Հին Կտակարան
Նոր Կտակարան
Քրիստոսի ծոմը։ Պետրոս և Անդրէաս։ Յակոբոս և Յովհաննէս։ 1Այն ժամանակ…
Քրիստոսի ծոմը։ Պետրոս և Անդրէաս։ Յակոբոս և Յովհաննէս։
1Այն ժամանակ * Յիսուսը * Հոգիիցն անապատը տարուեցավ, որ փորձուի սատանայիցը։ 2Եւ * քառասուն օր եւ քառասուն գիշեր ծոմ պահելուց յետոյ սովեց։ 3Եւ փորձիչը նորա մօտ գալով ասեց. Եթէ * Աստուծոյ որդի ես, ասիր որ այս քարերը հաց լինեն։ 4Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ * Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը։
5Այն ժամանակ սատանան նորան առաւ տարաւ * սուրբ քաղաքը, եւ կանգնեցրեց նորան տաճարի աշտարակի վերայ, 6Եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, քեզ վայր գցիր. Որովհետեւ գրուած է թէ * Իր հրեշտակներին կ’հրամայէ քեզ համար, եւ ձեռների վերայ կ’բարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չ’դիպցնես երբէք։ 7Յիսուսը նորան ասեց. Դարձեալ գրուած է, թէ * Մի փորձիր Տիրոջը՝ քո Աստուծուն։
8Դարձեալ առաւ տարաւ նորան սատանան մի շատ բարձր սար՝ եւ ցույց տուաւ նորան աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը, 9Եւ ասեց նորան. Սորանց ամենը քեզ կ’տամ, եթէ ընկած երկրպագես ինձ։ 10Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. * Դէն գնա, սատանայ. Որովհետեւ գրուած է թէ * Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։ 11Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա * հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան։
12Եւ * երբոր Յիսուսը լսեց, թէ Յովհաննէսը մատնուեցաւ, հեռացաւ գնաց Գալիլեա. 13Եւ Նազարէթը թողած եկաւ բնակուեց ծովեզրեայ Կափառնայումումը, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններումը. 14Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է, 15* Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը՝ ծովի ճանապարհը՝ Յորդանանի այն կողմը, հեթանոսների Գալիլեան. 16* Ժողովուրդ, որ խաւարի մէջ նստած էր, մեծ լոյս տեսաւ. Եւ նորանց որ մահի երկրումը եւ ստուերումը նստած էին, լոյս ծագեց նորանց։ 17* Այն ժամանակից Յիսուսն սկսեց քարոզել եւ ասել. * Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։
18* Եւ Յիսուսը Գալիլեացիների ծովի եզրումը ման գալիս՝ տեսաւ երկու եղբարց՝ * Սիմօնին որ Պետրոս է կոչուած, եւ նորա Անդրէաս եղբօրը, որ ուռկան էին գցում ծովը, որովհետեւ ձկնորս էին. 19Եւ ասեց նորանց. Իմ ետեւից եկէք, եւ ես * ձեզ մարդկանց որսորդ կ’շինեմ։ 20* Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողած նորա ետեւից գնացին։ 21* Եւ այն տեղից առաջ գնալով ուրիշ երկու եղբայրներին տեսաւ, Զեբեդեան Յակոբոսին եւ նորա եղբայր Յովհաննէսին՝ նաւումն իրանց հայր Զեբեդէոսի հետ իրանց ուռկանները շինելիս, եւ նորանց կանչեց։ 22Նորանք էլ շուտով նաւը եւ իրանց հօրը թողած, նորա ետեւից գնացին։
23Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ * սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով * արքայութեան աւետարանը, եւ * ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով։ 24Եւ նորա համբաւը դուրս եկաւ բոլոր Սիւրիա. Եւ նորա մօտ բերին ամեն հիւանդներին որ կերպ կերպ ցաւերով եւ տանջանքներով նեղվում էին, եւ դիւահարներ եւ լուսնոտներ եւ անդամալոյծներ. Եւ նա նորանց բժշկեց։ 25Եւ նորա ետեւից * շատ ժողովուրդներ էին գնում Գալիլեայիցը եւ Դեկապօլիսիցը եւ Երուսաղէմիցը եւ Հրէաստանիցը եւ Յորդանանի այն կողմիցը։
*4.1 Մար. ա. 12։ Ղուկ. դ. 1-13։
*4.1 Տես գ Թագ. ժը. 12։ Եզեկ. գ. 14։ ը. 3։
*4.2 գ Թագ. ժթ. 8։
*4.3 Տես Գլ. ժդ. 33։
*4.4 բ Օր. ը. 3։
*4.5 Նէեմ. ժա. 1։ Ես. խը. 2։ ծբ. 1։ Գլ. իէ. 53։
*4.6 Սաղ. ղա. 11, 12։
*4.7 բ Օր. զ. 16։
*4.10 Ոմանք՝ յետս
*4.10 բ Օր. զ. 13։ ժ. 20։ Յես. իդ. 14։ ա Թագ. է. 3։
*4.11 Գլ. իզ. 53։ Ղուկ. իբ. 43։ Եբր. ա. 14։
*4.12 Մար. ա. 14։ Ղուկ. գ. 20։ Յովհ. գ. 24։ դ. 43։
*4.15 Ես. թ. 1, 2։
*4.16 Ես. խբ. 7։ Ղուկ. բ. 32։
*4.17 Մար. ա. 14, 15։
*4.17 Գլ. գ. 2։ ժ. 2։
*4.18 Մար. ա. 16-18։ Ղուկ. ե. 2։
*4.18 Յովհ. ա. 42։
*4.19 Ղուկ. ե. 10, 11։
*4.20 Մար. ժ. 28։ Ղուկ. ժը. 28։
*4.21 Մար. ա. 19։ Ղուկ. ե. 10։
*4.23 Գլ. թ. 35։ Մար. ա. 21, 39։ Ղուկ. դ. 15, 45։
*4.23 Գլ. իգ. 14։ Մար. ա. 14։
*4.23 Մար. ա. 34։
*4.25 Մար. գ. 7։