Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Թշնամիների դէմ վստահութիւն դէպի Աստուած։ Դաւիթի Սաղմոս *&nbsp…

Թշնամիների դէմ վստահութիւն դէպի Աստուած։

Դաւիթի Սաղմոս * իր Աբիսողոմ որդիի երեսիցը փախչելիս։

1Ով Տէր, * ո՞րքան շատացան իմ թշնամիները. Շատերը վեր են կենում ինձ վերայ։

2Շատերն ասում են իմ անձի համար, թէ * Սորա համար փրկութիւն չþկայ Աստուծոյ մօտ։ (Սէլա։)

3Բայց դու, Տէր, իմ * ասպարն ես, իմ փառքը եւ * իմ գլուխը բարձրացնողը։

4Իմ ձայնովն աղաղակում եմ դէպի Տէրը, եւ նա * պատասխանում է ինձ * իրան սուրբ սարիցը։ (Սէլա։)

5* Ես պառկեցի եւ քնեցի, եւ զարթնեցի, որովհետեւ Տէրը պահպանում է ինձ։

6* Ես չեմ վախիլ բիւրաւոր ժողովրդից, որ չորս կողմովս պատել են։

7Վեր կաց, Տէր, փրկիր ինձ, ով իմ Աստուած. Որովհետեւ * դու իմ ամեն թշնամիների թուշին խփում ես, եւ ամբարիշտների ատամները փշրում ես։

8* Տիրոջն է փրկութիւնը. Քո ժողովրդի վերայ լինի քո օրհնութիւնը։ (Սէլա։)

*Սաղ. գ բ Թագ. ժե. ժզ. ժէ. ժը։

*3.1 բ Թագ. ժե. 12։ ժզ. 15։

*3.2 բ Թագ. ժզ. 8։ Սաղ. հա. 11։

*3.3 Ծն. ժե. 1։ Սաղ. իը. 7։ ճժթ. 114։

*3.3 Սաղ. իէ. 6։

*3.4 Սաղ. լդ. 4։ ծե. 2։ կ. 5։

*3.4 Սաղ. բ. 6։

*3.5 Ղև. իզ. 6։ Սաղ. դ. 8։ Առակ. գ. 24։

*3.6 Սաղ. իէ. 3։

*3.7 Յոբ. ժզ. 10։ իթ. 17։ Սաղ. ծը. 6։ Ողբ. գ. 30։

*3.8 Առակ. իա. 31։ Ես. խգ. 11։ խե. 21։ Երեմ. գ. 23։ Ովս. ժգ. 4։ Յովն. բ. 9։ Յայտ. է. 10։ ժթ. 1։ Տես Սաղ. լէ. 39։ կբ. 7։