Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եօթներորդ տարու շաբաթ լինելը. Յոբելեան տարին։ 1Եւ Եհովան խօսեց Մով…
Եօթներորդ տարու շաբաթ լինելը. Յոբելեան տարին։
1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինա սարումն ասելով. 2Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Երբոր այն երկիրը մտնէք՝ որ ես ձեզ պիտի տամ, թող այն երկիրը՝ * հանգստութեան շաբաթ պահէ Եհովայի համար։ 3Վեց տարի քո արտը վարես, եւ քո այգին վեց տարի յօտես, եւ նորա արդիւնքը ժողովես. 4Բայց եօթներորդ տարին երկրի համար հանգստութեան շաբաթ, այսինքն Եհովայի համար շաբաթ լինի. Քո արտը պիտի չþվարես, եւ քո այգին չþյօտես։ 5* Քո հունձքի ինքնեկը պիտի չþհնձես, եւ քո չþյօտած այգու խաղողները չþժողովես. Հանգստութեան տարի լինի այն երկրի համար։ 6Եւ երկրի շաբաթը ձեզ համար կերկուր լինի, քեզ համար եւ քո ծառայի համար եւ քո աղախնի համար եւ քո վարձկանի համար, եւ քեզ մօտ պանխտացող օտարականի համար։ 7Եւ քո անասունների եւ քո երկրի մէջ եղած կենդանիների համար կերակուր լինի նորա բոլոր արդիւնքը։
8Եւ դու քեզ համար տարիների եօթը շաբաթ համարես, այսինքն եօթն անգամ եօթը տարի. Եւ տարիների եօթը շաբաթների ժամանակը քառասունեւինը տարի պիտի լինեն քեզ համար։ 9Եւ փողի ձայն հնչեցնես եօթներորդ ամսուայ տասնին, * քաւութեան օրը ձեր բոլոր երկրումը հնչեցնէք փողը։ 10Եւ յիսուներորդ տարին սրբէք, եւ երկրի վերայ նորա բոլոր բնակիչների համար * ազատութիւն հրատարակեցէք. Սա ձեզ համար Յոբելեան լինի եւ * ձեզանից ամեն մէկն իր ստացուածքին դառնայ, եւ ձեզանից ամեն մէկն իր ազգատոհմին դառնայ։ 11Այս յիսուներորդ տարին Յոբելեան տարի լինի ձեզ համար. Ոչ ցանէք ոչ էլ ինքնեկ բուսածը յօտէք, եւ ձեր չþյօտացիծը չþժողովէք։ 12Որովհետեւ Յոբելեան է. Նա ձեզ համար սուրբ լինի. Արտիցը նորա արդիւնքը ուտէք։ 13* Այս Յոբելեան տարին ձեզանից ամեն մէկը իր ստացուածքին դառնայ։
14Եւ եթէ քո դրացուն մի բան ծախելու լինես, կամ քո դրացու ձեռքիցը ծախու առնելու լինես, * ձեզանից մէկն իր ընկերին անիրաւութիւն չþանէ։ 15* Յոբելեանից յետոյ եղած տարիների հաշիւովը ծախու առնես քո դրացուցը. Արդիւնքի տարիների հաշիւովը պիտի ծախէ քեզ վերայ։ 16Տարիների շատութեան համեմատ պիտի աւելացնես նորա գինը, եւ տարիների քիչութեան համեմատ պիտի պակասեցնես նորա գինը. Որովհետեւ նա արդիւնքի հաշիւովն է ծախում քեզ վերայ։ 17Եւ իրար անիրաւութիւն չþանէք, եւ * քո Աստուածանից պիտի վախես. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։
18Եւ * իմ կանոններն անէք, եւ իմ դատաստանները պահէք եւ անէք նորանց. Եւ * այն երկրի մէջ ապահովութեամբ կþբնակուէք։ 19Եւ երկիրն իր արդիւնքը կþտայ, եւ * մինչեւ ձեր կշտանալը կþուտէք. Եւ նորա մէջ ապահովութեամբ կþբնակուէք։ 20Եւ եթէ ասէք. Թէ Եօթներորդ տարին ի՞նչ կþուտենք. Ահա պիտի չþվարենք եւ մեր արդիւնքները պիտի չþժողովենք. 21Սակայն * ես կþհրամայեմ իմ օրհնութեանը ձեզ համար վեցերորդ տարին, եւ երեք տարուայ արդիւնք կþտայ։ 22Եւ * ութերորդ տարին վար կþանէք, եւ * հին արդիւնքիցը կþուտէք մինչեւ իններորդ տարին. Մինչեւ նորա արդիւնքի հասնելը՝ հինիցը կþուտէք։
23Եւ երկիրը պիտի չþծախուի մշտնջենապէս. Որովհետեւ * երկիրը իմն է, եւ դուք ինձ մօտ * պանդուխտներ եւ հիւրեր էք։ 24Եւ ձեր կալուածքի բոլոր երկրումը փրկանք պիտի տաք երկրի համար։ 25Եթէ քո եղբայրն աղքատանայ՝ եւ իր ստացուածքիցը ծախէ, եւ * նորա մօտիկ ազգականը նորա մօտ գայ, նա իր եղբօր ծախածը փրկէ։ 26Եւ եթէ մի մարդ փրկող չþունի, եւ իր ձեռքը չէ հասնում որ նորան փրկէ, 27Այն ժամանակ իր ծախելուցը հաշիւ անէ տարիները, եւ աւելորդը ետ տայ այն մարդին՝ որի վերայ ծախել էր, եւ դարձեալ իր ստացուածքը լինի։ 28Բայց եթէ ձեռքը չþհասնէ նորան ետ տալու, այն ժամանակ իր ծախած բանը ծախու առնողի ձեռին մնայ մինչեւ Յոբելեան տարին, եւ Յոբելեանումը դուրս գայ, եւ իր ստացուածքը դառնայ։
29Եւ եթէ մէկը պարսպաւոր քաղաքի մէջ մի բնակուելու տուն ծախէ, նորան ծախելուցը մինչեւ մի կատարեալ տարի լինի նորա փրկելը. Նորա փրկելը մէկ տարուայ մէջ լինի։ 30Եւ եթէ այն բոլոր տարուայ լրանալումը նա չþփրկուի, այն ժամանակ պարսպաքաղաքումն եղած տունը միշտ ծախու առնողինը պիտի մնայ իր ազգերի մէջ։ Յոբելեան տարումը պիտի ետ չþդառնայ. 31Բայց շուրջը պարսպաւոր չþեղած գիւղաքաղաքների տները երկրի արտերի պէս պիտի համարուին. Նորանց համար փրկուիլ լինի, եւ Յոբելեան տարին պիտի ետ դառնան։ 32Իսկ * Ղեւտացիների քաղաքների մէջ իրանց կալուածքի քաղաքների տները Ղեւտացիները միշտ կարող լինին փրկել։ 33Եւ եթէ մէկը Ղեւտացիներից ծախու առնելու լինի, այն ժամանակ ծախուած տունը իր կալուածքը եղող քաղաքի մէջ Յոբելեան տարին պիտի ետ դառնայ. Որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ Ղեւտացիների քաղաքների տներն իրանց կալուածքն են։
34Բայց * իրանց քաղաքների անդերի արտերը պիտի չþծախուին, որովհետեւ նորանց յաւիտենական կալուածքն է այն։ 35Եւ եթէ քո եղբայրը աղքատանայ՝ եւ նորա ձեռքը քեզ մօտ տկարանայ, * նորան պիտի օգնես իբրև օտարական եւ պանդուխտ, որ քեզ մօտ ապրի։ 36* Վաշխ եւ տոկոսիք չþառնես նորանից, այլ վախես քո Աստուածանից, որ եղբայրդ քեզ մօտ ապրի։ 37Փողդ վաշխով պիտի չþտաս նորան, եւ կերակուրդ տոկոսիքով չþտաս։ 38* Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի՝ Քանանի երկիրը ձեզ տալու համար, եւ ձեզ Աստուած լինելու համար։
39Եւ * եթէ եղբայրդ քեզ մօտ աղքատանայ, եւ իրան ծախէ քեզ վերայ, * նորան չþծառայեցնես ծառայի ծառայութիւնով. 40Վարձկանի կամ պանդուխտի պէս լինի նա քեզ մօտ. Մինչեւ Յոբելեան տարին ծառայէ քեզ։
41Եւ յետոյ քո մօտիցը դուրս գայ, ինքն եւ իր որդիքն * իր հետ, եւ իր ազգատոհմի մօտ ետ դառնայ, եւ * իր հայրերի կալուածքի մօտ ետ դառնայ։ 42Որովհետեւ * նորանք իմ ծառաներն են, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի. Նորանք ծառայի ծախուելու պէս չþծախուին։ 43* Խստութեամբ * չþիշխես նորա վերայ, * այլ քո Աստուածանից վախես։ 44Եւ քո ծառան եւ աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղած ազգերիցը լինեն. Ծառայ եւ աղախին նորանցից ծախու առէք։ 45Նաեւ * ձեզ մօտ բնակուող օտարականների զաւակներից, նորանցից ծախու առէք եւ ձեզ մօտ եղող նորանց ընտանիքներիցը որ ձեր երկրումը ծնուած են, եւ ձեր ստացուածքը լինեն. 46Եւ * ձեզանից յետոյ ձեր որդկանց ժառանգութեան ստացուածք լինելու համար թողէք նորանց, եւ միշտ գործածեցէք իբրեւ ձեր ծառաները. Բայց ձեր եղբարց՝ Իսրայէլի որդիների մասին՝ իրար վերայ խստութեամբ պիտի չþիշխէք։
47Եւ եթէ քեզ մօտ եղող օտարականը կամ պանդուխտը արստանայ, բայց նորա մօտ եկող քո եղբայրը աղքատանայ, եւ իրան ծախելու լինի քեզ մօտ պանդխտացող օտարականի, կամ այն օտարականի ընտանեաց մէկ ազգականի վերայ, 48Նորա ծախուելուց յետոյ նա կարող է փրկուիլ. Իր եղբայրներիցը մէկը * փրկէ նորան։ 49Նորա հօրեղբայրը կամ հօրեղբօրորդին փրկէ նորան. Կամ իր ազգատոհմի մէջ իր մօտիկ ազգականներից մէկը փրկէ նորան. Կամ եթէ նորա ձեռքը հասնէ թող ինքն իրան փրկէ։ 50Եւ հաշիւ անէ իրան ծախու առնողի հետ՝ նորա վերայ ծախուած տարուցը մինչեւ Յոբելեան տարին, եւ իրան փրկուելու փողը տարիների հաշիւովը լինի. Նորա ժամանակը * վարձկանի ժամանակի պէս հաշւուի. 51Եթէ տակաւին շատ տարի կայ, նորանց համեմատ իրան ծախուած գնիցն իր փրկանքը տայ. 52Եւ եթէ քիչ տարի է մնացել մինչեւ Յոբելեան տարին նորա հետ հաշիւ անէ, և իր տարիների համեմատ իր փրկանքը տայ։ 53Տարեկան վարձկանի պէս պիտի համարուի նորա մօտ. Խստութեամբ չþիշխէ նորա վերայ քո առաջին։ 54Եւ եթէ այս կերպերով չþփրկուի, * Յոբելեան տարումն դուրս գայ ինքը եւ իր որդիքը իր հետ. 55Որովհետեւ իսրայէլի որդիքը իմ ծառաներն են. Եգիպտոսի երկրիցն իմ հանած ծառաներն են նորանք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
*25.2 Ել. իգ. 10 ևլն։ (Տես Գլ. իզ. 34, 35։ բ Մն. լզ. 21։)
*25.5 դ Թագ. ժթ. 29։
*25.9 Գլ. իգ. 24, 27։
*25.10 Ես. կա. 2։ կգ. 4։ Եր. լդ. 8, 15, 17։ Ղու. դ. 19։
*25.10 Թու. լզ. 4։
*25.13 Գլ. իէ. 24։ Թու. լզ. 4։
*25.14 Գլ. ժթ. 13։ ա Թագ. ժբ. 3, 4։ Միք. բ. 2։ ա Կոր. զ. 8։
*25.15 Գլ. իէ. 18, 23։
*25.17 Գլ. ժթ. 14, 32։
*25.18 Գլ. ժթ. 37։
*25.18 Գլ. իզ. 5։ բ Օր. ժբ. 10։ Սաղ. դ. 8։ Առ. ա. 33։ Երեմ. իգ. 6։ Եզ. լդ. 25, 28։
*25.19 Գլ. իզ. 5։
*25.21 բ Օր. իը. 8։ Տես. Ել. ժզ. 29։
*25.22 դ Թագ. ժթ. 29։
*25.22 Յես. ե. 11, 12։
*25.23 բ Օր. լբ. 43։ բ Մն. է. 20։ Սաղ. ձե. 1։ Յով. բ. 18։ գ. 2։
*25.23 ա Մն. իթ. 15։ աղ. լթ. 12։ ճժթ. 19։ ա Պետ. ա. 17։ բ. 11։ Եբր. ժա. 13։
*25.25 Հռութ. գ. 2, 9, 12։ Եր. լբ. 7, 8։
*25.32 Թու. լե. 2։ Յես. իա. 2 ևլն։
*25.34 Տես Գոր. գ. 36, 37։ Տես Թու. լե. 2։ Յես. իա. 11-42։ ա Մն. զ. 55-81։
*25.35 բ Օր. ժե. 7, 8։ Սաղ. լէ. 26։ խա. 1։ ճժբ. 5, 9։ Առակ. ժդ. 31։ Ղու. զ. 35։ Գոր. ժա. 29։ Հռովմ. ժբ. 13։ ա Յօհ. գ. 17։
*25.36 Ել. իբ. 25։ բ Օր. իգ. 19։ Նէեմ. ե. 7։ սաղ. ժե. 5։ Առակ. իը. 8։ եզեկ. ժը. 8, 13, 17։ իբ. 12։ Նէեմ. ե. 9։
*25.38 Գլ. իբ. 32, 33։
*25.39 Ել. իա. 2։ բ Օր. ժե. 12։ գ Թագ. թ. 22։ դ Թագ. դ. 1։ Նէեմ. ե. 5։ Եր. լդ. 14։
*25.39 Ել. ա. 14։ Եր. իե. 14։ իէ. 7։ լ. 8։
*25.41 Ել. իա. 3։
*25.41 Հմր. 28։
*25.42 Հռովմ. զ. 22։ ա Կոր. է. 23։
*25.43 Ել. ա. 13։
*25.43 Եփ. զ. 9։ Կող. դ. 1։
*25.43 Հմր. 17։ Ել. ա. 17, 21։ բ Օր. իե. 18։ Մաղ. դ. 5։
*25.45 ես. ծզ. 3, 6։
*25.46 Ես. ժդ. 2։
*25.48 Նէեմ. ե. 5։
*25.50 Յոբ. է. 1։ Ես. ժզ. 14։ իա. 16։
*25.54 Ել. իա. 2, 3։