Հին Կտակարան
Նոր Կտակարան
Նաւակատիքի վերջը։ Տէրը կրկին երևում է։ 1Եւ * երբոր Սողոմ…
Նաւակատիքի վերջը։ Տէրը կրկին երևում է։
1Եւ * երբոր Սողոմոնը վերջացրեց աղօթքը, * կրակն իջաւ երկնքից եւ սպառեց ողջակէզներն ու զոհերը. Եւ * Տիրոջ փառքը լցրեց տունը։ 2Եւ * քահանաները չþկարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ 3Եւ բոլոր Իսրայէլի որդիքը տեսնում էին կրակն իջնելիս, եւ Տիրոջ փառքը տան վերայ էր. Եւ ընկան երեսի վերայ գետինը քարայատակի վերայ եւ երկրպագութիւն արին՝ Տիրոջը օրհնելով, * թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է։ 4Եւ * թագաւորն՝ ու բոլոր ժողովուրդը զոհեր էին մատուցանում Տիրոջ առաջին։ 5Եւ Սողոմոն թագաւորը քսանեւերկու հազար արջառ եւ հարիւր քսան հազար ոչխար զոհ արաւ, այսպէս թագաւորն ու բոլոր ժողովուրդն Աստուծոյ տան նաւակատիքն արին։ 6Եւ * քահանաները կանգնած էին իրանց պաշտօնումը, եւ Ղեւտացիները՝ Տիրոջ նուագարաններովը, որ Դաւիթ թագաւորը շինել էր Տիրոջը գովելու, որ նորա ողորմութիւնը յաւիտեան է, Դաւիթի օրհներգութիւնը նորանց ձեռքովը լինելով, եւ * քահանաները փողերը հնչեցնում էին նորանց առաջին. Եւ բոլոր իսրայէլը կանգնած էր։
7Եւ * Սողոմոնը սրբեց Տիրոջ տան առաջին գաւիթի մէջտեղը, որովհետեւ այնտեղ մատուցրեց ողջակէզները եւ խաղաղութեան զոհերի ճարպը, որովհետեւ պղնձի սեղանը, որ Սողոմոնը շինել էր, չþկարողացաւ պարունակել ողջակէզները եւ հացի նուէրը եւ ճարպը։ 8Եւ * այն ժամանակ Սողոմոնը եւ բոլոր Իսրայէլը նորա հետ տօնը եօթը օր կատարեցին շատ մեծ ժողովքով Եմաթից մինչեւ * Եգիպտոսի հեղեղատը։ 9Եւ ութերորդ օրը մեծ ժողովք արին, որովհետեւ եօթն օր սեղանի նաւակատիքն արին եւ եօթն օր՝ տօնը։ 10Եւ * եօթներորդ ամսի քսանեւերեքերորդին Սողոմոնն արձակեց ժողովրդին իրանց վրանները՝ ուրախացած եւ զուարթ սրտով այն բարիքների համար, որ Տէրն արել էր Դաւիթին, Սողոմոնին եւ իր Իսրայէլ ժողովրդին։
11Եւ * Սողոմոնը վերջացրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը, եւ ամեն ինչ որ եկել էր Սողոմոնի սիրտը, որ անէր Տիրոջ տանը եւ իր տանը՝ յաջողուեց։
12Եւ Տէրը երեւեցաւ գիշերը Սողոմոնին եւ ասեց նորան. Քո աղօթքը լսեցի եւ * այս տեղը ընտրեցի ինձ համար իբրեւ զոհի տուն։ 13* Եթէ ես կապեմ երկինքը եւ անձրեւ չþլինի, եւ եթէ մարախին պատուիրեմ որ երկիրն ուտէ, եւ եթէ ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդի մէջ, 14Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կþլսեմ երկնքիցը եւ կþներեմ նորանց մեղքը եւ կþբժշկեմ նորանց երկիրը։ 15* Արդ իմ աչքերը բաց եւ իմ ականջները մտիկ անող պիտի լինին այս տեղի աղօթքին։ 16Արդ ես ընտրեցի եւ սրբեցի այս տունը, որ իմ անունը յաւիտեան այնտեղ լինի. Եւ իմ աչքերն ու իմ սիրտն ամեն ժամանակ այնտեղ լինին։ 17Եւ դու էլ՝ եթէ իմ առաջին գնաս ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը եւ բոլոր քեզ պատուիրածիս պէս անես եւ իմ կանոններն ու իրաւունքները պահես, 18Այն ժամանակ քո թագաւորութեան աթոռը հաստատ կþպահեմ, ինչպէս որ ուխտեցի քո հայր Դաւիթին ասելով. Քեզանից մարդ չի պակասիլ Իսրայէլի վերայ իշխող։ 19* Բայց եթէ դուք ետ դառնաք եւ թողէք իմ կանոններն ու պատուէրները որ ես տուել եմ ձեր առաջին եւ գնաք ուրիշ աստուածներ պաշտէք եւ նորանց երկրպագութիւն անէք, 20Այն ժամանակ ես նորանց (Իսրայէլացիներին) * պիտի պոկեմ այն երկրիցը, որ ես տուել եմ իրանց, եւ այս տունը որ ես սրբել եմ իմ անուան համար պիտի դէն գցեմ եւ նորան պիտի առակ ու խայտառակ անեմ բոլոր ազգերի մէջ։ 21Եւ այս բարձր տան մասին պիտի ամեն նորա մօտով անցնողը զարմանայ եւ ասէ. Ի՞նչու համար Տէրը այս երկրին եւ այս տանը այսպէս արաւ. 22Եւ պիտի ասեն. Որովհետեւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն, որ նորանց հանել էր Եգիպտոսի երկրից եւ ուրիշ աստուածներ բռնեցին եւ երկրպագութիւն արին նորանց եւ ծառայեցին նորանց. Նորա համար նա այս բոլոր չարիքը բերաւ նորանց վերայ։ *7.1 գ Թագ. ը. 54։
*7.1 Ղև. թ. 24։ Դատ. զ. 21։ ա Մն. իա. 26։
*7.1 գ Թագ. ը. 10, 11։ Գլ. ե. 13, 14։ Եզեկ. ժ. 3, 4։
*7.2 Գլ. ե. 14։
*7.3 Գլ. ե. 13։ Սաղ. ճլզ. 1։
*7.4 գ Թագ. ը. 62-66։
*7.6 ա Մն. ժե. 16։
*7.6 Գլ. ե. 12։
*7.7 գ Թագ. ը. 64։
*7.8 գ Թագ. ը. 65։
*7.8 Յես. ժգ. 3։
*7.10 գ Թագ. ը. 66։
*7.11 գ Թագ. թ. 1 ևլն։
*7.12 բ Օր. ժբ. 5։
*7.13 Գլ. զ. 26, 28։
*7.15 Գլ. զ. 40։
*7.19 Ղև. իզ. 14, 33։ բ Օր. իը. 15, 36, 37։
*7.20 Տես բ Օր. իթ. 24, 28։