Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Նինուէի պատիժի պատճառը իր մեղքն է։ 1Վա՜յ * արիւնահեղութե…

Նինուէի պատիժի պատճառը իր մեղքն է։

1Վա՜յ * արիւնահեղութեանց քաղաքին, բոլորը լիքն է ստութեամբ՝ յափշտակութեամբ. Որսը պակաս չէ. 2Խարազանի շռինդը եւ * անիւի շառաչման ձայնը, եւ սրընթաց ձին ու ցնցուող կառքը. 3Վեր վեր խաղացող ձիաւորը եւ թուրի պսպղոցը եւ նիզակի շողշողոցը, եւ շատ վիրաւորները եւ մեռածների բազմութիւնը, եւ անթիւ դիակները, որոնց դիակների վերայ գլորվում են։ 4Պոռնկի պոռնկութիւնների շատութեան համար, որ * լաւ շնորհալի է իբրեւ կախարդութիւնների տիկին, որ ազգերը ծախում է իր պոռնկութիւնովը, եւ ազգատոհմները՝ իր կախարդութիւններովը։ 5* Ահա ես քեզ դէմ եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ * պիտի քո քղանցքը բանամ քո երեսին, եւ * ցոյց տամ ազգերին քո մերկութիւնը, եւ թագաւորութիւններին՝ քո անարգանքը։ 6Եւ քեզ վերայ պիտի պղծութիւններ գցեմ ու * քեզ խայտառակեմ, եւ քեզ հանդէս պիտի դնեմ։ 7Եւ պիտի լինի որ ամեն քեզ տեսնողը * պիտի փախչէ քեզանից եւ պիտի ասէ՝ Աւերակ եղաւ Նինուէն, * ո՞վ պիտի ողբայ նորա վերայ, ո՞րտեղից որոնեմ քեզ համար մխիթարիչներ։

8* Մի՞թէ դու լաւ ես * Նով-ամոնից, որ շրջապատուած ջրերով՝ գետերում էր բնակվում, որի խրամը ծովն էր, ծովից էր նորա պարիսպը։ 9եթէովպացիք էին նորա ոյժը, եւ Եգիպտացիք՝ որ ծայր չþունին. Փութացիք եւ Լիբէացիք քեզ օգնական էին։ 10Նա էլ պէտք է աքսոր գնայ գերութիւնով եւ * նորա մանուկներն էլ պիտի ջարդուին * ամեն ճանապարհի գլխին, եւ նորա պատուականների վերայ * վիճակ պիտի գցեն, եւ նորա բոլոր մեծամեծները պիտի կապուին շղթաներով։ 11Դու էլ * պիտի արբես՝ անյայտ դառնաս, դու էլ պիտի ապաստանարան որոնես թշնամուցը։ 12Քո բոլոր բերդերը * թզենիներ են կանխահաս թուզերով. Հէնց որ թափահարուին, իսկոյն կþընկնեն ուտողի բերանը։ 13Ահա * քո ժողովուրդը կանայք է քո միջումը, քո թշնամիների առաջին պիտի բացուին քո երկրի դռները, կրակը պիտի ուտէ * քո նիգերը։ 14Պաշարման համար ջուր քաշիր քեզ համար, * պնդացրու բերդերդ, ցեխը մտիր եւ կոխ տուր կաւը, նորոգիր աղիւսի փուռը։ 15Այնտեղ քեզ կրակը պիտի ուտէ, սուրը պիտի քեզ ջարդէ, * ջորեակի պէս քեզ ուտէ. Բազմացրու քեզ ջորեակի պէս, շատացրու քեզ մորեխի պէս. 16Դու շատացրիր քո վաճառականները երկնքի աստղերիցն աւելի. Ջորեակը տարածուեցաւ ու թռաւ։ 17* Քո թագակիրները մորեխի պէս են, եւ քո զօրավարները՝ անթիւ մորեխների պէս. Որոնք ցուրտ օրը հանգչում են ցանգերի վերայ, արեգակը ծագելիս՝ չուում են, եւ չþգիտացվում նորանց տեղը թէ ուր են։ 18* Քնած են քո հովիւները, ով * Ասորեստանի թագաւոր, պառկած են քո ազնուականները, ցրուած է քո ժողովուրդը * սարերի վերայ, եւ ժողովող չþկայ։ 19Ամոքումն չþկայ քո կոտրուածքի համար, * անբուժելի է քո վէրքը, ամեն * քո լուրն լսողները քեզ վերայ ծափ են տալիս. Որովհետեւ ո՞ւմ վերայ չէ անցել միշտ քո չարութիւնը։

*3.1 Եզեկ. իբ. 2, 3։ իդ. 6, 9։ Ամբ. բ. 12։

*3.2 Երեմ. խէ. 3։

*3.4 Ես. խէ. 9, 12։

*3.5 Գլ. բ. 13։

*3.5 Ես. խէ. 2, 3։ Երեմ. ժգ. 22, 26։ Եզեկ. ժզ. 37։ Միք. ա. 11։

*3.5 Ամբ. բ. 16։

*3.6 Մաղ. բ. 9։ Եբր. ժ. 33։

*3.7 Տես Յայտ. ժը. 10։

*3.7 Տես Երեմ. ժե. 5։

*3.8 Ամովս զ. 2։

*3.8 Երեմ. խզ. 25, 26։ Եզեկ. լ. 14-16։

*3.10 Սաղ. ճլէ. 9։ Ես. ժգ. 16։ Ովս. ժգ. 16։

*3.10 Ողբ բ. 19։

*3.10 Յովել գ. 3։ Աբդ. 11։

*3.11 Երեմ. իե. 17, 27։ Գլ. ա. 10։

*3.12 Յայտ. զ. 13։

*3.13 Երեմ. ծ. 37։ ծա. 30։

*3.13 Սաղ. ճխէ. 13։ Երեմ. ծա. 30։

*3.14 Գլ. բ. 1։

*3.15 Յովել ա. 4։

*3.17 Տես Յայտ. թ. 7։

*3.18 Տես Ել. ժե. 16։ Սաղ. հզ. 6։

*3.18 Երեմ. ծ. 18։ Եզեկ. լա. 3 ևլն։

*3.18 գ Թագ. իբ. 17։

*3.19 Միք. ա. 9։

*3.19 Ողբ բ. 15։ Սոփ. բ. 15։ Տես Ես. ժդ. 8 ևլն։