Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տաճարի շինութեան ժամանակ ցոյց տրուած անհոգութեան յանդիմանութիւնը։ …
Տաճարի շինութեան ժամանակ ցոյց տրուած անհոգութեան յանդիմանութիւնը։
1* Դարեհ թագաւորի երկրորդ տարին՝ վեցերորդ ամսուայ ամսի մէկին Տիրոջ խօսքը եղաւ Անգէ մարգարէի ձեռովը Յուդայի իշխան * Սաղաթիէլեան Զօրաբաբէլին եւ մեծ քահանայ * Յովսեդեկեան * Յեսուին, ասելով. 2Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Այս ժողովուրդն ասում է. Ժամանակը չէ եկել՝ Տիրոջ տունը շինուելու ժամանակը։ 3Եւ Տիրոջ խօսքը եղաւ * Անգէ մարգարէի ձեռովը, ասելով. 4* Ձեզ համար ժամանա՞կ է արդեօք, որ ձեր ձեղունազարդ տներումը բնակուէք, իսկ այս տունը աւերակ մնայ։ 5Եւ հիմա այսպէս է ասում Զօրաց Տէրը. * Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին։ 6* Սերմել էք շատ, բայց բերել էք քիչ, կերել էք, բայց չէք կշտացել, խմեցիք, բայց ծարաւը չþհանգցրիք, հագնուեցաք, բայց չþտաքացաք. Եւ * վարձկանը վարձի համար գործում է ծակուած քսակով։
7Այսպէս է ասում Զօրաց Տէրը, Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին։ 8Վեր ելէք սարը եւ փայտ բերէք, եւ տունը շինեցէք. Այն ժամանակ ես կþհաւանեմ դորան եւ կþփառաւորուիմ, ասում է Տէրը։ 9* Նայեցիք շատին, եւ ահա քիչ եղաւ, եւ բերիք տուն, * բայց ես փչեցի միջին։ Ի՞նչու համար, ասում է Զօրաց Տէրը. Իմ տան համար, որ աւերակ է. Իսկ ձեզանից իւրաքանչիւրը վազ է տալիս իր տան համար։ 10Սորա համար * ձեզ վերայ երկինքը պիտի արգիլէ ցօղը եւ երկիրը պիտի արգիլէ իր պտուղը։ 11Եւ ես * երաշտութիւն կանչեցի երկրի վերայ եւ սարերի վերայ, եւ ցորենի վերայ, եւ քաղցուի վերայ եւ իւղի վերայ, եւ երկրի բերքի վերայ, եւ մարդկանց վերայ ու անասունների վերայ, եւ * ձեռքի բոլոր վաստակի վերայ։
12* Այն ժամանակ լսեց Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուն եւ ժողովրդի բոլոր մնացորդը իրանց Տէր Աստուծոյ ձայնին եւ Անգէ մարգարէի խօսքերին, ինչպէս որ իրանց Տէր Աստուածը նորան ուղարկել էր. Եւ ժողովուրդը վախեց Տիրոջ երեսից։ 13Եւ Տիրոջ դեսպան Անգէն ասեց Տիրոջ դեսպանութեամբը ժողովրդին, ասելով. * Ես ձեզ հետ եմ, ասում է Տէրը։ 14* Եւ Տէրը զարթեցրեց * Յուդայի իշխան՝ Սաղաթիէլեան Զօրաբաբէլի հոգին եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուի հոգին եւ ժողովրդի բոլոր մնացորդի հոգին * եւ գնացին ու գործ գործեցին իրանց Զօրաց Տէր Աստուծոյ տանը, 15Վեցերորդ ամսի քսանեւչորսին՝ Դարեհ թագաւորի երկրորդ տարին։
*1.1 Եզր. դ. 24։ ե. 1։ Զաք. ա. 1։
*1.1 ա Մն. գ. 17, 19։ Եզր. գ. 2։ Մատ. ա. 12։ Ղուկ. գ. 27։
*1.1 ա Մն. զ. 15։
*1.1 Եզր. գ. 2։ ե. 2։
*1.3 Եզր. ե. 1։
*1.4 բ Թագ. է. 2։ Սաղ. ճլբ. 3 ևլն։
*1.5 Ողբ գ. 40։ Հմր. 7։
*1.6 բ Օր. իը. 38։ Ովս. դ. 10։ Միք. զ. 14, 15։ Գլ. բ. 16։
*1.6 Զաք. ը. 10։
*1.9 Գլ. բ. 16։
*1.9 Գլ. բ. 17։
*1.10 Ղև. իզ. 19։ բ Օր. իը. 23։ գ Թագ. ը. 35։
*1.11 գ Թագ. ժէ. 1։ դ Թագ. ը. 1։
*1.11 Գլ. բ. 17։
*1.12 Եզր. ե. 2։
*1.13 Մատ. իը. 20։ Հռովմ. ը. 31։
*1.14 Տես բ Մն. լզ. 22։ Եզր. ա. 1։
*1.14 Գլ. բ. 21։
*1.14 Եզր. ե. 2, 8։