Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ համբերութիւնը ամբարիշտների վերայ անհասկանալի է։ 1Ի՞նչու հ…
Աստուծոյ համբերութիւնը ամբարիշտների վերայ անհասկանալի է։
1Ի՞նչու համար * ժամանակները Ամենակարողից ծածկուած չþլինելով, նորան ճանաչողները չեն տեսնում նորա օրերը։
2* Սահմանները փոխում են, հօտեր են յափշտակում եւ արածեցնում։
3Որբերի էշը քշում են տանում, * որբեւայրիի եզը գրաւ են առնում։
4Մոլորեցնում են աղքատներին ճանապարհիցը, * մէկտեղ թաք են կենում երկրի թշուառները։
5Ահա նորանք վայրի էշերի պէս դուրս են գալիս իրանց գործին, որս ման գալու առաւօտանց, անապատը հաց է տալիս նորանց տղայոց համար։
6Իրանցը չþեղած արտը հնձում են, եւ ամբարշտի այգին են քաղում։
7* Մերկ անց են կացնում գիշերը առանց հանդերձի, եւ առանց զգեստի են ցրտումը։
8Լեռների սաստիկ անձրեւներիցը թրջվում են, եւ ապաստան չþունենալով * ժայռին են կպչում։
9Պոկում են ստինքից որդին. Եւ աղքատիցը գրաւ են առնում։
10Մերկ ման են գալիս առանց հագուստի, եւ անօթի սոված խուրձ են կրում։
11Իրանց պատերի մէջտեղը իւղ են հանում, հնձաններ են կոխում, բայց ծարաւ մնում։
12Քաղաքիցը մարդի հեծում են, եւ վիրաւորուածների հոգին աղաղակում է, եւ Աստուած սա անզգամութիւն չէ համարում։
13Նորանք լոյսի հակառակորդներ են, նորա ճանապարհները չեն ճանաչում, եւ չեն կենում նորա շաւիղներումը։
14* Արշալուսին է վեր կենում մարդասպանը, սպանում է աղքատին եւ տնանկին, եւ գիշերը գողի նման է դառնում։
15* Շնացողի աչքն էլ սպասում է երեկոյին * ասելով՝ Ինձ աչք չի տեսնիլ, եւ երեսին ծածկոց է դնում։
16Մութով ծակում են այն տները, որոնց ցերեկով նշան են արել. * նորանք լոյս չþգիտեն։
17Որովհետեւ նորանց ամենի համար առաւօտը մահու ստուեր է. Որովհետեւ նորանք ճանաչում են մահու ստուերի սոսկումները։
18Նա թեթեւ է ջրի երեսին, նորանց բաժինը անիծեալ է երկրի վերայ. Չէ դառնում դէպի այգիների ճանապարհը։
19Երաշտութիւնն ու տաքութիւնը յափշտակում են ձիւնի ջրերը, * գերեզմանն էլ՝ մեղք գործողներին։
20Որովայնը մոռանար նորան, որդերը ճաշէի՜ն նորան, * նա այլեւս չþյիշուի՜, եւ փշրուի՜ նորա ամբարշտութիւնը ծառի նման.
21Որ չարչարում է չբերք ամուլին, եւ որբեւայրիին բարիք չէ անում։
22Եւ քաշում է զօրաւորներին էլ իր ուժովը. Նա վեր կենալիս՝ ոչ ով ապահով չէ իր կեանքի մասին։
23Բայց նա տալիս է նորան ապահովութեամբ, որ նորան վստահէ, * իսկ նորա աչքերը նորանց ճանապարհների վերայ է։
24Մի քիչ բարձրացան, բայց ոչնչացան. Գլորուեցան ամենքի պէս եւ խորտակուեցան, եւ հասկի գլխի պէս կտրուեցան։
25Եթէ այսպես չէ. Ո՞վ է իմ սուտը հանում, եւ իմ խօսքը ոչնչացնում։
*24.1 Ժող. թ. 12։ Ես. ժգ. 22։ Երեմ. իէ. 7։ Եզեկ. իբ. 3։ լ. 3։
*24.2 բ Օր. ժթ. 14։ Ովս. ե. 10։
*24.3 բ Օր. իդ. 6, 17։ Գլ. իբ. 6։
*24.4 Առակ. իը. 28։
*24.7 Ել. իբ. 26, 27։ բ Օր. իդ. 12, 13։ Գլ. իբ. 6։
*24.8 Ողբ. դ. 5։
*24.14 Սաղ. ժ. 8։
*24.15 Առակ. է. 9։
*24.15 Գլ. լա. 9։ Սաղ. ժ. 11։
*24.16 Յօհ. գ. 20։
*24.19 Կամ՝ մեռելների բնակարանն. Գրաբ.՝ դժոխքն
*24.20 Առակ. ժ. 7։
*24.23 Սաղ. ժա. 4։ Առակ. ժե. 3։