Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը ջուրը գինի է շինում. Տաճարիցը դուրս է անում ծախողներին և առն…

Քրիստոսը ջուրը գինի է շինում. Տաճարիցը դուրս է անում ծախողներին և առնողներին։ Կանխաւ ասում է իր յարութիւնը։

1Եւ երրորդ օրը հարսանիք էր Գալիլեայի * Կանայումը, եւ Յիսուսի մայրն այնտեղ էր։ 2Յիսուսն էլ կանչուեցաւ այն * հարսանիքը եւ * նորա աշակերտներն էլ։ 3Եւ երբոր գինին պակասեց, Յիսուսի մայրն ասեց նորան. Գինի չ’ունին։ 4Յիսուսը նորան ասեց, * Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, * կին. * իմ ժամանակը դեռ չէ հասել։ 5Նորա մայրն ասեց սպասաւորներին. Ինչ որ ասէ ձեզ, արէք։ 6Այնտեղ վեց քարէ կարասներ կային * Հրէաների մաքրուելու համար, որոնցից ամեն մէկը երկու կամ երեք մար էին տանում։ 7Յիսուսը նորանց ասեց. Այդ կարասները ջրով լցրէք. Եւ նորանց լցրին մինչեւ վերը։ 8Եւ նորանց ասեց. Հիմա առէք եւ տարէք սեղանապետին. Եւ նորանք տարան։ 9Եւ երբոր վերակացուն այն գինի դառած * ջուրը ճաշակեց, (եւ չ’գիտէր թէ ինչ տեղից է. Բայց սպասաւորները գիտէին՝ որ ջուրը լցրել էին) սեղանապետը փեսային կանչեց, 10Եւ նորան ասեց. Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. Եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. Դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր։ 11Նշանների սկիզբը Յիսուսն այս արաւ Գալիլեայի * Կանայումը. Եւ * իր փառքը յայտնեց. Եւ նորա աշակերտները հաւատացին նորան։

12Սորանից յետոյ Յիսուսն իջաւ Կափառնայում, ինքն եւ իր մայրը եւ * իր եղբայրները եւ իր աշակերտները. Եւ շատ օրեր չ’մնացին այնտեղ։

13* Եւ Հրէաների զատիկը մօտ էր, եւ Յիսուսը * ելաւ Երուսաղէմ։ 14* Եւ տաճարումը գտաւ եզներ եւ ոչխարներ եւ աղաւնիներ ծախողներին, եւ սեղանաւորներին նստած. 15Եւ չուանից խարազան շինեց, եւ ամենին տաճարիցը դուրս հանեց՝ ոչխարներն էլ եւ եզներն էլ, եւ սեղանաւորների պղինձները ցրուեց եւ տախտակները կործանեց։ 16Եւ աղաւնի ծախողներին ասեց. Դորանց վեր առէք այստեղից. * իմ Հօր տունը մի շինէք առուտուրի տուն։ 17Եւ նորա աշակերտները յիշեցին, թէ գրուած է, * Քո տան նախանձը կերաւ ինձ։

18Արդ Հրէաները պատասխանեցին եւ ասեցին նորան. * Ի՞նչ նշան ես ցոյց տալիս մեզ, որ անում ես այդ։ 19Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. * Քանդեցէք այդ տաճարը, եւ երեք օրում կ’կանգնեցնեմ նորան։ 20Հրէաներն էլ ասեցին. Այս տաճարը քառասունեւվեց տարում շինուեցաւ, եւ դու երեք օրումը կ’կանգնեցնե՞ս դորան։ 21Բայց նա * իր մարմնի տաճարի համար էր ասում։ 22Արդ երբոր նա մեռելների միջից յարութիւն առաւ, * նորա աշակերտները յիշեցին, թէ նա ասեց նորանց այս բանը. Եւ հաւատացին գրքին՝ եւ այն խօսքին որ ասեց Յիսուսը։

23Եւ երբոր Երուսաղէմումն էր զատկի տօնին, շատ մարդիկ հաւատացին նորա անունին. Տեսնելով նորա այն նշանները, որ անում էր։ 24Բայց Յիսուս ինքն իր անձը չէր հաւատում նորանց. Որովհետեւ ինքն ամենը գիտէր։ 25Եւ որովհետեւ պէտք չէր որ մէկը վկայէր մարդի համար. * որովհետեւ ինքը գիտէր թէ ինչ կար մարդումը։

*2.1 Յես. ժթ. 28։ Գլ. դ. 46։ իա. 2։

*2.2 Մատ. իբ. 2։

*2.2 Գլ. ա. 40, 42, 43, 45։ գ. 22։ զ. 3, 67, 71։

*2.4 բ Թագ. ժզ. 10։ ժթ. 22։

*2.4 Գլ. ժթ. 26։

*2.4 Գլ. է. 6, 30։

*2.6 Մար. է. 3, 4։ Գլ. գ. 25։

*2.9 Գլ. դ. 46։

*2.11 Հմր. 1։

*2.11 Գլ. ա. 14։

*2.12 Մատ. ժբ. 46։

*2.13 Ել. ժբ. 14։ Ղև. իգ. 5։ բ Օր. ժզ. 1։ Հմր. 23։ Գլ. զ. 4։ ժա. 55։

*2.13 Տես Ղուկ. բ. 4։

*2.14 Տես Մատ. իա. 12, 13։ Մար. ժա. 15-17։ Ղուկ. ժթ. 45, 46։

*2.16 Ղուկ. բ. 49։

*2.17 Սաղ. կթ. 9։

*2.18 Մատ. ժբ. 38։ իա. 23։ Գլ. զ. 30։

*2.19 Մատ. իզ. 61։ իէ. 40։ Մար. ժդ. 58։ ժե. 29։

*2.21 ա Կոր. գ. 16։ զ. 19։ բ Կոր. զ. 16։ Կող. բ. 9։ Եբր. ը. 2։

*2.22 Ղուկ. իդ. 8։

*2.25 ա Թագ. ժզ. 7։ ա Մն. իը. 9։ Մատ. թ. 4։ Մար. բ. 8։ Գլ. զ. 65։ ժգ. 11։ ժզ. 30։ Գոր. ա. 24։ Յայտ. բ. 23։