Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երէցների, երիտասարդների և ուրիշ հաւատացեալների պարտականութիւնները։ …
Երէցների, երիտասարդների և ուրիշ հաւատացեալների պարտականութիւնները։
1Ձեր մէջի երէցներին աղաչում եմ երէցընկերս եւ * Քրիստոսի չարչարանքների վկայս, եւ * այն յայտնուելու էլ փառքի մասնակիցս, 2* Արածեցրէք Աստուծոյ հօտը որ ձեզ մօտ է, վերակացու լինելով * ոչ թէ ստիպուած, այլ յօժար կամքով, * ոչ թէ պիղծ շահասիրութիւնով՝ այլ յօժարութիւնով. 3* Ոչ թէ ինչպէս վիճակների վերայ * տիրապետելով, * այլ հօտին օրինակներ լինելով։ 4* Եւ երբոր Հովուապետն կ’երեւի, * փառքի անթառամ * պսակը կ’ընդունէք։
5Այսպէս էլ դուք, երիտասարդներ, հնազանդեցէք ծերերին, * ամենդ իրար հնազանդելով խոնարհութիւնը հագէք. * որ Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, * բայց խոնարհներին շնորհք է տալիս։ 6* Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով։ 7* Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար։
8* Արթուն եղէք, հսկում արէք. * որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։ 9* Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, * գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են քաշում։
10Եւ ամեն շնորհքի Աստուածը, * որ մեզ կանչեց իր յաւիտենական փառքի մէջ Քրիստոս Յիսուսով, ձեզ որ * մի քիչ չարչարվում էք, կատարեալ անէ, * հաստատէ, զօրացնէ, * հիմնէ. 11* Նորան լինի փառք եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։ 12* Սիղուանոս հաւատարիմ եղբօր ձեռովն, ինչպէս որ կարծում եմ, * կարճառօտ գրեցի, որ յորդորեմ եւ այս բանի համար վկայեմ, թէ * սա է Աստուծոյ ճշմարիտ շնորհքը, որի մէջ դուք կանգնած էք։ 13Բարեւ է տալիս ձեզ ձեզ հետ ընտրուած եկեղեցին որ Բաբիլոնումն է. Եւ * իմ որդի Մարկոսը։ 14* Իրար բարեւ տուէք սէրի համբոյրով. * խաղաղութիւն լինի ձեզ ամենիդ որ Քրիստոս Յիսուսումն էք։ Ամէն։
*5.1 Ղուկ. իդ. 48։ Գոր. ա. 8, 22։ ե. 32։ ժ. 39։
*5.1 Հռովմ. ը. 17, 18։ Յայտ. ա. 9։
*5.2 Յովհ. իա. 15-17։ Գոր. ի. 28։
*5.2 ա Կոր. թ. 17։
*5.2 ա Տիմ. գ. 3, 8։ Տիտ. ա. 7։
*5.3 Սաղ. լգ. 12։ հդ. 2։
*5.3 Եզեկ. լդ. 4։ Մատ. ի. 25, 26։ բ Կոր. ա. 23։
*5.3 Փիլ. գ. 17։ բ Թես. գ. 9։ ա Տիմ. դ. 12։ Տիտ. բ. 7։
*5.4 Եբր. ժգ. 20։
*5.4 Գլ. ա. 4։
*5.4 ա Կոր. թ. 25։ բ Տիմ. դ. 8։ Յակ. ա. 12։
*5.5 Հռովմ. ժբ. 10։ Եփես. ե. 21։ Փիլ. բ. 3։
*5.5 Յակ. դ. 6։
*5.5 Ես. ծէ. 15։ կզ. 2։
*5.6 Յակ. դ. 10։
*5.7 Սաղ. լէ. 5։ ծե. 22։ Մատ. զ. 25։ Ղուկ. ժբ. 11, 22։ Փիլ. դ. 6։ Եբր. ժգ. 5։
*5.8 Ղուկ. իա. 34, 36։ ա Թես. ե. 6։ Գլ. դ. 7։
*5.8 Յոբ ա. 7։ բ. 2։ Ղուկ. իբ. 31։ Յայտ. ժբ. 12։
*5.9 Եփես. զ. 11, 13։ Յակ. դ. 7։
*5.9 Գոր. ժդ. 21։ ա Թես. գ. 3։ բ Տիմ. գ. 12։ Գլ. բ. 21։
*5.10 ա Կոր. ա. 9։ ա Տիմ. զ. 12։
*5.10 բ Կոր. դ. 17։ Գլ. ա. 6։
*5.10 Յուդ. 24։
*5.10 բ Թես. բ. 16։ գ. 3։
*5.11 Գլ. դ. 11։ Յայտ. ա. 6։
*5.12 բ Կոր. ա. 19։
*5.12 Եբր. ժգ. 22։
*5.12 Գոր. ի. 24։ ա Կոր. ժե. 1։ բ Պետ. ա. 12։
*5.13 Գոր. ժբ. 12, 25։
*5.14 Հռովմ. ժզ. 16։ ա Կոր. ժզ. 20։ բ Կոր. ժգ. 12։ ա Թես. ե. 26։
*5.14 Եփես. զ. 23։