Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ յաւիտենական հաւատարմութիւնը։ 1Ալէլուիա։ * Օրհնի…

Աստուծոյ յաւիտենական հաւատարմութիւնը։

1Ալէլուիա։ * Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։

2* Տիրոջը կþօրհնեմ ես իմ կեանքումը. Իմ Աստուծուն սաղմոս կþասեմ քանի որ կամ։

3* Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չþկայ։

4* Նորա հոգին դուրս կþգայ, նա դէպի իր հողը կþդառնայ, * նոյն օրը կþկորչեն նորա խորհուրդները։

5* Երանի նորան, որի օգնականը յակոբի Աստուածն է. Որ նորա յոյս իր Եհովայ Աստուծուն վերայ է։

6Որ * ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նորանց մէջ ամեն եղածը. Որ հաւատարմութիւն է պահում յաւիտեան.

7* Որ իրաւունք է անում զրկուածներին. Եւ * հաց տալիս՝ սովածներին. * Տէրը արձակում կապուածներին։

8* Տէրը բանում է կոյրերի աչքերը. * Տէրը կանգնեցնում է ընկածներին. Տէրը սիրում է արդարներին։

9* Տէրը պահում է պանդուխտներին. Նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին. * բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։

10* Տէրը կþթագաւորէ յաւիտեան. Քո Աստուածը, ով Սիօն, ազգից ազգ։ Ալէլուիա։

*146.1 Սաղ. ճգ. 1։

*146.2 Սաղ. ճդ. 33։

*146.3 Սաղ. ճժը. 8, 9։ Ես. բ. 22։

*146.4 Սաղ. ճդ. 29։ Ժող ժբ. 7։ Ես. բ. 22։

*146.4 Տես ա կոր. բ. 6։

*146.5 Սաղ. ճխդ. 15։ Երեմ. ժէ. 7։

*146.6 Ծն. ա. 1։ Սաղ. ձթ. 11։ Ես. խդ. 24։ յայտ. ժդ. 7։

*146.7 Սաղ. ճգ. 6։

*146.7 Սաղ. ճէ. 9։

*146.7 Սաղ. կը. 6։ ճէ. 10, 14։

*146.8 Մատ. թ. 30։ Յովհ. թ. 7-32։

*146.8 Սաղ. ճխե. 14։ ճխէ. 6։ Ղուկ. ժգ. 13։

*146.9 բ Օր. ժ. 18։ Սաղ. կը. 5։

*146.9 Սաղ. ճխէ. 6։

*146.10 Ել. ժե. 18։ Սաղ. ժ. 16։ ճխե. 13։ Յայտ. ժա. 15։