Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պօղոսը ծանուցանում է թէ իր քարոզութիւնը մարդկային իմաստութիւնով չէ, ա…

Պօղոսը ծանուցանում է թէ իր քարոզութիւնը մարդկային իմաստութիւնով չէ, այլ Աստուծոյ զօրութիւնովը։

1Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, * ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ * Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու։ 2Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ * բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։ 3* Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ * ձեզ մօտ։ 4* Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, * այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը. 5Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չ’լինի՝ * այլ Աստուծոյ զօրութիւնովը։ 6* Բայց իմաստութիւն ենք խօսում կատարեալների հետ, * եւ ոչ թէ այս աշխարհքի իմաստութիւնը, * եւ ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը՝ որ պիտի խափանուին։ 7Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, * որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար։ 8* Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չ’ճանաչեց. * քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ. 9Այլ ինչպէս գրուած է. * Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։ 10* Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. Որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ։ 11Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները * եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է. * այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ով չ’գիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին։ 12Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, * այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. Որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ։ 13* Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով։ 14* Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. * որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. * եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում։ 15* Բայց հոգեւոր մարդը ամեն բան քննում է, եւ ինքը ոչ ոքից չէ քննվում։ 16* Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան. * բայց մենք Քրիստոսի միտքն ունինք։

*2.1 Գլ. ա. 17։ Հմր. 4, 13։ բ Կոր. ժ. 10։ ժա. 6։

*2.1 Գլ. ա. 6։

*2.2 Գաղ. զ. 14։ Փիլ. գ. 8։

*2.3 բ Կոր. գ. 7։ ժ. 1, 10։ ժա. 30։ ժբ. 5, 9։

*2.3 Գոր. ժը. 1, 6, 12։

*2.4 Հմր. 1։ Գլ. ա. 17։ բ Պետ. ա. 16։

*2.4 Հռովմ. ժե. 19։ ա Թես. ա. 5։

*2.5 բ Կոր. դ. 7։ զ. 7։

*2.6 Գլ. ժդ. 20։ Եփես. դ. 13։ Փիլ. դ. 15։ Եբր. ե. 14։

*2.6 Գլ. ա. 20։ գ. 19։ Հմր. 1, 13։ բ Կոր. ա. 12։ Յակ. գ. 15։

*2.6 Գլ. ա. 28։

*2.7 Հռովմ. ժզ. 25, 26։ Եփես. դ. 5, 9։ Կող. ա. 26։ բ Տիմ. ա. 9։

*2.8 Մատ. ժա. 25։ Յովհ. է. 48։ Գոր. ժգ. 27։ բ Կոր. գ. 14։

*2.8 Ղուկ. իգ. 34։

*2.9 Ես. կդ. 4։

*2.10 Մատ. ժգ. 11։ ժզ. 17։ Յովհ. ժդ. 26։ ժզ. 13։ ա Յովհ. բ. 27։

*2.11 Առակ. ի. 27։ իէ. 19։ Երեմ. ժէ. 9։

*2.11 Հռովմ. ժա. 33, 34։

*2.12 Հռովմ. ը. 15։

*2.13 բ Պետ. ա. 16։ Տես Գլ. ա. 17։ Հմր. 4։

*2.14 Մատ. ժզ. 23։

*2.14 Գլ. ա. 18, 23։

*2.14 Հռովմ. ը. 5-7։ Յուդ. 19։

*2.15 Առակ. իը. 5։ ա Թես. ե. 21։ ա Յովհ. դ. 1։

*2.16 Յոբ ժե. 8։ Ես. խ. 13։ Երեմ. իգ. 18։ Հռովմ. ժա. 34։

*2.16 Յովհ. ժե. 15։