Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երուսաղէմի մեղքերը եւ պատիժները։ 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. …
Երուսաղէմի մեղքերը եւ պատիժները։
1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Եւ դու, մարդի որդի, մի՞թէ * դու դատելու՝ դատելու ես * այս արիւնահեղ քաղաքը, այլ իմացրու նորան նորա բոլոր * պղծութիւնները, 3Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ով քաղաք, որ քո մէջն արիւն ես թափում որպէս զի քո ժամանակը գայ, եւ քո մօտ կուռքեր ես շինում պղծութեան համար. 4* Քո այն թափած արիւնովը յանցաւոր եղար եւ քո այն շինած կուռքերովը պղծուեցար, եւ օրերդ մօտեցրիր եւ հասար քո տարիներին, * դորա համար ես քեզ անարգանք շինեցի ազգերի համար եւ ծաղր՝ բոլոր երկիրների համար։ 5Քեզանից մօտաւորները եւ հեռաւորները քեզանով ծաղր պիտի անեն, ով վատահամբաւ եւ աղմկալից։
6Ահա * Իսրայէլի իշխանները ամեն մէկը իր բազուկովը քեզանում է որպէս զի արիւն թափէ։ 7* Հօրն ու մօրը անարգեցին քեզանում, * օտարականին բռնութիւն արին քո մէջը, որբին եւ որբեւայրիին զրկեցին քեզանում։ 8* Իմ սուրբ բաներն արհամարհեցիր, եւ * իմ շաբաթները պղծեցիր։ 9* Բանսարկու մարդիկ եղան քեզանում արիւն թափելու համար, եւ * սարերի վերայ կերան քեզանում, եղեռնագործութիւններ արին քո մէջը։ 10* Հօր մերկութիւն բացին քեզանում, * ամսականով անմաքուր կնկան բռնադատեցին քեզանում. 11Եւ մարդ * իր ընկերի կնկայ հետ պղծութիւն գործեց, եւ մարդ իր հարսին պղծեց * եղեռնագործութիւնով, եւ մարդ * իր քրոջը՝ իր հօր աղջկանը բռնադատեց։ 12* Կաշառք առան քեզանում արիւն թափելու համար, * վաշխ ու տոկոս առար, եւ ագահանալով քաշում ես քո ընկերներիցը բռնութիւնով, եւ * ինձ մոռացել ես, ասում է Տէր Եհովան։ 13Եւ ահա ես զարկեցի * ափերս իրար քո արած գահութեան վերայ եւ քո մէջ եղած արիւնհեղութիւնների վերայ։ 14* Մի՞թէ սիրտդ կþդիմանայ, կամ ձեռքերդ կþուժովանան այն օրերը որ ես քեզ հատուցում պիտի անեմ։ * Ես Տէրս ասեցի եւ պիտի անեմ էլ։ 15Եւ * ես քեզ պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ քեզ պիտի փռեմ երկիրների մէջ, եւ * պիտի վերջացնեմ քո պղծութիւնը քեզանից։ 16Եւ դու քեզանով պիտի պղծուիս ազգերի աչքի առաջին, եւ * կþիմանաս թէ ես եմ Տէրը։
17Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 18Մարդի որդի, * Իսրայէլի տունը ինձ համար կղկղանք է դառել, նորանք ամենքը պղինձ, անագ եւ երկաթ ու կապար են հալոցի մէջ՝ արծաթի կղկղանք են դառել։ 19Սորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Որովհետեւ դուք ամենքդ կղկղանք էք դառել, դորա համար ահա ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղէմի մէջ։ 20Արծաթը եւ պղինձը ու երկաթն ու կապարն ու անագը հալոցի մէջ ժողովուելու պէս, որ նորա վերայ կրակը փչեն որ հալեցնեն, նոյնպէս պիտի ժողովեմ ձեզ իմ բարկութիւնովն ու սրտմտութիւնովը եւ դնեմ ու հալեցնեմ։ 21Եւ ձեզ պիտի ժողովեմ եւ * ձեզ վերայ փչեմ իմ ցասման կրակովը, որ դուք հալուիք նորանում։ 22Ինչպէս որ արծաթը հալվում է հալոցումը, նոյնպէս էլ դուք պիտի հալուիք նորանում. Որ իմանաք թէ ես Տէրս եմ թափել * իմ սրտմտութիւնը ձեզ վերայ,
23Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 24Մարդի որդի, ասիր նորան. Դու մի երկիր ես որ չէ մաքրուել, անձրեւ չէ ստացել բարկութեան օրը։ 25* Նորա մարգարէների դաւաճանութիւնը կայ նորա մէջ, մռնչող՝ աւար յափշտակող առիւծի պէս * հոգի են ուտում, * գանձեր ու պատուական բաներ են առնում, նորա որբեւայրիներին շատացնում են նորանում։ 26* Նորա քահանաները բռնաբարում են իմ օրէնքը, եւ * իմ սրբութիւնները պղծեցին, * սուրբի եւ պիղծի մէջ տարբերութիւն չþարին, եւ անմաքուրի ու մաքուրի մէջ ջոկութիւնը չþսովորեցրին եւ իմ շաբաթներիցը ծածկեցին իրանց աչքերը, եւ ես պղծուեցայ նորանց միջումը։ 27Նորա * իշխանները նորա միջումը գայլերի պէս աւար են յափշտակում, արիւն թափելու՝ հոգիներ կորցնելու համար, որպէս զի ագահութեամբ քաշեն։ 28Եւ * նորա մարգարէները նորանց համար ցեխ են ծեփում * ունայն տեսիլքներ տեսնելով եւ նորանց համար սուտ հմայելով, ասելով թէ՝ Այսպէս է ասում Տէր Եհովան, քանի որ Տէրը չէ խօսել։ 29* Երկրի ժողովուրդը զրկանքներ է որ գործում է՝ յափշտակութիւններ է որ անում է, եւ խեղճին ու աղքատին հարստահարում, եւ * օտարականին զրկում անիրաւութեամբ։ 30* Եւ ես նորանցից մարդ որոնեցի * պարիսպը շինող եւ * խրամատութեան առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նորան չþապականեմ. Բայց չþգտայ։ 31Վասն որոյ * նորանց վերայ թափեցի իմ ցասումը՝ իմ բարկութեան կրակովը սպառեցի նորանց. * նորանց ճանապարհը իրանց գլխովը տուի, ասում է Տէր Եհովան։
*22.2 Գլ. ի. 4։ իգ. 36։
*22.2 Գլ. իդ. 6, 9։ Նաւ. գ. 1։
*22.2 Գլ. ժզ. 2։
*22.4 դ Թագ. իա. 16։
*22.4 բ Օր. իը. 37։ գ Թագ. թ. 7։ Գլ. ե. 14։ Դան. թ. 16։
*22.6 Ես. ա. 23։ Միք. գ. 1-3։ Սոփ. գ. 3։
*22.7 բ Օր. իէ. 16։
*22.7 Ել. իբ. 21, 22։
*22.8 Հմր. 26։
*22.8 Ղև. ժթ. 30։ Գլ. իգ. 38։
*22.9 Ել. իգ. 1։ Ղև. ժթ. 16։
*22.9 Գլ. ժը. 6, 11։
*22.10 Ղև. ժը. 7, 8։ ի. 11։ ա Կոր. ե. 1։
*22.10 Ղև. ժը. 19։ ի. 18։ Գլ. ժը. 6։
*22.11 Ղև. ժը. 20։ ի. 10։ բ Օր. իբ. 22։ Երեմ. ե. 8։ Գլ. ժը. 11։
*22.11 Ղև. ժը. 15։ ի. 12։
*22.11 Ղև. ժը. 9։ ի. 17։
*22.12 Ել. իգ. 8։ բ Օր. ժզ. 19։ իէ. 25։
*22.12 Ել. իբ. 25։ Ղև. իե. 36։ բ Օր. իգ. 19։ Գլ. ժը. 13։
*22.12 բ Օր. լբ. 18։ Երեմ. գ. 21։ Գլ. իգ. 35։
*22.13 Գլ. իա. 17։
*22.14 Տես Գլ. իա. 7։
*22.14 Գլ. ժէ. 24։
*22.15 բ Օր. դ. 27։ իը. 25, 64։ Գլ. ժբ. 14, 15։
*22.15 Գլ. իգ. 27, 48։
*22.16 Սաղ. թ. 16։ Գլ. զ. 7։
*22.18 Ես. ա. 22։ Երեմ. զ. 28 ևլն։ Տես Սաղ. ճժթ. 119։
*22.21 Գլ. իա. 31։
*22.22 Գլ. ի. 8, 33։ Հմր. 31։
*22.25 Ովս. զ. 9։
*22.25 Տես Մատ. իգ. 14։
*22.25 Միք. գ. 11։ Սոփ. գ. 3, 4։
*22.26 Մաղ. բ. 8։
*22.26 Ղև. իբ. 2 ևլն։ ա Թագ. բ. 29։
*22.26 Ղև. ժ. 10։ Երեմ. ժե. 19։ Գլ. խդ. 23։
*22.27 Ես. ա. 23։ Գլ. իբ. 6։ Միք. գ. 2, 3, 9-11։ Սոփ. գ. 3։
*22.28 Գլ. ժգ. 10։
*22.28 Գլ. ժգ. 6, 7։ իա. 29։
*22.29 Երեմ. ե. 26-28։ Գլ. ժը. 12։
*22.29 Ել. իբ. 21։ իգ. 9։ Ղև. ժթ. 33։ Գլ. իբ. 7։
*22.30 Երեմ. ե. 1։
*22.30 Գլ. ժգ. 5։
*22.30 Սաղ. ճզ. 23։
*22.31 Հմր. 22։
*22.31 Գլ. թ. 10։ ժա. 21։ ժզ. 43։