Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երկնային դատաւորի գովասանքը։ Երգողների գլխաւորին. Նկինօթով. Ասափի …

Երկնային դատաւորի գովասանքը։

Երգողների գլխաւորին. Նկինօթով. Ասափի Սաղմոս. Երգ։

1* Աստուած յայտնի է Յուդայի մէջ. Նորա անունը մեծ է Իսրայէլի մէջ։

2Եւ Սաղէմի մէջ է նորա խորանը. Եւ նորա բնակարանը՝ Սիօնի մէջ.

3* Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը՝ վահանը, սուրը եւ կռիւը։ (Սէլա։)

4Դու լուսաւոր ես՝ աւելի փառաւոր * քան յափշտակութեան սարերը։

5Սրտով զօրաւորները աւար եղան. * ննջեցին իրանց քնովը. Եւ զօրութեան ամեն մարդիկը չþգտան իրանց ձեռքերը։

6Ով Յակոբի Աստուած, * քո սաստելուցը քնով թմրեցան կառքերը եւ ձիանքը։

7Դու ահաւոր ես, ով Տէր, * ո՞վ կþկանգնի քո առաջին քո բարկութեան ժամանակին։

8* Դու երկնքիցը լսել ես տալիս դատաստանը. * երկիրը վախենում է եւ լուռ կենում,

9Երբոր Աստուած * վեր է կենում դատաստան անելու որ երկրի ամեն խեղճերը փրկէ։ (Սէլա։)

10* Որովհետեւ մարդկանց բարկութիւնը քեզ համար փառք կþդառնայ. Աւելորդ բարկութիւնը գօտիի պէս կþկապես։

11* Ուխտ դրէք եւ կատարեցէք ձեր Տէր Աստուծուն. * ամենքը՝ որ նորա չորս կողմովն են, թող ընծայ բերեն Ահաւորին։

12Որ նա կոտրում է իշխանների հոգին. Եւ * ահաւոր է երկրի թագաւորների վերայ։

*76.1 Սաղ. խը. 1 ևլն։

*76.3 Սաղ. խզ. 9։ եզեկ. լթ. 9։

*76.4 Եզեկ. լը. 12, 13։ լթ. 4։

*76.5 Սաղ. ժգ. 3։ Երեմ. ծա. 39։

*76.6 Ել. ժե. 1, 21։ եզեկ. լթ. 20։ Նաւ. բ. 13։ Զաք. ժբ. 4։

*76.7 Նաւ. ա. 6։

*76.8 Եզեկ. լը. 20։

*76.8 բ Մն. ի. 29, 30։

*76.9 Սաղ. թ. 7-9։ հբ. 4։ հե. 7։

*76.10 Ել. թ. 16։ Սաղ. կե. 7։

*76.11 Ժող. ե. 4, 5, 6։

*76.11 բ Մն. լբ. 22, 23։ Սաղ. կը. 29։ ձթ. 7։

*76.12 Սաղ. կը. 35։