Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յորոդորանք ինքնաճանաչութեան և կատարելութեան։ 1* Այս երրորդ ան…
Յորոդորանք ինքնաճանաչութեան և կատարելութեան։
1* Այս երրորդ անգամն է որ ձեզ մօտ եմ գալիս. * երկու եւ երեք վկաների բերանից ամեն բան կ’հաստատուի։ 2Առաջուց ասեցի եւ առաջ էլ ասում եմ իբր մօտ լինող երկրորդ անգամ. Եւ հիմա հեռուանց գրում եմ * այն առաջուց մեղք գործածներին եւ ամեն ուրիշներին. Որ եթէ դարձեալ գամ, * չեմ խնայիլ. 3Քանի որ դուք ապացոյց էք որոնում * թէ Քրիստոսն ինձանով խօսում է, նա որ ձեր միջումը տկար չէ, * այլ զօրաւոր է ձեզանում։ 4* Որովհետեւ թէեւ խաչուեցաւ տկարութիւնից, * բայց կենդանի է Աստուծոյ զօրութիւնովը. * որ մենք էլ թէ եւ տկարանում ենք նորա համար՝ բայց կենդանի կ’լինենք նորա հետ Աստուծոյ զօրութիւնովը ձեզ համար. 5* Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. Քննեցէք ձեր անձերը. Կամ թէ չ’գիտէ՞ք ձեր անձերը՝ * որ Յիսուս Քրիստոսը ձեզանում է. * միայն եթէ անպիտան լինիք։ 6Բայց յոյս ունիմ որ գիտենաք, թէ մենք անպիտան չենք։ 7Եւ ես աղօթում եմ դէպի Աստուած որ չար բան չ’անէք. Ոչ թէ որ մենք ընտիր երեւինք, բայց որ դուք բարին գործէք, * եւ մենք անպիտանի պէս լինենք։ 8Որովհետեւ մի բան չենք կարող ճշմարտութեան դէմ. Բայց ճշմարտութեան համար։ 9Ուրախանում ենք, * երբոր մենք տկարանում ենք եւ դուք զօրանում էք. * որ հէնց դա էլ աղօթքով խնդրում ենք, այսինքն ձեր կատարելութիւնը։ 10* Նորա համար այս հեռուանց գրում եմ. Որ չ’լինի թէ իմ գալու ժամանակ * սաստկութեամբ վարուիմ * իմ իշխանութեան չափովը, որ Տէրը տուաւ ինձ շինելու եւ ոչ թէ քանդելու համար։ 11Վերջապէս, եղբարք, ուրախ եղէք, կատարեալ եղէք, մխիթարուեցէք, * միաբան եղէք, եւ խաղաղութիւն արէք. * եւ սէրի եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ լինի։ 12* Իրար բարեւ տուէք սուրբ համբոյրով. Բարեւ են տալիս ձեզ բոլոր սուրբերը։ 13* Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եւ Աստուծոյ սէրը, * եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեր ամենի հետ. Ամէն։
*13.1 Գլ. ժբ. 14։
*13.1 Թու. լե. 30։ բ Օր. ժէ. 6։ ժթ. 15։ Մատ. ժը. 16։ Յովհ. ը. 17։ Եբր. ժ. 28։
*13.2 Գլ. ժբ. 21։
*13.2 Գլ. ա. 23։
*13.3 Մատ. ժ. 20։ ա Կոր. ե. 4։ Գլ. բ. 10։
*13.3 ա Կոր. թ. 2։
*13.4 Փիլ. բ. 7, 8։ ա Պետ. գ. 18։
*13.4 Հռովմ. զ. 4։
*13.4 Տես Գլ. ժ. 3, 4։
*13.5 ա Կոր. ժա. 28։
*13.5 Հռովմ. ը. 10։ Գաղ. դ. 19։
*13.5 ա Կոր. թ. 27։
*13.7 Գլ. զ. 9։
*13.9 ա Կոր. դ. 10։ Գլ. ժա. 30։ ժբ. 5, 9, 10։
*13.9 ա Թես. գ. 10։
*13.10 ա Կոր. դ. 21։ Գլ. բ. 3։ ժ. 2։ ժբ. 20, 21։
*13.10 Տիտ. ա. 13։
*13.10 Գլ. ժ. 8։
*13.11 Հռովմ. ժբ. 16, 18։ ժե. 5։ ա Կոր. ա. 10։ Փիլ. բ. 2։ գ. 16։ ա Պետ. գ. 8։
*13.11 Հռովմ. ժե. 33։
*13.12 Հռովմ. ժզ. 16։ ա Կոր. ժզ. 20։ ա Թես. ե. 26։ ա Պետ. ե. 14։
*13.13 Հռովմ. ժզ. 24։
*13.13 Փիլ. բ. 1։