Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ետ դարձող Հրէաների ցուցակը. Նորանց նուէրները տաճարի շինութեան համար։ …
Ետ դարձող Հրէաների ցուցակը. Նորանց նուէրները տաճարի շինութեան համար։
1Եւ * սորանք են Յուդայի * գաւառացիները, որոնք ետ դառան տարած գերութիւնից, որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Բաբիլոն էր տարել եւ որոնք ետ դառան Երուսաղէմ եւ Յուդա ամեն մարդ իր քաղաքը. 2Որոնք եկան Զօրաբաբէլի, Յեսուի, Նէեմիայի, * Սարայիայի, Հռէէղիայի, Մուրթքէի, Բաղասանի, Մասփարի, Բագուէի, Հռէումի, Բաանայի հետ։ 3Իսրայէլի ժողովրդի մարդկանց թիւը՝ Փարոսի որդիքը երկու հազար հարիւր եօթանասունեւերկու. 4Սափատիայի որդիքը երեք հարիւր եօթանասունեւերկու. 5Արահի որդիքը * եօթը հարիւր եօթանասունեւհինգ. 6* Փաաթ-մովաբի որդիքը՝ Յեսուի և Յովաբի որդիներից, երկու հազար ութ հարիւր տասնեւերկու. 7Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս. 8Զաթուի որդիքը ինը հարիւր քառասունեւհինգ. 9Զաքքայի որդիքը եօթը հարիւր վաթսուն. 10Բանիի որդիքը վեց հարիւր քառասունեւերկու. 11Բեբայիի որդիքը վեց հարիւր քսանեւերեք. 12Ազգադի որդիքը հազար երկու հարիւր քսանեւերկու. 13Ադոնիկամի որդիքը վեց հարիւր վաթսունեւվեց. 14Բագուէի որդիքը երկու հազար յիսունեւվեց. 15Ադինի որդիքը չորս հարիւր յիսունեւչորս. 16Ատերի որդիքը Եզեկիայից իննսունեւութը. 17Բեսէէի որդիքը երեք հարիւր քսանեւերեք. 18* Յօրայի որդիքը հարիւր տասնեւերկու. 19Հասումի որդիքը երկու հարիւր քսանեւերեք. 20* Գաբերի որդիքը իննսունեւհինգ. 21Բեթլէհեմի որդիքը հարիւր քսանեւերեք. 22Նետոփայի մարդիկը յիսունեւվեց. 23Անաթովթի մարդիկը հարիւր քսանեւութը. 24Ազամօթի որդիքը քառասունեւերկու. 25Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի որդիքը եօթը հարիւր քառասուեւերեք. 26Ռամայի եւ Գաբայի որդիքը վեց հարիւր քսանեւմէկ. 27Մաքմասի մարդիկը հարիւր քսանեւերկու. 28Բեթէլի եւ Գայիի մարդիկը երկու հարիւր քսանեւերեք. 29Նաբաւի որդիքը յիսունեւերկու. 30Մակեբիսի որդիքը հարիւր յիսունեւվեց 31Միւս Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս. 32Հարիմի որդիքը երեք հարիւր քսան. 33Ղովդի, Ադիդի ու Ովնովի որդիքը եօթը հարիւր քսանեւհինգ. 34Երիքովի որդիքը երեք հարիւր քառասունեւհինգ. 35Սենաայի որդիքը. Երեք հազար վեց հարիւր երեսուն։
36Քահանաները՝ Յեսուի տանիցը * Յեդայիայի որդիքը ինը հարիւր եօթանասունեւերեք. 37* Եմմերի որդիքը հազար յիսունեւերկու. 38* Փասուրի որդիքը հազար երկու հարիւր քառասունեւեօթը. 39* Հարիմի որդիքը հազար տասնեւեօթը։
40Ղեւտացիները՝ * Ովդուիայի որդիներից՝ յեսուի եւ Կադմիէլի որդիքը եօթանասունեւչորս։
41Երգեցողները՝ Ասափի որդիքը հարիւր քսանեւութը։
42Դռնապանների որդիքը՝ Սեղղումի որդիքը Ատերի որդիքը, Տեղմոնի որդիքը, Ակկուբի որդիքը, Ատիտայի որդիքը, Սուբայի որդիքը, ամենը հարիւր երեսունեւինը։
43* Նաթանայիմները՝ Սիայի որդիքը, Ասուփայի որդիքը, Տաբաովթի որդիքը, 44Կերոսի որդիքը, Սիահայի որդիքը, Փադօնի որդիքը, 45Ղաբանայի որդիքը, Ագաբայի որդիքը, Ակկուբի որդիքը, 46Ագաբի որդիքը, Սաղամէի որդիքը, Անանի որդիքը, 47Գեդդելի որդիքը, Գաաբի որդիքը, Ռէայիայի որդիքը, 48Ռասինի որդիքը, Նեկոդայի որդիքը Գազամի որդիքը, 49Ոզայի որդիքը, Փասէի որդիքը, 50Բասիի որդիքը, Ասենայի որդիքը, Մովանիմի որդիքը, Նեփուսիմի որդիքը, 51Բակբոկի որդիքը, Ակուփայի որդիքը, Արուրի որդիքը, 52* Բասաղօթի որդիքը, Մէիդայի որդիքը, Արսայի որդիքը, 53Բարկոսի որդիքը, Սիսարայի որդիքը, Թամայի որդիքը, 54Նեսիայի որդիքը, Ատեփայի որդիքը, 55Սողոմոնի ծառաների որդիքը՝ Սոտէի որդիքը, Սոփերաթի որդիքը, 56Փարեդայի որդիքը, Յեղայի որդիքը, Դերկոնի որդիքը, Գեդդելի որդիքը, 57Սափատիայի որդիքը, Ատտիլի որդիքը, Փաքարաթ-ասեբայիմի որդիքը, * Ամիի որդիքը, 58* Բոլոր Նաթանայիմները եւ * Սողոմոնի ծառաների որդիքը երեք հարիւր իննսունեւերկու։
59Եւ սորանք էին, որ վեր գնացին Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդանից, Եմմերից, եւ չþկարողացան ցոյց տալ իրանց հայրերի տունը եւ իրանց սերունդը, թէ Իսրայէլիցն են իրանք. 60Դաղայիայի որդիքը, Տուբիայի որդիքը, Նեկոդայի որդիքը՝ վեց հարիւր յիսունեւերկու մարդ։ 61Եւ քահանաների որդիներից Աբաիայի որդիքը. Ակկուսի որդիքը, Բերզելիի որդիքը, որ * Գաղաադացի Բերզելիի աղջիկներից կին առնելով նորանց անունովը կոչուեցան։ 62Սորանք որոնեցին իրանց ազգաբանութեան գիրքը, բայց չþգտան. * վասն որոյ նորանց լուծեցին քահանայութիւնից։ 63Եւ * Աթարսաթան ասեց նորանց. * Ամենասուրբ բաներիցը չþուտեն մինչեւ որ մի քահանայ վեր կենայ * Ուրիմով եւ Թումիմով։
64* Բոլոր ժողովուրդը մէկտեղ քառասունեւերկու հազար երեք հարիւր վաթսուն էին. 65Բացի նորանց ծառաներից եւ աղախիններից, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեւեօթն էին. Եւ նորանց հետ երկու հարիւր երգիչներ եւ երգչուհիներ կային։ 66Նորանց ձիերը՝ եօթը հարիւր երեսունեւվեց. Նորանց ջորիքը՝ երկու հարիւր քառասունեւհինգ. 67Նորանց ուղտերը՝ չորս հարիւր երեսունեւհինգ. Էշերը՝ վեց հազար եօթը հարիւր քսան։
68Եւ տոհմապետներից ոմանք, երբոր Երուսաղէմում լինող Տիրոջ տունը գնացին, կամաւոր ընծաներ տուին Աստուծոյ տանը նորան իր տեղումը վերականգնեցնելու համար։ 69Իրանց կարողութեան չափ տուին * գործի գանձին՝ վաթսունեւմէկ հազար ոսկի, եւ հինգ հազար մնաս արծաթ, եւ հարիւր քահանայական պատմուճան։ 70Եւ այսպէս բնակուեցին * քահանաները եւ Ղեւտացիները եւ ժողովրդից լինողները եւ երգիչներն ու դռնապաններն ու նաթանայիմներն իրանց քաղաքներումը, եւ բոլոր Իսրայէլն՝ իրանց քաղաքներումը։
*2.1 Նէեմ. է. 6-73։
*2.1 դ Թագ. իդ. 14-16։ իե. 11։ բ Մն. լզ. 20։
*2.2 Նէեմ. է. 7՝ «Ազարիա»։
*2.5 Տես Նէեմ. է. 10։
*2.6 Նէեմ. է. 11։
*2.18 Նէեմ. է. 24՝ «Արիփ»։
*2.20 Նէեմ. է. 25՝ «Գաբաւոն»։
*2.36 ա Մն. իդ. 7։ Նէեմ. ժբ. 6։
*2.37 ա Մն. իգ. 14։
*2.38 ա Մն. թ. 12։
*2.39 ա Մն. իդ. 8։
*2.40 Գլ. գ. 9՝ «Յուդա»։
*2.43 ա Մն. թ. 2։
*2.52 Նէեմ. է. 54։
*2.57 Նէեմ. է. 59՝ «Ամոն»։
*2.58 Յես. թ. 21, 27։ ա Մն. թ. 2։
*2.58 գ Թագ. թ. 21։
*2.61 բ Թագ. ժէ. 27։
*2.62 Թու. գ. 10։
*2.63 Այսինքն՝ կուսակալը. Տես Նէեմ. ը. 9։
*2.63 Ղև. իբ. 2, 10, 15, 16։
*2.63 Ել. իը. 30։ Թու. իէ. 21։
*2.64 Նէեմ. է. 66 ևլն։
*2.69 ա Մն. իզ. 20։ Տես Նէեմ. է. 70-72։
*2.70 Գլ. զ. 16, 17։ Նէեմ. է. 73։