Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բարեգործութեան համար տուրք ժողովել. Հաւատքի մէջ հաստատ մնալ։ 1*&nb…
Բարեգործութեան համար տուրք ժողովել. Հաւատքի մէջ հաստատ մնալ։
1* Բայց այն տուրք ժողովելու կողմանէ՝ որ սուրբերի համար է, ինչպէս Գաղատացիների եկեղեցիներին պատուիրեցի, այնպէս էլ դուք արէք։ 2* Ամեն մէկ միաշաբաթ օրերը ձեզանից ամեն մէկը թող իրան մօտ հաւաքէ՝ ինչ որ կ’յաջողուի։ 3Որ չ’լինի թէ երբոր գամ, այն ժամանակ ժողովելը լինի. Բայց երբոր գամ՝ * որոնց որ թղթերով ընտրեցիք, նորանց կ’ուղարկեմ՝ որ ձեր ընծան տանեն Երուսաղէմ։ 4* Եւ եթէ ինձ էլ արժան լինի գնալ, թող ինձ հետ գնան։ 5Բայց ձեզ մօտ կ’գամ՝ երբ որ Մակեդոնիայի միջովն կ’անցնիմ. * որովհետեւ Մակեդոնիայի միջովը ման կ’գամ։ 6Եւ կարելի է որ ձեզ մօտ կ’մնամ՝ կամ թէ ձմեռը կ’անցնեմ. * որ դուք ինձ ճանապարհ դնէք՝ որ տեղ որ գնալու լինեմ։ 7Որովհետեւ չեմ կամենում որ ձեզ հիմա անցնողի պէս տեսնեմ. Յոյս ունիմ որ մի ժամանակ ձեզ մօտ կենամ, * եթէ Տէրը հրամայէ։ 8Բայց հիմա Եփեսոսումն եմ կենում՝ մինչեւ Պենտէկոստէն։ 9* Վասնզի մեծ եւ արդիւնաւոր դուռ է բացուած ինձ, * եւ հակառակողները շատ են։
10* Հիմա եթէ Տիմոթէոսը գայ, նայեցէք որ անվախ լինի ձեզ մօտ. * որ Տիրոջ գործն է գործում, ինչպէս որ ես էլ։ 11* Արդ մէկը չ’անարգէ նորան. * եւ խաղաղութիւնով ճանապարհ դրէք նորան՝ որ ինձ մօտ գայ. Որ սպասում եմ նորան եղբայրների հետ։ 12* Իսկ Ապողոս եղբօր համար գիտացէք, որ շատ աղաչեցի նորան որ ձեզ մօտ գայ եղբայրների հետ. Բայց ամենեւին կամք չ’ունէր որ հիմա գար. Բայց կ’գայ երբոր յարմար ժամանակ կ’ունենայ։
13* Արթուն եղէք, * հաստատ կացէք հաւատքումը. Արիացէք եւ * ուժովացէք։ 14* Ձեր բոլոր բաները թող սիրով լինին։
15Աղաչում եմ ձեզ, եղբարք, * գիտէք Ստեփանի տունը, * որ Աքայեցիների առաջին պտուղն է, * եւ իրանց անձերը սուրբերի ծառայութեան նուիրեցին. 16* Որ դուք էլ հնազանդ լինիք այնպիսիներին, եւ այն ամենին, որ գործի * եւ աշխատանքի ընկեր են։ 17Ուրախ եղայ Ստեփանի եւ Փորտունատի եւ Աքայիկոսի գալու համար, որ նորանք * ձեր պակասութիւնը լցրին։ 18* Որովհետեւ իմ եւ ձեր հոգուն հանգիստ տուին. * ուրեմն ճանաչեցէք այնպիսիներին։
19Բարեւ են տալիս ձեզ Ասիացիների եկեղեցիները. Շատ բարեւ են տալիս ձեզ Տէրով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան * այն եկեղեցու հետ՝ որ նորանց տանն է։ 20Բարեւ են տալիս ձեզ բոլոր եղբարքը. * բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով։
21* Իմ Պօղոսի ձեռքի բարեւն է։ 22* Եթէ մէկը Տէր Յիսուսին չ’սիրէ, * անիծուած լինի. * * մարան աթա։ 23* Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի։ 24Եւ իմ սէրը ձեր ամենի հետ Քրիստոս Յիսուսումն. Ամէն։
*16.1 Գոր. ժա. 29։ իդ. 17։ Հռովմ. ժե. 26։ բ Կոր. ը. 4։ թ. 1, 12։ Գաղ. բ. 10։
*16.2 Գոր. ի. 7։ Յայտ. ա. 10։
*16.3 բ Կոր. ը. 19։
*16.4 բ Կոր. ը. 4, 19։
*16.5 Գոր. ժթ. 21։ բ Կոր. ա. 16։
*16.6 Գոր. ժե. 3։ ժէ. 15։ իա. 5։ Հռովմ. ժե. 24։ բ Կոր. ա. 16։
*16.7 Գոր. ժը. 21։ Գլ. դ. 19։ Եբր. զ. 3։ Յակ. դ. 15։
*16.9 Գոր. ժդ. 26։ բ Կոր. բ. 12։ Կող. դ. 3։ Յայտ. գ. 8։
*16.9 Գոր. ժթ. 9։
*16.10 Գոր. ժթ. 22։ Գլ. դ. 17։
*16.10 Հռովմ. ժզ. 21։ Փիլ. բ. 20, 22։ ա Թես. գ. 2։
*16.11 ա Տիմ. դ. 12։
*16.11 Գոր. ժե. 33։
*16.12 Գլ. ա. 12։ գ. 5։
*16.13 Մատ. իդ. 42։ իե. 13։ ա Թես. ե. 6։ ա Պետ. ե. 8։
*16.13 Գլ. ժե. 1։ Փիլ. ա. 27։ դ. 1։ ա Թես. գ. 8։ բ Թես. բ. 14։
*16.13 Եփես. զ. 10։ Կող. ա. 11։
*16.14 Գլ. ժդ. 1։ ա Պետ. դ. 8։
*16.15 Գլ. ա. 16։
*16.15 Հռովմ. ժզ. 5։
*16.15 բ Կոր. ը. 4։ թ. 1։ Եբր. զ. 10։
*16.16 Եբր. ժգ. 17։
*16.16 Եբր. զ. 10։
*16.17 բ Կոր. ժա. 9։ Փիլ. բ. 30։ Փիլիմ. 13։
*16.18 Կող. դ. 8։
*16.18 ա Թես. ե. 12։ Փիլ. բ. 29։
*16.19 Հռովմ. ժզ. 5, 15։ Փիլիմ. 2։
*16.20 Հռովմ. ժզ. 16։
*16.21 Կող. դ. 18։ բ Թես. գ. 17։
*16.22 Եփես. զ. 24։
*16.22 Գաղ. ա. 8, 9։
*16.22 Այսինքն՝ մեր Տէրը գալիս է։
*16.22 Տես Յուդ. 14, 15։
*16.23 Հռովմ. ժզ. 20։