Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղէմ կþտառապուի, ժողովուրդը կþկուրանայ, բայց հրաշալի…

Երուսաղէմ կþտառապուի, ժողովուրդը կþկուրանայ, բայց հրաշալի կերպով կþազատուի։

1Վայ * Արիէլին, Արիէլին, * Դաւիթի բանակ տուած քաղաքին, աւելացրէք տարին տարուայ վերայ, տօները թող պտոյտ տան. 2Եւ ես պիտի նեղացնեմ Արիէլին, եւ պիտի լինի հառաչել եւ հառաչանք, եւ նա կþլինի ինձ համար Արիէլի պէս։ 3Եւ բանակ պիտի տամ շրջանի պէս քեզ վերայ, եւ քեզ պիտի նեղեմ պատնէշներով, եւ քեզ դէմ պիտի հողաբլուրներ կանգնեցնեմ։ 4Եւ պիտի ցածանաս՝ հողիցը խօսես, եւ պիտի փոշիիցը մնչես քո խօսքերը, եւ * վհուկի պէս՝ տափիցն է դուրս գալու քո ձայնը, եւ փոշիիցը պիտի ճվճվաս քո խօսքերը։

5Եւ մանր փոշիի պէս պիտի լինի * քո օտարականների բազմութիւնը, եւ * անցնող մղեղի պէս՝ բռնաւորների բազմութիւնը. Եւ * յանկարծակի մէկ վայրկեանի մէջ կþլինի։ 6* Զօրաց Տիրոջ կողմանէ այցելութիւն է լինելու որոտմունքով, գետնաշարժով, եւ մեծ ձայնով, մրրիկով, ու փոթորիկով, եւ մաշող կրակի բոցով։ 7Եւ * գիշերուայ տեսիլքի երազին պէս են լինելու * Արիէլի վերայ պատերազմի եկող բոլոր ազգերի բազմութիւնը, եւ բոլոր նորա եւ նորա բերդի վերայ յարձակողները եւ նորա նեղիչները։ 8* Եւ կþլինի, ինչպէս որ սովածը երազ է տեսնում, թէ ուտում է, եւ վեր է կենում տեսնում, որ փորը դարտակ է, եւ ինչպէս որ ծարաւն է երազ տեսնում, թէ խմում է, եւ զարթնում է տեսնում, թէ նուաղած է եւ սիրտը պապակվում է, այսպէս է լինելու բոլոր ազգերի բազմութիւնը, որ պատերազմի են դուրս գալիս Սիօն սարի դէմ։ 9Ապշեցէք եւ զարմացէք, շլացրէք ձեզ եւ շլացէք. * նորանք արբած են, բայց չէ թէ գինիով, նորանք դանդաչում են, * բայց չէ թէ ցքիից։ 10Որովհետեւ * Տէրը ձեզ վերայ թմրութեան հոգի է թափել, եւ * կապել է ձեր աչքերը, մարգարէներին, եւ ձեր գլխաւորներին, որ տեսիլք էին տեսնում, քօղարկել է։ 11Եւ ամեն մի բանի տեսիլքը պիտի լինի ձեզ համար * կնքուած գրքի խօսքերին պէս, որ կþտան գրագէտին եւ կþասեն. Մէկ կարդա այս. Եւ * նա կþասէ. Չեմ կարող որովհետեւ կնքուած է։ 12Եւ կամ կþտան այն գիրքը մէկ անգրագէտի ասելով. Մէկ կարդա այս. Եւ նա կþասէ. Ես կարդալ չþգիտեմ։ 13Եւ Տէրն ասում է. * Որովհետեւ այս ժողովուրդը իր բերանովն է մօտենում եւ իր շրթունքներովն են ինձ պատւում, իսկ նորանց սիրտը հեռու է ինձանից, եւ նորանց ինձ պատուելը * մարդկանց սովորեցրած պատուէր է. 14* Դորա համար ահա ես այսուհետեւ զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդի հետ՝ զարմանալիք եւ զարմանք. Եւ պիտի փչանայ նորանց * իմաստունների իմաստութիւնը, եւ հանճարեղների հանճարը պիտի խափանուի։ 15* Վա՜յ նորանց, որ խորհուրդը խոր տեղերում ծածկում են Տէրիցը, եւ խաւարում է լինում նորանց գործքը, եւ * ասում են. Ո՞վ է մեզ տեսնում, եւ ո՞վ է մեզ իմանում։ 16Ո՜հ ձեր խոտորնակութեանը. Մի՞թէ կաւի պէս կþհամարուի բրուտը, * որ շէնքը ասէ իր շինողին՝ Նա ինձ չէ շինել. Եւ արարածն ասէ իր արարչին թէ Նա չէ հասկանում։ 17Ահա մի փոքր քիչ ժամանակից յետոյ * Լիբանանը կþդառնայ պտղաբեր արտ, եւ պտղաբեր արտը անտառ պիտի համարուի։ 18Եւ * այն օրը կþլսեն գրքի խօսքերը, եւ մէգիցն ու խաւարիցը կþտեսնեն կոյրերի աչքերը։ 19Եւ * խեղճերը ուրախութիւն պիտի աւելացնեն Տէրով, եւ * չքաւոր մարդիկը պիտի զուարճանան Իսրայէլի Սուրբովը։ 20Որովհետեւ բռնաւորը պիտի չքանայ, եւ * ծաղրողը՝ վերջանայ, եւ պիտի * փչանան բոլոր չարութիւն խորհողները. 21Նորանք որ մարդիս դատի մէջ յանցաւոր են շինում, եւ * * դատարանում յանդիմանողին որոգայթ են դնում, եւ դարտակ բանով վայր են գցում արդարին։ 22Սորա համար Տէրը, * նա որ փրկեց Աբրահամին, այսպէս է ասում Յակոբի տան մասին. Այլ եւս պիտի չþամաչէ Յակոբը, եւ նորա երեսը պիտի չþսպրտնի։ 23Որովհետեւ նա՝ նորա որդիքը * իմ ձեռքի գործը իրանց մէջ տեսնելիս x փառաւորելու են իմ անունը, եւ x փառաւորելու են Յակոբի Սուրբին, եւ Իսրայէլի Աստուածանից սարսելու են։ 24Եւ * հոգով մոլորուածներն իմաստութիւն են հասկանալու, եւ տրտնջողները խրատ են սովորելու։

*29.1 Տես Եզեկ. խդ. 15, 16։

*29.1 բ Թագ. ե. 9։

*29.4 Գլ. ը. 19։

*29.5 Գլ. իե. 5։

*29.5 Յոբ իա. 18։ Գլ. ժէ. 13։

*29.5 Գլ. լ. 13։

*29.6 Գլ. իը. 2։ լ. 30։

*29.7 Յոբ ի. 8։

*29.7 Գլ. լէ. 36։

*29.8 Սաղ. հգ. 20։

*29.9 Տես Գլ. իը. 7, 8։

*29.9 Գլ. ծա. 21։

*29.10 Հռովմ. ժա. 8։

*29.10 Սաղ. կթ. 23։ Գլ. զ. 10։

*29.11 Գլ. ը. 16։

*29.11 Դան. ժբ. 4, 9։ Յայտ. ե. 1-5։ 9։ զ. 1։

*29.13 Եզեկ. լգ. 31։ Մատ. ժե. 8, 9։ Մար. է. 6, 7։

*29.13 Կող. բ. 22։

*29.14 Ամբ. ա. 5։

*29.14 Երեմ. խթ. 7։ Աբդ. 8։ ա Կոր. ա. 19։

*29.15 Գլ. լ. 1։

*29.15 Սաղ. ղդ. 7։

*29.16 Գլ. խե. 9։ Հռովմ. թ. 20։

*29.17 Գլ. լբ. 15։

*29.18 Գլ. լե. 5։

*29.19 Գլ. կա. 1։

*29.19 Յակ. բ. 5։

*29.20 Գլ. իը. 14, 22։

*29.20 Միք. բ. 1։

*29.21 Ամով. ե. 10, 12։

*29.21 Կամ՝ դրան մէջ

*29.22 Յես. իդ. 3։

*29.23 Գլ. ժթ. 25։ խե. 11։ կ. 21։ Եփես. բ. 10։

x29.23 Եբր.՝ սրբելու են

*29.24 Գլ. իը. 7։