Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մարգարէի արդիւնաւոր քարոզը Նինուէումը։ 1Եւ Տիրոջ խօսքը երկրորդ անգ…

Մարգարէի արդիւնաւոր քարոզը Նինուէումը։

1Եւ Տիրոջ խօսքը երկրորդ անգամ եղաւ Յովնանին ասելով. 2Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզիր նորա դէմ այն քարոզութիւնը, որ ես քեզ կþասեմ. 3Եւ Յովնանը վեր կացաւ ու գնաց Նինուէ Տիրոջ խօսքին համեմատ, եւ Նինուէն մեծ քաղաք էր Աստուծոյ համար՝ երեք օրուայ ճանապարհ։ 4Եւ Յովնանը սկսեց քաղաքը մտնել մէկ օրուայ ճանապարհ, եւ * քարոզում էր ու ասում. Դեռ քառասուն օր կայ, եւ Նինուէն պիտի կործանուի։

5Եւ Նինուէի մարդիկը * հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները։ 6Եւ խօսքը հասաւ Նինուէի թագաւորին, եւ նա վեր կացաւ իր աթոռիցը եւ հանեց պատմուճանը իր վերայից եւ քուրձ հագաւ եւ * նստեց մոխրի վերայ. 7Եւ * կանչել տուաւ ու ասեց Նինուէումը թագաւորի եւ նորա մեծամեծների հրամանովն ասելով. Մարդ եւ անասուն, արջառ եւ ոչխար ոչինչ չþճաշակեն, չþարածեն եւ ջուր չþխմեն. 8Եւ քուրձ հագնեն մարդիկ եւ անասունք, եւ ուժով աղաղակեն առ Աստուած, եւ * ամեն մարդ ետ դառնայ իր չար ճանապարհիցը եւ * իր ձեռքերումն եղող անիրաւութիւնիցը։ 9* Ով գիտէ, գուցէ Աստուած ետ դառնայ եւ զղջայ, եւ ետ դառնայ իր սաստիկ բարկութիւնիցը ու մենք չþկորչենք։ 10* Եւ Աստուած տեսաւ նորանց գործերը, որ ետ դառան իրանց չար ճանապարհիցը, եւ Աստուած զղջաց այն չարեաց մասին, որ ասել էր թէ պիտի անէ նորանց, եւ չþարաւ։

*3.4 Տես բ Օր. ժը. 22։

*3.5 Մատ. ժբ. 41։ Ղուկ. ժա. 32։

*3.6 Յոբ բ. 8։

*3.7 բ Մն. ի. 3։ Յովէլ բ. 15։

*3.8 Ես. ծգ. 6։

*3.8 Ես. ծթ. 6։

*3.9 բ Թագ. ժբ. 22։ Յովէլ բ. 14։

*3.10 Երեմ. ժը. 8։ Ամովս է. 3, 6։