Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պէտք է փորձել հոգիները թէ արդեօք Աստուածանի՞ց են։ Յորդոր եղբայրական ս…
Պէտք է փորձել հոգիները թէ արդեօք Աստուածանի՞ց են։ Յորդոր եղբայրական սէր ունենալու։
1Սիրելիներ, * ամեն հոգու մի հաւատաք. * այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. * որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք։ 2Սորանով ճանաչեցէք Աստուծոյ Հոգին. * ամեն հոգի որ խոստովանում է Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից է։ 3* Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ. Եւ նա Նեռի հոգին է, որ լսեցիք թէ գալիս է, եւ * հիմա արդէն աշխարհքումն է։ 4* Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ յաղթեցիք նորանց. Որովհետեւ աւելի մեծ է նա որ ձեզանում է, * քան թէ նա որ աշխարհքիս մէջ է։ 5* Նորանք աշխարհքիցն են. Նորա համար աշխարհքիցն են խօսում. * եւ աշխարհքը լսում է նորանց։ 6Մենք Աստուածանից ենք. * ով որ Աստուծուն ճանաչում է՝ լսում է մեզ, ով որ Աստուածանից չէ, չէ լսում մեզ. Սորանից ենք ճանաչում * ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին։
7* Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է. Եւ ամեն ով որ սիրում է Աստուածանից է ծնուած, եւ ճանաչում է Աստուծուն։ 8Նա որ չէ սիրում, * Աստուծուն չէ ճանաչել. * որովհետեւ Աստուած սէր է։ 9* Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, * որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք։ 10Սորանում է սէրը, * որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, * եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար։ 11Սիրելիներ, * եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք։ 12* Աստուծուն երբէք մէկը չէ տեսել. Եթէ իրար սիրենք Աստուած մեզանում է բնակվում, * եւ նորա սէրը կատարեալ է մեզանում։ 13* Սորանով գիտենք, որ մենք նորանում ենք բնակուած եւ նա մեզանում. Որ իր Հոգուցը տուաւ մեզ։ 14* Եւ մենք տեսանք եւ վկայում ենք, * որ Հայրն իր Որդուն ուղարկեց աշխարհքի Փրկիչ լինելու։ 15* Ով որ դաւանէ թէ Յիսուսն է Աստուծոյ Որդին, Աստուած նորանում է բնակվում եւ նա Աստուածանում։ 16Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. * Աստուած սէր է, * եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում։ 17Սորանում է սէրը կատարեալ մեզ հետ, * որ համարձակութիւն ունենանք դատաստանի օրումը. * որովհետեւ ինչպէս նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհքումը։ 18Վախ չ’կայ սէրի մէջ. Այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը. Որովհետեւ վախը տանջանք ունի. Բայց նա որ վախենում է, * կատարեալ չէ սէրի մէջ։ 19Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ։ 20* Եթէ մէկն ասէ թէ Սիրում եմ Աստուծուն եւ իր եղբօրն ատէ, նա ստախօս է. Որովհետեւ նա որ իր տեսած եղբօրը չէ սիրում, * Աստուծուն որ չէ տեսել ի՞նչպէս կարող է սիրել։ 21* Եւ այս պատուիրանքն ունինք նորանից, թէ նա որ Աստուծուն սիրում է, իր եղբօրն էլ սիրէ։
*4.1 Երեմ. իթ. 8։ Մատ. իդ. 4։
*4.1 ա Կոր. ժդ. 29։ ա Թես. ե. 21։ Յայտ. բ. 2։
*4.1 Մատ. իդ. 5, 24։ Գոր. ի. 30։ ա Տիմ. դ. 1։ բ Պետ. բ. 1։ Գլ. բ. 18։ բ Յովհ. 7։
*4.2 ա Կոր. ժբ. 3։ Գլ. ե. 1։
*4.3 Գլ. բ. 22։ բ Յովհ. 7։
*4.3 բ Թես. բ. 7։ Գլ. բ. 18, 22։
*4.4 Գլ. ե. 4։
*4.4 Յովհ. ժբ. 31։ ժդ. 30։ ժզ. 11։ ա Կոր. բ. 12։ Եփես. բ. 2։ զ. 12։
*4.5 Յովհ. գ. 31։
*4.5 Յովհ. ժե. 19։ ժէ. 14։
*4.6 Յովհ. ը. 47։ ժ. 27։ ա Կոր. ժդ. 37։ բ Կոր. ժ. 7։
*4.6 Ես. ը. 20։ Յովհ. ժդ. 17։
*4.7 Գլ. գ. 10, 11, 23։
*4.8 Գլ. բ. 4։ գ. 6։
*4.8 Հմր. 16։
*4.9 Յովհ. գ. 16։ Հռովմ. ե. 8։ ը. 32։ Գլ. գ. 16։
*4.9 Գլ. ե. 11։
*4.10 Յովհ. ժե. 16։ Հռովմ. ե. 8, 10։ Տիտ. գ. 4։
*4.10 Գլ. բ. 2։
*4.11 Մատ. ժը. 33։ Յովհ. ժե. 12, 13։ Գլ. գ. 16։
*4.12 Յովհ. ա. 18։ ա Տիմ. զ. 16։ Հմր. 20։
*4.12 Գլ. բ. 5։ Հմր. 18։
*4.13 Յովհ. ժդ. 20։ Գլ. գ. 24։
*4.14 Յովհ. ա. 14։ Գլ. ա. 1, 2։
*4.14 Յովհ. գ. 17։
*4.15 Հռովմ. ժ. 9։ Գլ. ե. 1, 5։
*4.16 Հմր. 8։
*4.16 Գլ. գ. 24։ Հմր. 12։
*4.17 Յակ. բ. 13։ Գլ. բ. 28։ գ. 19, 21։
*4.17 Գլ. գ. 3։
*4.18 Հմր. 12։
*4.20 Գլ. բ. 4։ գ. 17։
*4.20 Հմր. 12։
*4.21 Մատ. իբ. 37, 39։ Յովհ. ժգ. 34։ ժե. 12։ Գլ. գ. 23։