Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ նախախնամութիւնը կառավարում է մարդկանց սիրտը և միտքը։ 1Թագ…
Աստուծոյ նախախնամութիւնը կառավարում է մարդկանց սիրտը և միտքը։
1Թագաւորների սիրտը ջրի վտակների պէս է Տիրոջ ձեռքին, դէպի ուր որ էլ ուզենայ՝ կþդարձնէ։
2* Մարդիս ամեն ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջին. * բայց սիրտերը կշռողը Տէրն է։
3* Արդարութիւն եւ իրաւունք գործելը Տիրոջ հաճելի է քան թէ զոհը։
4* Աչքերի ամբարտաւանութիւնը եւ սրտի հպարտութիւնը, որ ամբարիշտների լոյսն է, մեղք է։
5* Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. Բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում։
6* Ստախօս լեզուով գանձեր շինելը մահը որոնողների փախստական ունայնութիւնն է։
7Ամբարիշտների բռնութիւնը քարշ կþտայ իրանց. Որովհետեւ չեն ուզում իրաւունք անել։
8Ծռմռած է յանցաւոր մարդի ճանապարհը, բայց մաքուրի գործն ուղիղ է։
9* Լաւ է կտուրի մի անկիւնումը բնակուել, քան թէ կռուասէր կնոջ հետ ընկերովի՝ տան մէջ։
10* Անզգամի հոգին չարութիւն է ցանկանում, նորա ընկերը նորա աչքի առաջին շնորհք չի գտնիլ։
11* Ծաղրողը տուժելիս միամիտը կþիմաստնանայ, եւ իմաստունը կրթուելիս՝ գիտութիւն կþստանայ։
12* Արդար Աստուածը դիտում է ամբարշտի տան վերայ, նա գցում է ամբարիշտներին չարիքի մէջ՝՝։
13* Ով որ խցկէ աղքատի աղաղակի դէմ իր ականջը, ինքն էլ կþկանչէ, եւ պատասխան չի գտնիլ։
14* Գաղտնի ընծան բարկութիւնը կþհանգցնէ, եւ ծոցի պարգեւը՝ սաստիկ ցասումը։
15Ուրախութիւն է արդարի համար իրաւունք անելը, բայց * սոսկում՝ չարագործների համար։
16Մարդ որ մոլորվում է խոհեմութեան ճանապարհից, ուրուականների ժողովքի մէջ կþիջնէ։
17Կարօտութիւն կþունենայ այն մարդը որ ուրախութիւն է սիրում, գինի ու իւղ սիրողը չի հարստանալ։
18* Արդարի համար անզգամը փրկանք կþդառնայ, եւ ուղիղների փոխարէն՝ անօրէնը։
19* Լաւ է բնակուել ամայի երկրում, քան թէ կռուասէր եւ բարկացոտ կնոջ հետ։
20* Ցանկալի գանձ եւ իւղ կþգտնուի իմաստունի բնակարանումը, բայց յիմարը կուլ կþտայ նորան։
21* Արդարութեան եւ ողորմածութեան հետեւողը կþգտնէ կեանք, արդարութիւն եւ պատիւ։
22* Իմաստունը վեր կþելնէ զօրաւորների քաղաքը, եւ կþկործանէ նորանց ապաւինած ամրութիւնը։
23* Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կþպահէ։
24Ամբարտաւան լիրբի անունը Ծաղրող է, որ յանդգնութեամբ լրբութիւն է անում։
25* Ծոյլի ցանկութիւնը սպանում է նորան. Որովհետեւ նորա ձեռքերը չեն ուզում գործել։
26Նա ամեն օր սաստիկ ցանկանում է, բայց * արդարը տալիս է եւ չէ խնայում։
27* Ամբարիշտների զոհը պիղծ է. Մանաւանդ երբոր չար խորհրդով մատուցանեն։
28* Ստախօս վկան պիտի կորչի, բայց նա, որ ինքը լսել է, միշտ կþխօսէ։
29Անզգամ մարդը պնդացնում է իր երեսը, բայց նա՝ որ ուղիղ է, քննում է իր ճանապարհը։
30* Չþկայ իմաստութիւն, չþկայ հանճար, չþկայ նաեւ մի խորհուրդ Տիրոջ դէմ։
31* Ձի է պատրաստվում պատերազմի ճրուայ համար. Բայց * փրկութիւնը Տէրիցն է։
*21.2 Գլ. ժզ. 2։
*21.2 Գլ. իդ. 12։ Ղուկ. ժզ. 15։
*21.3 ա Թագ. ժե. 22։ Սաղ. ծ. 8։ Գլ. ժե. 8։ Ես. ա. 11 ևլն։ Ովս. զ. 6։ Միք. զ. 7, 8։
*21.4 Գլ. զ. 17։
*21.5 Գլ. ժ. 4։ ժգ. 4։
*21.6 Գլ. ժ. 2։ ժդ. 11։ ի. 21։ բ Պետ. բ. 3։
*21.9 Հմր. 19։ Գլ. ժթ. 13։ իե. 24։ իէ. 15։
*21.10 Յակ. դ. 5։
*21.11 Գլ. ժթ. 25։
*21.12 կամ՝ Արդարը դիտում է ամբարշտի տան վերայ, ամբարիշտները չարութեան համար կործանուելիս։
*21.13 Մատ. է. 2։ ժը. 30 ևլն։ Յակ. բ. 13։
*21.14 Գլ. ժէ. 8, 23։ ժը. 16։
*21.15 Գլ. ժ. 29։
*21.18 Գլ. ժա. 8։ Ես. խգ. 3, 4։
*21.19 Հմր. 9։
*21.20 Սաղ. ճժբ. 3։ Մատ. իե. 3, 4։
*21.21 Գլ. ժե. 9։ Մատ. ե. 6։
*21.22 Ժող. թ. 14 ևլն։
*21.23 Գլ. ժբ. 13։ ժգ. 3։ ժը. 21։ Յակ. գ. 2։
*21.25 Գլ. ժգ. 4։
*21.26 Սաղ. լէ. 26։ ճժբ. 9։
*21.27 Սաղ. ծ. 9։ Գլ. ժե. 8։ Ես. կզ. 3։ Երեմ. զ. 20։ Ամով. ե. 22։
*21.28 Գլ. ժթ. 5, 9։
*21.30 Ես. ը. 9, 10։ Երեմ. թ. 23։ Գոր. ե. 39։
*21.31 Սաղ. ի. 7։ լգ. 17։ Ես. լա. 1։
*21.31 Սաղ. գ. 8։