Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ագուրի խոստովանանքը, խնդիրքը և խօսքերը։ 1Յակէեան Ագուրի խօսքերը. Ա…

Ագուրի խոստովանանքը, խնդիրքը և խօսքերը։

1Յակէեան Ագուրի խօսքերը. Այսինքն այն մարգարէական * պատգամը, որ նա ասեց Իթիէլին, Իթիէլին եւ Ուքալին։

2* Յիրաւի ես ամեն մարդից աւելի թանձրամիտ եմ, եւ մարդկային խոհեմութիւն չþունիմ.

3Եւ իմաստութիւն չեմ սովորել, եւ Ամենասուրբի գիտութիւնը չþգիտեմ։

4Ո՞վ վեր ելաւ * երկինքը եւ իջաւ, ո՞վ ժողովեց * քամին իր բուռերի մէջ. Ո՞վ ծրարեց ջուրը հանդերձումը, ո՞վ հաստատեց երկրիս բոլոր ծայրերը. Ի՞նչ է նորա անունը, եւ ի՞նչ է նորա որդիի անունը. Արդեօք գիտե՞ս։

5* Աստուծոյ ամեն խօսքերը մաքրուած են. * նա ասպար է իրան ապաւինողների համար։

6* Չþաւելացնես նորա խօսքերի վերայ, որ մի գուցէ քեզ յանդիմանէ, եւ դու ստախօս երեւաս։

7Քեզանից երկու բան եմ խնդրում, ինձանից մի արգիլեր ես դեռ չþմեռած.

8Ունայն եւ սուտ խօսքը հեռացրու ինձանից, աղքատութիւն կամ հարստութիւն ինձ մի տար, ինձ համար * որոշուած հացովը կերակրիր ինձ։

9* Չþլինի որ կշտանամ եւ քեզ ուրանամ, եւ ասեմ՝ Ո՞վ է Տէրը. Եւ չþլինի որ չքաւորանամ եւ գողանամ, եւ զուր յիշեմ իմ Աստուծոյ անունը։

10Մի ծառայից իր Տիրոջ մօտ մի՛ բամբասիր, որ քեզ չþանիծէ եւ դու յանցաւոր գտնուիս։

11Ազգ կայ որ անիծում է իր հօրը, եւ իր մօրը չէ օրհնում։

12Ազգ կայ որ * իր աչքին մաքուր է երեւում, բայց իր աղբիցը չէ մաքրուած։

13Ազգ կայ * որ աչքերը շատ բարձր են, եւ նորա արտեւանունքները վեր վեր են գնում։

14* Ազգ կայ, որի ատամները սուրեր են, որի ժանիքները դանակներ են, որ աղքատներին ուտէ երկրիս վերայից, եւ տնանկներին՝ մարդկանց միջիցը։

15Տզրուկը երկու աղջիկ ունի, որոնք են՝ տուր տուր. Նոյնպէս եւ երեք են որ չեն կշտանում, եւ չորս են որ չեն ասիլ Հերիք է.

16* Գերեզմանը եւ ամուլ արգանդը, երկիրը որ ջրով չի կշտանալ, եւ կրակը որ չի ասիլ Հերիք։

17* Այն աչքը որ իր հօրը կþծաղրէ եւ կþանարգէ իր մօրը հնազանդել, նորան պիտի փորեն ձորի ագռաւները, եւ նորան պիտի ուտեն արծիւի ձագերը։

18Երեք բան կայ որ ինձ համար զարմանալի են, եւ չորսը՝ որոնց չեմ հասկանում.

19Արծիւի ճանապարհը երկնքի երեսին, օձի ճանապարհը ապառաժի վերայ, ծովի մէջ նաւի ճանապարհը, եւ մարդիս ճանապարհը աղջկայ մօտ։

20Այնպէս է շնացող կնոջ ճանապարհը. Ուտում է եւ բերանը սրբում, եւ ասում. Չար բան չեմ արել։

21Երեք բանի տակին դողում է երկիրը, եւ չորս բան կայ, որոնց նա չէ կարող տանել.

22* Ծառան՝ երբոր թագաւորէ, եւ յիմարը՝ երբոր հացով կշտանայ.

23Ատելի կինը՝ երբոր ամուսնանայ, եւ աղախինը՝ երբոր իր տիկնոջը ժառանգ դառնայ։

24Չորս բան կայ, որ երկրի փոքրերն են, բայց իմաստուններից իմաստուն են.

25* Մրջիւնները որ մի զօրաւոր ժողովուրդ չեն, բայց իրանց հացը ամառն են պատրաստում։

26* Ճագարները որ մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրանց տունը ապառաժումն են շինում։

27Մարախները թագաւոր չþունին, բայց գունդ գունդ դուրս են գալիս ամենքը։

28Մողէսը կպչում է ձեռքերովը պատերին, բայց թագաւորական պալատներումն է նա։

29Երեք են որ գեղեցիկ են գնում, եւ չորս են, որ գեղեցիկ ընթացք ունին.

30Առիւծը որ գազաններից զօրաւորն է, եւ ոչ մի բանի երեսից ետ չի դառնալ։

31* Միջապինդը, եւ նոխազը, եւ թագաւորը որի զօրքը իր հետն է։

32Եթէ յիմարութիւն արիր հպարտանալովդ, կամ եթէ մի չար բան մտածեցիր՝ * ձեռքդ դիր բերանիդ.

33Որովհետեւ կաթի ծեծելուց կոգի դուրս կþգայ, եւ քիթը ծեծելուց արիւն դուրս կþգայ. Եւ բարկութիւնը գրգռելուց կռիւ դուրս կþգայ։

*30.1 Գլ. լա. 1։

*30.2 Սաղ. հգ. 22։

*30.4 Յովհ. գ. 13։

*30.4 Յոբ լը. 4 ևլն։ Սաղ. ճդ. 3 ևլն։ Ես. խ. 12 ևլն։

*30.5 Սաղ. ժբ. 6։ ժը. 30։ ժթ. 8։ ճժթ. 140։

*30.5 Սաղ. ժը. 30։ ձդ. 11։ ճժե. 9-11։

*30.6 բ Օր. դ. 2։ ժբ. 32։ Յայտ. իբ. 18, 19։

*30.8 Մատ. զ. 11։

*30.9 բ Օր. ը. 12, 14, 17։ լա. 20։ լբ. 15։ Նէեմ. թ. 25, 26։ Յոբ լա. 24, 25, 28։ Ովս. ժգ. 6։

*30.12 Ղուկ. ժը. 11։

*30.13 Սաղ. ճլա. 1։ Գլ. զ. 17։

*30.14 Յոբ իթ. 17։ Սաղ. ծբ. 2։ ծէ. 4։ Գլ. ժբ. 18։

*30.16 Գլ. իէ. 20։ Ամբ. բ. 5։

*30.17 Ծն. թ. 22։ Ղև. ի. 9։ Գլ. ի. 20։ իգ. 22։

*30.22 Գլ. ժթ. 10։ Ժող. ժ. 7։

*30.25 Գլ. զ. 6 ևլն։

*30.26 Սաղ. ճդ. 18։

*30.31 Կամ՝ երիվարը, և կամ՝ եղնիկը,

*30.32 Յոբ իա. 5։ խ. 4։ Ժող. ը. 3։ Միք. է. 16։