Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իմաստութիւն և յիմարութիւն՝ մանաւանդ խօսելիս։ 1Լաւ է * մի…

Իմաստութիւն և յիմարութիւն՝ մանաւանդ խօսելիս։

1Լաւ է * մի չոր պատառը՝ խաղաղութիւնով, քան թէ մի տուն լիքը մորթուած ոչխար՝ կռիւով։

2Իմաստուն ծառան կþտիրէ * նախատինք բերող որդիի վերայ. Եւ եղբայրների մէջ ժառանգութեան բաժին կþառնէ։

3* Արծաթի համար հալոց կայ եւ ոսկիի համար՝ քուրայ, բայց սիրտերը քննողը Տէրն է։

4Չարագործը ականջ է դնում անիրաւ շրթունքների, ստախօսը լսում է կորստական լեզուին։

5* Աղքատին ծաղր անողը նորա Արարչին է անարգում, * ձախորդութեան վերայ ուրախացողը անպատիժ չի մնալ։

6* Ծերերի պսակը որդկանց որդիքն են, եւ որդկանց պարծանքը՝ իրանց հայրերը։

7Տխմարին չի վայելիլ բարձրախօս շրթունքները, ո/ւր մնաց որ ազնուականին՝ ստախօս շրթունքը։

8* Ընծան պատուական քար է ունեցողին համար. Ուր որ էլ դառնայ՝ յաջողվում է։

9* Յանցանքը ծածկողը բարեկամութիւն ուզող է, բայց * խօսքը կրկնողը մտերիմ բարեկամներին կþբաժանէ։

10Յանդիմանութիւնը աւելի է ազդում խոհեմին, քան թէ հարիւր հարուածը՝ յիմարին։

11Միշտ ապստամբութիւն է ուզում չարը, բայց մի անգութ պատգամաւոր կþուղարկուի նորան։

12Լաւ է * մարդիս մի ձագերը կորցրած արջ պատահէ, եւ ոչ թէ յիմարն իր յիմարութեան ժամանակ։

13* Լաւութեան փոխարէն ով որ չարութիւն հատուցանէ նորա տանիցը չարիքը չի հեռանալ։

14Ջրի արձակման նման է կռիւի սկիզբը. Բայց * վէճը չþբորբոքուած դու ետ քաշուիր։

15* Անզգամին արդարացնողը, եւ արդարին անզգամ անողը, երկուսն էլ զզուելի են Տիրոջը։

16Ի՞նչ պէտք է յիմարի ձեռքին իմաստութիւն առնելու գինը, քանի որ * խելք չþունի։

17* Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած։

18* Պակասամիտ մարդը ձեռքը երաշխաւորութեան կþտայ, եւ գրաւ կþլինի իր ընկերի առաջին։

19Յանցանքը սիրող է կռիւ սիրողը, * իր դուռը բարձրացնողը կործանման է ման գալիս։

20Ծուռ սրտի տէրը բարութիւն չի գտնիլ, եւ * լեզուն ծռողը չարութեան մէջ կþընկնի։

21* Յիմարը տրտմութիւն է իր ծնողի համար, եւ տխմարի հայրը չի ուրախանալ։

22* Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դեղ, * բայց կոտրած սիրտը ոսկորները կþչորացնէ։

23Ամբարիշտը կաշառքը ծոցիցն առնում է, * որ ծռէ իրաւունքի ճանապարհները։

24* Իմաստութիւնը հասկացողի առաջին է, բայց յիմարի աչքերի համար՝ աշխարհքի ծայրումը։

25* Յիմար որդին տրտմութիւն է իր հօր համար, եւ դառնութիւն իր ծնողի համար։

26* Արդարի վերայ էլ տուգանք դնել լաւ չէ, նաեւ իշխաններին ծեծել՝ ուղղութեան համար։

27* Իր խօսքերը զսպողը գիտութիւն գիտէ. Եւ ծանրաբարոյ մարդը խոհեմ է։

28* Յիմարն էլ լռելով իմաստուն կþհամարուի, եւ իր շրթունքը խփողը՝ հանճարեղ։

*17.1 Գլ. ժե. 17։

*17.2 Գլ. ժ. 5։ ժթ. 26։

*17.3 Սաղ. իզ. 2։ Գլ. իէ. 21։ Երեմ. ժէ. 10։ Մաղ. գ. 3։

*17.5 Գլ. ժդ. 31։

*17.5 Յոբ լա. 29։ Աբդ. 12։

*17.6 Սաղ. ճիէ. 3։ ճիը. 3։

*17.8 Գլ. ժը. 16։ ժթ. 6։

*17.9 Գլ. ժ. 12։

*17.9 Գլ. ժզ. 28։

*17.12 Ովս. ժգ. 8։

*17.13 Սաղ. ճթ. 4, 5։ Երեմ. ժը. 20։ Տես Հռովմ. ժբ. 17։ ա Թես. ե. 15։ ա Պետ. գ. 9։

*17.14 Գլ. ի. 3։ ա Թես. դ. 11։

*17.15 Ել. իգ. 7։ Գլ. իդ. 24։ Ես. ե. 23։

*17.16 Կամ՝ սիրտ

*17.17 Հռութ ա. 16։ Գլ. ժը. 24։

*17.18 Գլ. զ. 1։ ժա. 15։

*17.19 Գլ. ժզ. 18։

*17.20 Յակ. գ. 8։

*17.21 Գլ. ժ. 1։ ժթ. 13։ Հմր. 25։

*17.22 Գլ. ժբ. 25։ ժե. 13, 15։

*17.22 Սաղ. իբ. 15։

*17.23 Ել. իգ. 8։

*17.24 Գլ. ժդ. 6։ Ժող. բ. 14։ ը. 1։

*17.25 Գլ. ժ. 1։ ժե. 20։ ժթ. 13։ Հմր. 21։

*17.26 Հմր. 15։ Գլ. ժը. 5։

*17.27 Յակ. ա. 19։

*17.28 Յոբ ժգ. 5։