Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Բոլոր շունչ ունեցողներն օրհնեն Տիրոջը։ Ալէլուիա։ 1Օրհնեցէք Աստո…

Բոլոր շունչ ունեցողներն օրհնեն Տիրոջը։

Ալէլուիա։

1Օրհնեցէք Աստուծուն նորա սրբարանումը. Օրհնեցէք նորան նորա զօրութեան հաստատութիւնումը։

2* Օրհնեցէք նորան նորա զօրաւոր գործերի համար. Օրհնեցէք նորան * նորա մեծ փառաւորութեանը համեմատ։

3Օրհնեցէք նորան շեփորի ձայնով. * օրհնեցէք նորան տաւիղով եւ քնարով։

4Օրհնեցէք նորան * թմբուկով եւ պարով. Օրհնեցէք նորան * թելաւոր նուագարաններով եւ սրինգով։

5Օրհնեցէք նորան * ձայնաւոր ծնծղաներով. Օրհնեցէք նորան մեծաձայն ծնծղաներով։

6Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը։ Ալէլուիա։

*150.2 Սաղ. ճխե. 5, 6։

*150.2 բ Օր. գ. 24։

*150.3 Սաղ. ձա. 2։ ճխթ. 3։

*150.4 Ել. ժե. 20։

*150.4 Սաղ. լգ. 2։ ղբ. 3։ ճխդ. 9։ Ես. լը. 20։

*150.5 ա Մն. ժե. 16, 19, 28։ ժզ. 5։ իե. 1, 6։