Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յակոբի օրհնութիւնը, կտակը և մահը։ 1Եւ Յակոբը կանչեց իր որդիներին ե…

Յակոբի օրհնութիւնը, կտակը և մահը։

1Եւ Յակոբը կանչեց իր որդիներին եւ ասեց. Ժողովուեցէք որ պատմեմ ձեզ ինչ որ * պատահելու է ձեզ * վերջի օրերը։ 2Ժողովուեցէք եւ լսեցէք, ով Յակոբի որդիները. Եւ * լսեցէք ձեր հօրը Իսրայէլին։

3Ով Ռուբէն, * իմ անդրանիկը,

Դու իմ ոյժն ու * իմ զօրութեան սկիզբը՝

Գերազանց յարգութեամբ եւ գերազանց կարողութեամբ։

4Ջրի պէս եռացիր.

* Գերազանց չես լինիլ.

Որովհետեւ * վեր ելար քո հօր անկողինը,

Այն ժամանակ պղծեցիր։

Անկողի՜նս ելաւ։

5* Շմաւոն եւ Ղեւի * եղբայրներ.

* Անիրաւութեան գործիքներ են նորանց սուրերը։

6* Նորանց խորհուրդների մէջ չþմտնէ իմ հոգին,

Նորանց ժողովքի հետ չþմիանայ * իմ պատիւը.

Որովհետեւ * իրանց բարկութեամբը մարդ սպանեցին,

Եւ իրանց կամապաշտութեամբը ցուլի ջիղ կտրեցին։

7Անիծեալ լինի նորանց բարկութիւնը, ըստ որում խիստ էր,

Եւ նորանց սրտմտութիւնը, ըստ որում սաստիկ էր.

* Կþբաժանեմ նորանց Յակոբի մէջ,

Եւ կþցրուեմ Իսրայէլի մէջ։

8* Ով Յուդա, քեզ կþգովեն քո եղբայրները.

* Ձեռքդ քո թշնամիների պարանոցի վերայ լինի.

* Երկրպագութիւն անեն քեզ քո հօր որդիքը։

9* Առիւծի ձագ է յուդան.

Որդեակ իմ, կողոպուտից ելար։

* Ծունկ կրկնեց՝ պառկեց առիւծի պէս եւ մատակ առիւծի պէս.

Ո՞վ կþզարթնեցնէ նորան։

10* Չþպակասէ իշխողութիւնը Յուդայից,

Եւ * օրէնսդիրը, նորա ոտքերի մէջտեղից.

* Մինչեւ որ Սելովը գայ.

* Եւ նորանն է ժողովուրդների հնազանդութիւնը։

11Նա իր աւանակը որթին կþկապէ,

Եւ ազնիւ որթին՝ իր էգ իշի ձագը.

Գինով կþլուանայ իր պատմուճանը,

Եւ խաղողի արիւնով իր հանդերձը։

12Իր աչքերը գինուց կարմիր՝

Եւ իր ատամները կաթից սպիտակ կþլինին։

13* Զաբուղոնը ծովի եզերքումը կþբնակուի,

Եւ նա նաւերի եզերքումը կþլինի,

Եւ նորա սահմանը մինչեւ Սիդօն։

14Իսաքարը մի ամրապինդ էշ է,

Պառկում է գոմերի մէջտեղը.

15Եւ տեսաւ որ հանգստութիւնը լաւ է,

Եւ երկիրը՝ որ գեղեցիկ է.

Իր ուսը ծռեց բեռ կրելու,

Եւ հարկատու ծառայ եղաւ։

16* Դանը կþդատէ իր ժողովրդին

Իսրայէլի ցեղերի մէկի պէս։

17Դանը մի օձ կþլինի ճանապարհի վերայ,

Մի իժ՝ շաւիղի վերայ,

Կծում է ձիան գարշապարը.

Եւ վայր է ընկնում հեծեալը ետեւին։

18* Քո փրկութեանն եմ սպասում, Եհովայ։

19* Գադը՝ մի գունդ կþյարձակէ նորա վերայ,

Բայց ինքը կþյարձակուի ետեւից։

20* Ասերի համար հացը պարարտ է.

Եւ ինքը կþտայ թագաւորի համադամ կերակուրներ։

21* Նեփթաղիմը մի ազատ եղջերու է.

Որ գեղեցիկ խօսքեր է տալիս։

22Մի պտղատու ոստ է Յովսէփը,

Մի պտղաբեր ոստ՝ աղբիւրի վերայ,

Բողբոջները տարածվում են պատի վերայ։

23Եւ վշտացրին նորան,

Եւ նետաձիգ արին,

Եւ ատեցին նորան աղեղնաւորները.

24* Բայց նորա աղեղը զօրաւոր մնաց,

Եւ ջիլացած են նորա ձեռքի բազուկները,

* Յակոբի Հզօրի ձեռքերովը.

Այնտեղից է * հովիւը Իսրայէլի վէմը։

25* Քո հօր Աստուածանից որ քեզ կþօգնէ,

* Եւ Ամենակարողից որ քեզ կþօրհնէ,

Երկնքի օրհնութիւններովը՝ վերեւից,

Խորութեան օրհնութիւններովը՝ որ պառկած է ցածումը.

Ծծերի եւ արգանդի օրհնութիւններովը՝ որ

26Քո հօր օրհնութիւնները որ զօրացան մշտնջենաւոր լեռների օրհնութիւններից՝

* Յաւիտենական բլուրների վայելչութիւնից բարձր, * Յովսէփի գլխի վերայ լինին.

Եւ իր եղբայրներից գերազանց լինողի գագաթի վերայ։

27Բենիամինը * պատառող գայլ է,

Առաւօտանց որսը կþուտէ,

Եւ * իրիկունը կողոպուտը կþբաժանէ։

28Բոլոր այս Իսրայէլի ցեղերը տասնեւերկու են. Եւ այս է որ նորանց հայրը խօսեց նորանց հետ, եւ օրհնեց նորանց. Ամեն մէկի օրհնութեանը պէս օրհնեց նորանց։ 29Եւ պատուիրեց նորանց եւ ասեց նորանց. * Ես իմ ժողովրդի հետ պիտի խառնուիմ. * իմ հայրերի հետ այն * այրի մէջ թաղեցէք ինձ, որ Քետացի Եփրոնի արտումն է. 30Այն այրի մէջ, որ Քանանի երկրումը Մամբրէի դիմաց եղող Մաքփելայի արտումն է, որ * Աբրահամը ծախու առաւ այն արտի հետ միասին գերեզմանի կալուածքի համար Քետացի Եփրոնից։ 31* Այնտեղ թաղեցին Աբրահամին եւ նորա կնոջը Սարրային. Այնտեղ թաղեցին * Իսահակին եւ նորա կնոջը Ռեբեկային. Եւ ես էլ այնտեղ թաղեցի Լիային։ 32Այն արտը եւ այնտեղ եղած այրը Քետի որդիներիցը ծախու առնուեցան։ 33Եւ Յակոբը վերջացրեց իր որդիների պատուէր տալը, իր ոտքերը անկողնի մէջ ժողովեց, եւ հոգին աւանդեց, եւ իր ժողովրդի հետ խառնուեցաւ։

*49.1 բ Օր. լգ. 1։

*49.1 Թու. իդ. 14։ բ Օր. դ. 30։ Ես. բ. 2։ լթ. 6։ Եր. իգ. 20։ Դան. բ. 28, 29։ Գոր. բ. 17։ Եբր. ա. 2։

*49.2 Սաղ. լդ. 11։

*49.3 Գլ. իթ. 32։

*49.3 բ Օր. իա. 17։ Սաղ. հը. 51։ ճե. 36։

*49.4 ա Մն. ե. 1։

*49.4 Գլ. լե. 22։ ա Մն. ե. 1։ (բ Օր. իէ. 20։)

*49.5 Գլ. իթ. 33, 34։

*49.5 Առ. ժը. 9։

*49.5 Գլ. լդ. 25։

*49.6 Առ. ա. 15, 16։

*49.6 Սաղ. ժզ. 9։ ծէ. 8։ Տես Եփ. ե. 11։

*49.6 Գլ. լդ. 26։

*49.7 Թու. գ. 6 ևլն։ Յես. ժթ. 1։ իա. 5, 6, 7։ ա Մն. դ. 24։

*49.8 Գլ. իթ. 35։ բ Օր. լգ. 7։

*49.8 Սաղ. ժը. 40։

*49.8 Գլ. իէ. 29։ ա Մն. ե. 2։

*49.9 բ Օր. լգ. 22։ Ովս. ե. 14։ Յայտ. ե. 5։

*49.9 Թու. իգ. 24։ իդ. 9։

*49.10 Թու. իդ. 17։ Եր. լ. 21։ Զաք. ժ. 11։

*49.10 սաղ. կ. 7։ ճը. 8։

*49.10 Ես. ժա. 1։ կբ. 11։ Եզեկ. իա. 27։ Ղու. ա. 32, 33։

*49.10 Ես. բ. 2։ ժա. 10։ խբ. 1, 4։ խթ. 6, 7, 22, 23։ ծե. 4, 5։ կ. 3-5։ Անգ. բ. 7։ Ղու. բ. 30-32։

*49.13 Յես. ժթ. 10, 11։

*49.16 բ Օր. լգ. 22։ Դատ. ժը. 1, 2։

*49.18 Սաղ. իե. 5։ Ես. իե. 9։

*49.19 բ Օր. լգ. 20։ ա Մն. ե. 18։

*49.20 բ Օր. լգ. 24։ Յես. ժթ. 24։

*49.21 բ Օր. լգ. 23։

*49.24 Յոբ. իթ. 20։

*49.24 Սաղ. ճլբ. 2, 5։

*49.24 Սաղ. ձ. 1։

*49.25 Գլ. իը. 13, 21։ լե. 3։ խգ. 23։

*49.25 Գլ. ժ. է 1։ լե. 11։

*49.26 Ամբ. գ. 6։

*49.26 բ Օր. լգ. 16։

*49.27 Դատ. ի. 21, 25։ ա Թագ. թ. 1, 2։

*49.27 Թու. իգ. 24։ Եսթ. ը. 11։ Եզ. լթ. 10։ Զաք. ժդ. 1, 7։

*49.29 Գլ. ժե. 15։ իե. 8։

*49.29 Գլ. խէ. 30։ բ Թագ. ժթ. 37։

*49.29 Գլ. ծ. 13։

*49.30 Գլ. իգ. 16։

*49.31 Գլ. իգ. 19։ իե. 9։

*49.31 Գլ. լե. 29։