Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Չար թշնամիներից ազատուելու համար աղօթք։ Դաւիթի (Սաղմոս)։ 1*&nbs…

Չար թշնամիներից ազատուելու համար աղօթք։

Դաւիթի (Սաղմոս)։

1* Հակառակիր, Տէր, * ինձ հակառակողների հետ, եւ * կռուիր ինձ հետ կռուողների հետ։

2* Վեր առ զէնքն ու վահանը, եւ վեր կաց ինձ օգնելու համար։

3Հանիր գեղարդը եւ փակիր ճանապարհը իմ հալածողների դէմ. Ասիր իմ անձին՝ Քո փրկութիւնը ես եմ։

4* Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը որոնողները. * թող յետ դառնան եւ ամօթ լինին ինձ դէմ չար խորհողները։

5Նորանք * քամիի առաջի մղեղի պէս լինին. Եւ Տիրոջը հրեշտակը հալածէ նորանց։

6Նորանց ճանապարհը * խաւար եւ գայթակղութիւն լինի. Եւ Տիրոջ հրեշտակը նեղէ նորանց։

7Որովհետեւ զուր տեղը * փոս՝ որոգայթ շինեցին ինձ բռնելու համար. Զուր տեղը հոր փորեցին իմ անձի համար։

8Թող աւերում հասնէ նորան * յանկարծակի. * նորա լարած որոգայթը իրան բռնէ. Աւերումով նորա մէջ ընկնէ։

9Բայց իմ անձը պիտի ցնծայ Տէրովը, եւ * ուրախանայ նորա փրկութիւնովը։

10* Իմ ամեն ոսկորները պիտի ասեն. Տէր, * ո՞վ է քեզ նման՝ որ փրկում ես խեղճին իրանից զօրաւորիցը, եւ տնանկին ու աղքատին իրան յափշտակողիցը։

11* Սուտ վկաներ են վեր կենում, իմ չþգիտացած բանը հարցնում են ինձանից։

12Չար են հատուցանում ինձ * բարիի տեղ՝ իմ անձն անժառանգ անելով։

13Բայց ես քուրձ էի հագնում՝ * նորանք հիւանդանալիս. Իմ անձը ծոմով չարչարում էի. Բայց * իմ աղօթքը իմ ծոցն է դառնում։

14Ես նորանց հետ վարվում էի ինչպէս իմ բարեկամի եւ իմ եղբօր հետ. Եւ տրտմութեամբ ցածանում էի իր մօր համար սուգ անողի նման։

15Սակայն * ես սխալուելիս՝ նորանք ուրախանում են եւ ժողովվում. Ժողովվում ինձ վերայ, * որ խոցեն ինձ, եւ ես չþգիտէի. * հայհոյում են եւ չեն դադարում։

16Խնջոյքի նուաստ ծաղրածուների հետ իրանց * ատամները կրճտացնում են ինձ վերայ։

17Տէր, մինչեւ ե՞րբ ես * մտիկ տալու. Ապրեցրու իմ անձը նորանց կորստիցը, * իմ կեանքն՝ առիւծի կորիւններիցը։

18Կþգոհանամ քեզանից, Տէր, * մեծ ժողովրդի մէջ, եւ կþփառաբանեմ քեզ շատ ժողովքի մէջ։

19Թող չþուրախանան ինձ վերայ զուր տեղը * ինձ թշնամութիւն անողները, եւ * աչքով չþանեն՝ ինձ * առանց պատճառի ատողները։

20Որովհետեւ նորանք խաղաղութիւն չեն խօսում. Բայց նենգաւոր բաներ են մտածում երկրի վերայ հանգիստ լինողների դէմ։

21Եւ * իրանց բերանը բաց են անում լայնարձակ ինձ վերայ եւ ասում. * Վա՜հ վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան։

22Դու * տեսար, Տէր, * լուռ մի կենար. Տէր, * մի հեռանար ինձանից։

23* Զարթիր եւ վեր կաց՝ ինձ իրաւունք անելու համար, ով իմ Աստուած եւ իմ Տէր, ինձ դատաստան անելու համար։

24* Դատաստան արա ինձ * քո արդարութեան պէս, ով Տէր՝ իմ Աստուած, եւ թող չþուրախանան ինձ վերայ։

25* Թող չþասեն իրանց սրտումը՝ Ո՜հ, մեր փափաքը կատարուեց. Թող չþասեն՝ * Մենք կուլ տուինք նորան։

26* Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ նեղութեան պատճառով ուրախացողները. Թող ամօթ եւ անարգանք հագնեն * ինձ վերայ պարծենցողները.

27* Թող ցնծան եւ ուրախ լինին նորանք, որ հաւանում են իմ արդարութեանը, եւ * միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի, * որ կամենում է իր ծառայի խաղաղութիւնը։

28* Եւ իմ լեզուն թող պատմէ քո արդարութիւնը, եւ ամեն օր քո գովասանքը։

*35.1 ա Թագ. իդ. 15։

*35.1 Ես. խթ. 25։

*35.1 Ել. ժդ. 25։

*35.2 Ես. խբ. 13։

*35.4 Սաղ. խ. 14, 15։ հ. 2, 3։

*35.4 Սաղ. ճիթ. 5։

*35.5 Յոբ. իա. 18։ Սաղ. ա. 4։ ձդ. 13։ Ես. իթ. 5։ Ովս. ժգ. 3։

*35.6 Սաղ. հգ. 18։ Երեմ. իգ. 12։

*35.7 Սաղ. թ. 15։

*35.8 ա Թես. ե. 3։

*35.8 Սաղ. է. 15, 16։ ծէ. 6։ ճխա. 9, 10։ Առակ. ե. 22։

*35.9 Սաղ. ժգ. 5։

*35.10 Տես Սաղ. ծա. 8։

*35.10 Ել. ժե. 11։ Սաղ. հա. 19։

*35.11 Սաղ. իէ. 12։

*35.12 Սաղ. լը. 20։ ճթ. 3-5։ Երեմ. ժը. 20։ Յովհ. ժ. 32։

*35.13 Յոբ լ. 25։ Սաղ. կթ. 10, 11։

*35.13 Մատ. ժ. 13։ Ղուկ. ժ. 6։

*35.15 Սաղ. լը. 17։

*35.15 Յոբ լ. 1, 8, 12։

*35.15 (Տես Յոբ ժզ. 9։)

*35.16 Յոբ ժզ. 9։ Սաղ. լէ. 12։ Ողբ. բ. 16։

*35.17 Ամբ. ա. 13։

*35.17 Սաղ. իբ. 20։

*35.18 Սաղ. իբ. 25, 31։ խ. 9, 10։ ճժա. 1։

*35.19 Սաղ. ժգ. 4։ իե. 2։ լը. 16։

*35.19 Յոբ ժե. 12։ Առակ. զ. 13։ ժ. 10։

*35.19 Սաղ. կթ. 4։ ճթ. 3։ ճժթ. 161։ Ողբ. գ. 52։ Յովհ. ժե. 25։

*35.21 Սաղ. իբ. 13։

*35.21 Սաղ. խ. 15։ ծդ. 7։ հ. 3։

*35.22 Ել. գ. 7։ Գոր. է. 34։

*35.22 Սաղ. իը. 1։ ձգ. 1։

*35.22 Սաղ. ժ. 1։ իբ. 11, 19։ լը. 21։ հա. 12։

*35.23 Սաղ. խդ. 23։ ձ. 2։

*35.24 Սաղ. իզ. 1։

*35.24 բ Թես. ա. 6։

*35.25 Սաղ. իէ. 12։ հ. 3։ ճխ. 8։

*35.25 Ողբ. բ. 16։

*35.26 Սաղ. խ. 14։

*35.26 Սաղ. լը. 16։

*35.27 Հռովմ. ժբ. 15։ ա Կոր. ժբ. 26։

*35.27 Սաղ. հ. 4։

*35.27 Սաղ. ճխթ. 4։

*35.28 Սաղ. ծ. 15։ ծա. 14։ հա. 24։