Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յովնանի աղօթքը և ազատուիլը։ 1Եւ Յովնանը աղօթք արաւ իր Տէր Աստուծու…
Յովնանի աղօթքը և ազատուիլը։
1Եւ Յովնանը աղօթք արաւ իր Տէր Աստուծուն ձկան փորիցը. 2Եւ ասեց. * Իմ նեղութիւնիցը կանչեցի դէպի Տէրը, եւ նա ինձ պատասխանեց. Անդունդի փորիցը աղաղակեցի, եւ դու լսեցիր իմ ձայնը։ 3* Եւ դու ինձ գցեցիր անդունդը՝ ծովերի մէջ. Եւ հեղեղներն ինձ պաշարեցին. * քո բոլոր կոհակները եւ ալիքները անց էին կենում ինձ վերայով։ 4* Եւ ես ասեցի՝ Ես վռնտուած եմ քո աչքի առաջից, սակայն էլի պիտի նայեմ * քո սուրբ տաճարին։ 5* Ինձ շրջապատեցին ջրերը մինչեւ հոգիս, անդունդն ինձ պաշարել էր, կնիւն գլխիս փաթաթուեցաւ։ 6Ես սարերի հիմանց մօտն իջայ, երկիրն իր նիգերովը ետեւիս էր յաւիտեան. Բայց դու իմ կեանքը * հանեցիր * կորուստիցը, ով իմ Տէր Աստուած։ 7Հոգիս ինձ վերայ նուաղելիս՝ յիշեցի Տիրոջը, եւ * իմ աղօթքը քեզ մօտ հասաւ քո սուրբ տաճարը։ 8* Փուչ ունայնութիւնների նայողները իրանց լինելու ողորմութիւնը թողում են։
9Բայց ես * օրհներգութեան ձայնով քեզ զոհ պիտի մատուցանեմ. Արած խոստմունքս պիտի կատարեմ. * փրկութիւնը Տիրոջն է։ 10Եւ Տէրը հրամայեց ձկանը. Եւ նա Յովնանին փսխեց ցամաքը։
*2.2 Սաղ. ճի. 1։ ճլ. 1։ ճխբ. 1։ Ողբ գ. 55, 56։
*2.3 Սաղ. ձը. 6։
*2.3 Սաղ. խբ. 7։
*2.4 Սաղ. լա. 22։
*2.4 գ Թագ. ը. 38։
*2.5 Սաղ. կթ. 1։ Ողբ գ. 54։
*2.6 Սաղ. ժզ. 10։
*2.6 Կամ՝ գուբիցը
*2.7 Սաղ. ժը. 6։
*2.8 դ Թագ. ժէ. 15։ Սաղ. լա. 6։ Երեմ. ժ. 8։ ժզ. 19։
*2.9 Սաղ. ծ. 14, 23։ ճժզ. 17, 18։ Ովս. ժդ. 2։ Եբր. ժգ. 15։
*2.9 Սաղ. գ. 8։