Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սաբայի թագուհիի այցելութիւնը։ Սողոմոնի հարստութիւնը և փառքը։ 1Եւ&n…

Սաբայի թագուհիի այցելութիւնը։ Սողոմոնի հարստութիւնը և փառքը։

1Եւ * Սաբայի թագուհին Սողոմոնի համբաւը Տիրոջ անունի մասին լսելով, եկաւ որ նորան խրթին հարցմունքներով փորձէ։ 2Եւ եկաւ Երուսաղէմ շատ մեծ փառքով՝ խունկեր եւ խիստ շատ ոսկի եւ պատուական քարեր բեռնած ուղտերով, եւ գնաց Սողոմոնի մօտ եւ խօսեց նորա հետ իր սրտումը եղած բոլոր բաները։ 3Եւ Սողոմոնը մեկնեց նորա համար նորա ամեն խօսքերը. Թագաւորի համար մէկ գաղտնի բան չþկար, որ նա չþմեկնէր նորան։ 4Եւ Սաբայի թագուհին տեսաւ Սողոմոնի բոլոր իմաստութիւնը եւ նորա շինած տունը. 5Նորա սեղանի կերակուրը, եւ նորա ծառաների նստելը եւ նորա սպասաւորների վեր կենալը, եւ նորանց հագուստները եւ նորա մատռուակները եւ նորա այն սանդուխքը, որով վեր էր գնում Տիրոջ տունը. Եւ էլ ուշ չþմնաց նորանում։ 6Եւ ասեց թագաւորին. Ճշմարիտ է եղել այն խօսքը, որ լսել եմ իմ երկրումը քո խօսքերի եւ քո իմաստութեան համար։ 7Եւ ես չէի հաւատում այն խօսքերին մինչեւ որ եկայ եւ իմ աչքերը տեսան, եւ ահա ինձ կէսը չեն պատմել. Դու իմ լսած համբաւիցը աւելի իմաստութիւն եւ բարիք ունես։ 8Երանի քո այս մարդկանցը, քո այս ծառաներին, որ միշտ քո առաջին կանգնած են, եւ լսում են քո իմաստութիւնը։ 9* Քո Եհովայ Աստուածը օրհնեալ լինի, որ քեզ հաւանեց՝ քեզ Իսրայէլի աթոռի վերայ դնելու. * Եհովան Իսրայէլին յաւիտեան սիրելով քեզ թագաւոր է դրել * որ իրաւունք եւ արդարութիւն անես։ 10Եւ թագաւորին հարիւր քսան տաղանդ ոսկի եւ խիստ շատ խունկ եւ պատուական քարեր տուաւ. Այնչափ շատ խունկ՝ որչափ որ Սաբայի թագուհին տուաւ Սողոմոնին, այլ եւս չþեկաւ։

11Եւ * Քիրամի նաւերը որ Ոփիրից ոսկի էին բերում, * Ոփիրից խիստ շատ * ալմուգ փայտեր էլ բերին, եւ պատուական քարեր էլ։ 12Եւ * թագաւորը ալմուգ փայտերիցը յենարաններ շինեց Տիրոջ տան համար եւ թագաւորի տան համար, եւ քնարներ ու տաւիղներ երգեցողների համար. Այսպիսի * ալմուգ փայտեր էլ չþեկան եւ չþտեսնուեցաւ մինչեւ այսօր։

13Եւ Սողոմոն թագաւորը Սաբայի թագուհիին տուաւ բոլոր նորա փափաքածը որ ուզեց, բացի այն որ Սողոմոն թագաւորն ինքն իր ձեռքովը տուաւ. Եւ նա ետ դառաւ գնաց իր երկիրը ինքը եւ իր ծառաները։

14Եւ * մէկ տարուայ միջոցին Սողոմոնի համար եկած ոսկիի կշիռն էր վեց հարիւր վաթսունեւվեց տաղանդ ոսկի, 15Բացի վաճառականներից եւ առուտուրականներից եւ * Արաբիայի թագաւորներից եւ երկրի նախարարներից եկածիցը։

16Եւ Սողոմոն թագաւորը երկու հարիւր վահան շինեց կռածոյ ոսկիից. Վեց հարիւր սիկղ ոսկի գնաց իւրաքանչիւր վահանի համար։ 17Եւ * երեք հարիւր ասպար կռածոյ ոսկիից. * իւրաքանչիւր ասպարին երեք ման ոսկի գնաց. Եւ թագաւորը դորանց դրաւ * Լիբանանի անտառի տանը։

18Եւ * թագաւորը մի փղոսկրեայ մեծ աթոռ շինեց եւ մաքուր ոսկիով պատեց նորան։ 19Աթոռը վեց աստիճան ունէր, եւ աթոռի գլուխը բոլորակ էր ետեւիցը. Եւ նստելու տեղը այս կողմից եւ այն կողմից յենարաններ ունէր. Եւ երկու առիւծներ կային այդ յենարանների մօտը։ 20Եւ տասնեւերկու առիւծներ էին կանգնած այն վեց աստիճանների վերայ այս կողմից եւ այն կողմից. Այսպիսի բան չէր շինուած ոչ մի թագաւորութիւնում։

21Եւ * Սողոմոն թագաւորի բոլոր խմելիքի անօթները ոսկի էին, եւ Լիբանանի անտառի տան բոլոր անօթները մաքուր ոսկիից էին, արծաթից չէին. Սողոմոնի օրերումը նա մի բան չէր համարվում։ 22Որովհետեւ թագաւորը * Թարսիսի նաւեր ունէր ծովումը Քիրամի նաւեր հետ. Երեք տարին մէկ անգամ գալիս էին Թարսիսի նաւերը բեռնած ոսկիով եւ արծաթով, փղոսկրով եւ կապիկներով ու սիրամարգներով։

23Եւ * մեծացաւ Սողոմոն թագաւորը երկրի բոլոր թագաւորներից հարստութիւնով եւ իմաստութիւնով։ 24Եւ բոլոր երկիրը փափաքում էր Սողոմոնի երեսին, որ լսէ նորա այն իմաստութիւնը, որ Աստուած տուել էր նորա սրտին։ 25Եւ նորանց ամեն մէկը բերում էր իր * ընծան՝ արծաթի անօթներ եւ ոսկի անօթներ, հանդերձներ, զէնքեր, խնկեղէններ, ձիեր եւ ջորիներ տարուց տարի։

26Եւ * Սողոմոնը * կառքեր եւ ձիաւորներ ժողովեց եւ ունէր * հազար չորս հարիւր կառք եւ տասնեւերկու հազար ձիաւոր. Եւ նորանց տեղաւորեց կառքերի քաղաքներումը եւ Երուսաղէմ՝ թագաւորի մօտ։ 27Եւ * թագաւորը արծաթը Երուսաղէմում քարի նման հասարակ բան շինեց, եւ եղեւնափայտը դաշտի * մոլաթզենիների պէս շատ արաւ։ 28Եւ * Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից, եւ թագաւորի վաճառականների կարաւանը ձիերը երամակով էին ծախու առնում։ 29Եւ Եգիպտոսից մի կառքը վեր էր գալիս եւ դուրս ելնում վեց հարիւր արծաթով, իսկ ձին՝ հարիւր յիսունով. Եւ այսպէս հանում էին բոլոր * Քետացիների թագաւորների եւ Ասորիների թագաւորների համար նորանց ձեռքովը։

*10.1 բ Մն. թ. 1-12։ Մատ. ժբ. 42։ Ղու. ժա. 31։

*10.9 Գլ. ե. 7։

*10.9 բ Մն. բ. 11։

*10.9 բ Թագ. ը. 15։ Սաղ. հբ. 2։

*10.11 Գլ. թ. 27։

*10.11 Գլ. թ. 28։

*10.11 բ Մն. բ. 8։ թ. 10, 11։

*10.12 բ Մն. թ. 11։

*10.12 բ Մն. թ. 10։

*10.14 բ Մն. թ. 13-28։

*10.15 Կամ՝ խառն ժողովուրդների

*10.17 Գլ. ժդ. 26։

*10.17 բ Մն. թ. 16։

*10.17 Գլ. է. 2։

*10.18 բ Մն. թ. 17 ևլն։

*10.21 բ Մն. թ. 20 ևլն։

*10.22 Ծն. ժ. 4։ ա Մն. ա. 7։ բ Մն. ի. 36, 37։

*10.23 Գլ. գ. 12, 13։ դ. 30։ բ Մն. ա. 12։

*10.25 Տես ա Թագ. ժ. 27։

*10.26 բ Մն. ա. 14-17։ թ. 25։

*10.26 բ Օր. ժէ. 16։

*10.26 Գլ. դ. 26։ բ Մն. ա. 14։ թ. 25։

*10.27 բ Մն. ա. 15-17։ թ. 27։

*10.27 ա Մն. իէ. 28։

*10.28 բ Օր. ժէ. 16։ բ Մն. թ. 28։

*10.29 Դատ. ա. 26։ Գլ. ժա. 1։