արմատները քարակոյտին են փաթաթվում, քարերի դէզի մէջն է մտնում.

18Բայց * երբոր նորան խլում են իր տեղիցը, տեղը ուրանում է նորան, թէ Քեզ չեմ տեսել։

19Ահա սա է նորա ուրախ ճանապարհը, եւ * հողիցը ուրիշներն են բուսնում։

20Տես՝ Աստուած չէ մերժում արդարին, եւ չէ բռնում չարերի ձեռքիցը.

21Մինչեւ որ բերանդ լցնէ ծիծաղով, եւ շրթունքներդ՝ ցնծութեան ձայնով։

22Քեզ ատողներն * ամօթով պիտի ծածկուին, եւ ամբարիշտների վրանը կþչքանայ։

*8.3 Ծն. ժը. 25։ բ Օր. լբ. 4։ բ Մն. ժթ. 7։ Գլ. լդ. 12, 17։ Դան. թ. 14։ Հռովմ. գ. 5։

*8.4 Գլ. ա. 5, 18։

*8.5 Գլ. ե. 8։ ժա. 13։ իբ. 23 ևլն։

*8.8 բ Օր. դ. 32։ լբ. 7։ Գլ. ժե. 18։

*8.9 Ծն. խէ. 9։ ա Մն. իթ. 15։ Գլ. է. 6։ Սաղ. լթ. 5։ ճբ. 11։ ճխդ. 4։

*8.12 Սաղ. ճիթ. 6։ Երեմ. ժէ. 6։

*8.13 Գլ. ժա. 20։ ժը. 14։ իէ. 8։ Սաղ. ճժբ. 10։ Առակ. ժ. 28։

*8.14 Ես. ծթ. 5, 6։

*8.14 Եբր.՝ տուն

*8.15 Գլ. իէ. 18։

*8.18 Գլ. է. 10։ ի. 9։ Սաղ. լէ. 36։

*8.19 Սաղ. ճժգ. 7։

*8.22 Սաղ. լե. 26։ ճթ. 29։