Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սիօնը օրհնէ Տիրոջը։ Ալէլուիա։ 1Տիրոջը նոր երգ * երգեց…
Սիօնը օրհնէ Տիրոջը։
Ալէլուիա։
1Տիրոջը նոր երգ * երգեցէք՝ նորա օրհնութիւնը սրբերի ժողովքումը։
2Թող Իսրայէլն ուրախ լինի * իր Ստեղծողովը. Սիօնի որդիքը ցնծան իրանց * Թագաւորովը։
3* Թող նորա անունը օրհնեն ցնծութիւնով. Թմբուկով ու քնարով սաղմոս ասեն նորան։
4Որովհետեւ * Տէրը հաւանում է իր ժողովրդին. * խեղճերին փառաւորում է փրկութիւնով։
5Թող սուրբերն ուրախանան փառքով, * ցնծան իրանց անկողնումը։
6Աստուծոյ գովասանքը նորանց բերանումը լինի. Եւ * երկսայրի սուր՝ նորանց ձեռքումը։
7Որ վրէժխնդրութիւն անեն հեթանոսների մէջ, եւ պատիժ՝ ազգերի մէջ։
8Որ նորանց թագաւորներին կապեն շղթաներով, եւ նորանց իշխաններին՝ երկաթի ոտնակապերով։
9* Որ նորանց վերայ կատարեն գրուած դատաստանը. * այս փառքը նորա ամեն սրբերին։ Ալէլուիա։
*149.1 Սաղ. լգ. 3։ Ես. խբ. 10։
*149.2 Տես յոբ լե. 10։ սաղ. ճ. 3։ Ես. ծդ. 5։
*149.2 Զաք. թ. 9։ Մատ. իա. 5։
*149.3 Սաղ. ձա. 2։ ճծ. 4։
*149.4 Սաղ. լե. 27։
*149.4 Սաղ. ճլբ. 16։
*149.5 Յոբ լե. 10։
*149.6 Եբր. դ. 12։ Յայտ. ա. 16։
*149.9 բ Օր. է. 1, 2։
*149.9 Սաղ. ճխը. 14։