Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ ամենագիտութիւնը և ամենուրեքութիւնը։ Երգողների գլխաւորին. …
Աստուծոյ ամենագիտութիւնը և ամենուրեքութիւնը։
Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։
1Տէր, * դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։
2* Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես * իմ մտածմունքները։
3* Իմ գնալն ու պառկելը քննում ես. Եւ իմ բոլոր ճանապարհները գիտես.
4Որովհետեւ դեռ բնաւ խօսք չþկայ իմ լեզուի վերայ. Ահա, ով Տէր, * դու ամենը գիտում ես։
5Իմ ետեւիցն եւ առաջիցը պատում ես ինձ, եւ քո ձեռքը դրել ես ինձ վերայ։
6* Այս գիտութիւնը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նորան։
7* Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. Եւ քո երեսիցն ո՞ւր փախչեմ։
8* Եթէ վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես. Եւ * եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես։
9Եթէ արշալուսի թեւերն առնեմ եւ ծովի վերջի ծայրերումը բնակուեմ,
10Այնտեղ էլ քո ձեռքը կþառաջնորդէ ինձ, եւ քո աջը կþպահէ ինձ։
11Եւ եթէ ասեմ. Թող խաւարն ինձ ծածկէ. Այն ժամանակ գիշերն էլ լոյս կþլինի իմ շուրջը։
12* Մութն էլ քեզ համար խաւար չէ, գիշերն էլ ցերեկի պէս լոյս է. Խաւարն էլ լոյսի պէս է քեզ համար։
13Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքներումը, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։
14Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։
15* Իմ ոսկորները չþծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. Եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։
16Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. Եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չþկար։
17* Քանի՜ պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. Քանի՜ մեծ է նորանց թիւը։
18Եթէ համարեմ նորանց՝ աւազիցը շատ են. Զարթնեցի, եւ դեռ քեզ հետ եմ։
19Եարնի թէ * ամբարիշտներն սպանես, ով Աստուած. Եւ դուք, * ով արիւնահեղ մարդիկ, հեռացէք ինձանից։
20Նորանք * քեզ հակառակ են խօսում նենգութիւնով. Եւ քո թշնամիքը սուտ երդում են անում։
21* Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ով Տէր. Եւ քեզ դէմ ապստամբողներից չե՞մ զզվում։
22Կատարեալ ատելութիւնով ատում եմ նորանց. Նորանք ինձ թշնամի են դառել։
23* Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. Քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները.
24Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ * առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը։
*139.1 Սաղ. ժէ. 3։ Երեմ. ժբ. 3։
*139.2 դ Թագ. ժթ. 27։
*139.2 Մատ. թ. 4։ Յովհ. բ. 24, 25։
*139.3 Յոբ լա. 4։
*139.4 Եբր. դ. 13։
*139.6 Յոբ խբ. 3։ Սաղ. խ. 5։ ճլա. 1։
*139.7 Երեմ. իգ. 24։ Յովն. ա. 3։
*139.8 Ամովս. թ. 2-4։
*139.8 Յոբ իզ. 6։ Առակ. ժե. 11։
*139.12 Յոբ իզ. 6։ լդ. 22։ Դան. բ. 22։ Եբր. դ. 13։
*139.15 Յոբ ժ. 8, 9։ Ժող. ժա. 5։
*139.17 Սաղ. խ. 5։
*139.19 Ես. ժա. 4։
*139.19 Սաղ. ճժթ. 115։
*139.20 Յուդ. 15։
*139.21 բ Մն. ժթ. 2։ Սաղ. ճժթ. 158։
*139.23 Յոբ լա. 6։ Սաղ. իզ. 2։
*139.24 Սաղ. ե. 8։ ճխգ. 10։