Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղէմի աւերմունքըեռացող կաթսայի և Եզեկիէլի կնոջ մահովը ցոյց տրուա…

Երուսաղէմի աւերմունքըեռացող կաթսայի և Եզեկիէլի կնոջ մահովը ցոյց տրուած։

1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ իններորդ տարուայ տասներորդ ամսուայ ամսի տասին՝ ասելով. 2Մարդի որդի, գրիր քեզ համար այս օրուայ անունը հէնց այսօր. Բաբիլոնի թագաւորը * հէնց այսօր մօտացաւ Երուսաղէմին։ 3Եւ * առակով խօսիր դէպի այս ապստամբ տունը եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. * Դիր կաթսան՝ դիր, եւ մէջն էլ ջուր ածիր։ 4Ժողովիր նորա կտորները մէջը՝ ամեն լաւ կտորը, ազդրը եւ ուսը, ընտիր ոսկորներով լցրու։ 5Ոչխարների ընտիրներն առ եւ ոսկորները դիզիր նորա տակին. Նորան սաստիկ եռացրու, որ ոսկորներն էլ եփուին միջումը։

6Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ * արիւնահեղ քաղաքին, այն կաթսային որի ժանգը իրանում է եւ ժանգը միջիցը դուրս չէ եկած, կտոր կտոր հանիր կտորները. * նորա վերայ վիճակ չþձգուի։ 7Որովհետեւ նորա արիւնը իրանում է. Չոր ապառաժի վերայ է դրել նորան, * գետնի վերայ չէ թափել նորան որ նորան ծածկէ հողով։ 8Իմ սրտմտութիւնը վեր հանելու եւ վրէժը առնելու համար նորա արիւնը դրի չոր ապառաժի վերայ, որ չþծածկուի։ 9Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. * Վա՜յ արիւնահեղ քաղաքին. Ես էլ կրակի խարոյկը պիտի մեծացնեմ։ 10Շատացրու փայտերը, վառիր կրակը որ միսը հալուի, համեմներ էլ դիր եւ թող ոսկորները այրուին։ 11Եւ յետոյ կայծերի վերայ դիր պարապ, որպէս զի տաքանայ եւ այրուի պղինձը, եւ * հալուի նորանում նորա պղծութիւնը՝ վերջանայ ժանգը։ 12Աշխատութիւններով յոգնեցաւ նա, եւ նորանից դուրս չþեկաւ նորա շատ ժանգը՝ կրակով նորա ժանգը։ 13Քո անմաքրութիւնումը պղծագործութիւն կայ. Որովհետեւ ես քեզ մաքրեցի եւ դու մաքուր չþեղար, այլ եւս պիտի չþմաքրուիսքո պղծագործութիւնից * մինչեւ որ իմ սրտմտութիւնը հանգստացնեմ քեզ վերայ։ 14* Ես Տէրս եմ խօսել, պիտի գայ. Եւ ես պիտի կատարեմ, ես պիտի չþթողեմ, եւ չþխնայեմ եւ չþզղջամ. Քո ճանապարհների համեմատ եւ քո արարքների համեմատ պիտի դատուիս, ասում է Տէր Եհովան։

15Եւ Տիրոջ խօսքն ինձ եղաւ ասելով. 16Մարդի որդի, ահա ես վեր եմ առնում քեզանից մի հարուածով քո աչքերի ցանկութիւնը, եւ դու պիտի ոչ ողբաս ոչ լաց լինես, եւ արտասուքդ պիտի չþգայ։ 17Լռութեամբ հառաչիր, * մեռելի սուգ պիտի չþանես. * ապարօշդ կապիր գլխիդ, * կօշիկներդ ոտներդ հագիր, * դունչդ մի ծածկիր, եւ մարդկանց հացը մի ուտիր։

18Եւ ես առաւօտը խօսեցի ժողովրդի հետ, եւ իրիկունը մեռաւ կինս. Եւ միւս առաւօտը ինձ հրամայուածին պէս արի։ 19Եւ ժողովուրդն ինձ ասեց. * Մեզ չե՞ս իմացնել, թէ սա ինչ է նշանակում մեզ համար, որ դու անում ես։

20Եւ ես ասեցի նորանց. Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 21Ասիր Իսրայէլի տանը թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. * Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զօրութեան պարծանքը, * ձեր աչքերի ցանկութիւնը եւ ձեր հոգու խնայածը. Եւ * ձեր թողած տղերքն ու աղջկերքը սրով պիտի ընկնեն։ 22Եւ դուք պիտի իմ արածին պէս անէք, * դունչ պիտի չþծածկէք, եւ մարդկանց հացը պիտի չþուտէք. 23Եւ ձեր ապարօշները ձեր գլխին եւ ձեր կօշիկները ձեր ոտքին լինելով * պիտի սուգ չþանէք եւ լաց չþլինէք, այլ պիտի հալումաշ լինէք * ձեր անիրաւութիւններովը եւ դէպի իրար հառաչէք։ 24Եւ * Եզեկիէլը ձեզ համար նշան է. Նորա բոլոր արածին պէս պիտի անէք. * սա լինելիս * կþիմանաք, որ ես եմ Տէր Եհովան։

25Եւ դու, մարդի որդի, ահա երբոր ես վեր կþառնեմ նորանցից * իրանց զօրութիւնը, իրանց պարծանքի ուրախութիւնը, իրանց աչքերի ցանկութիւնը եւ իրանց սրտի ուզածը՝ իրանց տղերքն ու աղջկերքը, 26* Այն ժամանակ կþգայ ազատուած մէկը քեզ մօտ, որ լուր կþբերէ ականջներիդ։ 27* Այն ժամանակ բերանդ պիտի բացուի այն ազատուածովը եւ պիտի խօսես ու այլ եւս համր չþմնաս, եւ * դու նորանց համար նշան կþլինես. Եւ նորանք կþիմանան, որ ես եմ Տէրը։

*24.2 դ Թագ. իե. 1։ Երեմ. լթ. 1։ ծբ. 4։

*24.3 Գլ. ժէ. 12։

*24.3 Տես Երեմ. ա. 13։ Գլ. ժա. 3։

*24.6 Գլ. իբ. 3։ իգ. 37։ Հմր. 9։

*24.6 Տես բ Թագ. ը. 2։ Յովել. գ. 3։ Աբդ. 11։ Նաւ. գ. 10։

*24.7 Ղև. ժէ. 13։ բ Օր. ժբ. 16, 24։

*24.9 Հմր. 6։ Նաւ. գ. 1։ Ամբ. բ. 12։

*24.11 Գլ. իբ. 15։

*24.13 Գլ. ե. 13։ ը. 18։ ժզ. 42։

*24.14 ա Թագ. ժե. 29։

*24.17 Երեմ. ժզ. 5-7։

*24.17 Տես Ղև. ժ. 6։ իա. 10։

*24.17 բ Թագ. ժե. 30։

*24.17 Հմր. 22։ Ղև. ժգ. 45։ Միք. գ. 7։

*24.19 Գլ. ժբ. 9։ լէ. 18։

*24.21 Երեմ. է. 14։ Գլ. է. 20-22։

*24.21 Սաղ. իէ. 4։

*24.21 Գլ. իգ. 47։

*24.22 Երեմ. ժզ. 6, 7։ Հմր. 17։

*24.23 Յոբ իէ. 15։ Սաղ. հը. 64։

*24.23 Ղև. իզ. 39։ Գլ. լգ. 10։

*24.24 Ես. ի. 3։ Գլ. դ. 3։ ժբ. 6, 11։

*24.24 Երեմ. ժէ. 15։ Յովհ. ժգ. 19։ ժդ. 29։

*24.24 Գլ. զ. 7։ իե. 5։

*24.25 Հմր. 21։

*24.26 Գլ. լգ. 21, 22։

*24.27 Գլ. գ. 26, 27։ իթ. 21։ լգ. 22։

*24.27 Հմր. 24։