Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Առաքեալի սէրը դէպի Փիլիպպեցիները. Նորա նեղութիւնների արդիւնքը. Ինքը պ…

Առաքեալի սէրը դէպի Փիլիպպեցիները. Նորա նեղութիւնների արդիւնքը. Ինքը պատրաստ է միշտ Քրիստոսին փառաւորելու՝ թէ իր ապրելովը և թէ մեռնելովը։

1Պօղոս եւ Տիմոթէոս՝ Յիսուս Քրիստոսի ծառաները. Ամեն սուրբերին * Քրիստոս Յիսուսումը, որ Փիլիպպէումն են, եպիսկոպոսների եւ սարկաւագների հետ. 2* Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։

3* Գոհանում եմ իմ Աստուածանից ամեն ժամանակ որ ձեզ յիշում եմ, 4Որ ամեն ժամանակ իմ ամեն աղաչանքներումը ձեր ամենի համար աղօթք եմ անում ուրախութիւնով. 5* Ձեր աւետարանին հաղորդ լինելու համար այն առաջի օրիցը մինչեւ հիմա։ 6Եւ հաստատ համոզուած եմ սորան, * թէ նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, * կ’կատարէ էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը։ 7Ինչպէս որ պէտք է ինձ մտածել այս բանը ձեր ամենի համար. Որովհետեւ * ձեզ իմ սրտի մէջ ունիմ * իմ կապանքներումը, եւ * աւետարանի ջատագովութեան եւ հաստատութեան ժամանակ. * որ դուք ամենդ ինձ հետ շնորհքին հաղորդ եղաք։ 8Վասնզի * Աստուած ինձ վկայ է, * թէ ինչպէս ձեր ամենիդ փափաքում եմ Յիսուս Քրիստոսի գութովը. 9Եւ սա աղօթք եմ անում, * որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով. 10* Որ դուք լաւագոյնն ընտրէք, * որ մաքուր լինիք եւ առանց գայթակղութեան * Քրիստոսի օրումը, 11* Արդարութեան պտուղներով լցուած՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը, * Աստուծոյ փառքի եւ գովասանքի համար։

12Կամենում եմ, եղբարք, որ գիտենաք, թէ ինչ բան որ իմ մասին եղաւ, աւելի աւետարանի յառաջադիմութեան համար յաջողուեցաւ։ 13Մինչեւ որ իմ կապանքները Քրիստոսումը յայտնի եղան * բոլոր պալատին եւ ուրիշ ամենին էլ. 14Եւ Տէրումը եղբայրներից շատերը իմ կապանքներովը քաջալերուած աւելի համարձակ եղան Աստուծոյ խօսքը առանց վախի խօսելու։ 15Ոմանք նախանձով * եւ հակառակութեան պատճառով, եւ ոմանք էլ բարեյօժար մտքով քարոզում են Քրիստոսին։ 16x Եւ ոմանք հակառակութիւնից են քարոզում Քրիստոսին, եւ ոչ թէ անկեղծ. * կարծելով թէ իմ կապանքների վերայ նեղութիւն բերեն։ 17xԻսկ ոմանք սէրից. Գիտենալով որ Աւետարանի ջատագովութեան համար կանգնած եմ։ 18Բայց ի՞նչ. Ինչ կերպով էլ որ լինի, թէ պատճառանքով՝ եւ թէ ճշմարտութիւնով՝ Քրիստոսն է քարոզվում. Եւ սորա համար ուրախ եմ՝ եւ ուրախ էլ կ’լինիմ։ 19Վասնզի գիտեմ, թէ այս բանը վերջապէս ինձ փրկութեան պատճառ կ’լինի * ձեր աղօթքովը՝ * եւ Յիսուս Քրիստոսի Հոգու ձեռնտուութիւնովը։ 20* Իմ ակնկալութեան եւ յոյսի համեմատ * ոչ մի բանով ամօթ չեմ լինիլ, * այլ բոլոր համարձակութիւնով ինչպէս ամեն ժամանակ, հիմա էլ Քրիստոսը փառաւորուի իմ մարմնումը, թէ կեանքով եւ թէ մահով։ 21Վասնզի ինձ համար կեանքը Քրիստոս է, եւ մեռնիլը՝ շահ։ 22Բայց եթէ մարմնի մէջ ապրիլը իմ գործիս պտուղ է բերում, էլ չ’գիտեմ՝ թէ ո՞րն ընտրեմ։ 23* Երկու կողմից էլ նեղ տեղ եմ. Փափաքելով * դուրս գալ եւ Քրիստոսի հետ լինել. Որ շատ աւելի լաւ է. 24Բայց մարմնումը կենալը աւելի հարկաւոր է ձեզ համար։ 25* Եւ հաստատ համոզուած սա գիտեմ. Որ կ’կենամ եւ կ’մնամ ձեր ամենի հետ, որ դուք զարգանաք եւ ուրախ լինիք հաւատքով։ 26* Որ ձեր պարծանքը աւելի լինի Քրիստոս Յիսուսով ինձանով՝ իմ դարձեալ ձեզ մօտ գալու համար։

27* Միայն թէ Քրիստոսի աւետարանին վայելող կերպով գնացէք. Որ՝ թէ գամ եւ տեսնեմ ձեզ, եւ թէ հեռու լինիմ եւ լսեմ ձեր մասին, * որ հաստատ էք մէկ հոգով * եւ մէկ շունչով * պատերազմիք աւետարանի հաւատքի համար։ 28Եւ ոչ մի բանով մի զարհուրիք հակառակորդներիցը, * որ դա նորանց համար նշան է կորուստի, եւ * ձեզ համար՝ փրկութեան։ 29* Եւ ձեզ Աստուածանից այդ շնորհք եղաւ Քրիստոսի համար, * ոչ միայն հաւատալ նորան, այլ նորա համար չարչարուիլ էլ։ 30* Նոյն պատերազմն ունենալով՝ * որ ինձանում տեսաք, եւ հիմա ինձանից լսում էք։

*1.1 ա Կոր. ա. 2։

*1.2 Հռովմ. ա. 7։ բ Կոր. ա. 2։ ա Պետ. ա. 2։

*1.3 Հռովմ. ա. 8, 9։ ա Կոր. ա. 4։ Եփես. ա. 15, 16։ Կող. ա. 3։ ա Թես. ա. 2։ բ Թես. ա. 3։

*1.5 Հռովմ. ժբ. 13։ ժե. 26։ բ Կոր. ը. 1։ Գլ. դ. 14, 15։

*1.6 Յովհ. զ. 29։ ա Թես. ա. 3։

*1.6 Հմր. 10։

*1.7 բ Կոր. գ. 2։ է. 3։

*1.7 Եփես. գ. 1։ զ. 20։ Կող. դ. 3, 18։ բ Տիմ. ա. 8։

*1.7 Հմր. 17։

*1.7 Գլ. դ. 14։

*1.8 Հռովմ. ա. 9։ թ. 1։ Գաղ. ա. 20։ ա Թես. բ. 5։

*1.8 Գլ. բ. 26։ դ. 1։

*1.9 ա Թես. գ. 12։ Փիլիմ. 6։

*1.10 Հռովմ. բ. 18։ ժբ. 2։ Եփես. ե. 10։

*1.10 Գոր. իդ. 16։ ա Թես. գ. 13։ ե. 23։

*1.10 ա Կոր. ա. 8։

*1.11 Յովհ. ժե. 4, 5։ Եփես. բ. 10։ Կող. ա. 6։

*1.11 Յովհ. ժե. 8։ Եփես. ա. 12, 14։

*1.13 Գլ. դ. 23։

*1.15 Գլ. բ. 3։

x1.16, 1.17 Ոմանք 16րդ տունը 17ից յետոյ են դնում։

*1.16 Հմր. 7։

*1.19 բ Կոր. ա. 11։

*1.19 Հռովմ. ը. 9։

*1.20 Հռովմ. ը. 19։

*1.20 Հռովմ. ե. 5։

*1.20 Եփես. զ. 19, 20։

*1.23 բ Կոր. ե. 8։

*1.23 բ Տիմ. դ. 6։

*1.25 Գլ. բ. 24։

*1.26 բ Կոր. ա. 14։ ե. 12։

*1.27 Եփես. դ. 1։ Կող. ա. 10։ ա Թես. բ. 12։ դ. 1։

*1.27 Գլ. դ. 1։

*1.27 ա Կոր. ա. 10։

*1.27 Յուդ. 3։

*1.28 բ Կոր. ա. 5։

*1.28 Հռովմ. ը. 17։ բ Տիմ. բ. 11։

*1.29 Գոր. ե. 41։ Հռովմ. ե. 3։

*1.29 Եփես. բ. 8։

*1.30 Կող. բ. 1։

*1.30 Գոր. ժզ. 19 ևլն։ ա Թես. բ. 2։