Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ընդհանուր հրաւէր Աստուծոյ ուխտի մէջը մտնելու։ Աստուծոյ խօսքի անհրաժեշ…

Ընդհանուր հրաւէր Աստուծոյ ուխտի մէջը մտնելու։ Աստուծոյ խօսքի անհրաժեշտ արդիւնքը։

1Ով * բոլոր ծարաւներ, եկէք ջրերին մօտ. Եւ դուք որ փող չþունիք, * եկէք, ծախու առէք եւ կերէք, եկէք առէք առանց փողի, առանց վճարի՝ գինի եւ կաթ։ 2Ի՞նչու էք փող վճարում, եւ ոչ թէ հացի համար, եւ ձեր վաստակը՝ չþկշտացնող բանի համար։ մէկ ինձ լսեցէք, որ բարիք ուտէք, եւ ձեր հոգին զուարճանայ պարարտութիւնով։ 3Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ * ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կþապրէ. Եւ * ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ՝ * Դաւիթի հաւատարիմ աղարմութիւնները։ 4Ահա * ես նորան ժողովուրդների վկայ եմ դրել, * ազգերի առաջնորդ եւ հրամանատար։ 5Ահա * չþճանաչած ազգիդ պիտի կանչես, եւ * ազգեր որ քեզ չէին ճանաչում, վազելու են քեզ մօտ, քո Աստուած՝ Եհովայի պատճառով, եւ Իսրայէլի Սուրբի պատճառով, * որ քեզ փառաւորեց։

6* Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. Նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է։ 7* Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ * անօրէն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ * նա կþողորմէ նորան, եւ՝ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է։ 8* Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը. 9* Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը։ 10Որովհետեւ * ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին, 11* Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չþդառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի։ 12* Որովհետեւ դուք ուրախութեամբ պիտի դուրս գաք, եւ խաղաղութեամբ պիտի առաջնորդուիք, սարերն ու բլուրները * պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, եւ * դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան։ 13* Թուփի փոխարէն մայր պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի բուսնի. Եւ սա պիտի լինի Տիրոջ * համբաւի համար իբրեւ յաւիտենական նշան, որ չի ջնջուիլ։

*55.1 Յովհ. դ. 14։ է. 37։ Յայտ. իա. 6։ իբ. 17։

*55.1 Մատ. ժգ. 44, 46։ յայտ. գ. 18։

*55.3 Մատ. ժա. 28։

*55.3 Գլ. ծդ. 8։ կա. 8։ Երեմ. լբ. 40։

*55.3 բ Թագ. է. 8 ևլն։ Սաղ. ձթ. 28։ Գոր. ժգ. 34։

*55.4 Յովհ. ժը. 37։ Յայտ. ա. 5։

*55.4 Երեմ. լ. 9։ Եզեկ. լդ. 23։ Ովս. գ. 5։ Դան. թ. 25։

*55.5 Գլ. ծբ. 15։ Եփես. բ. 11, 12։

*55.5 Գլ. կ. 5։

*55.5 Գլ. կ. 9։ Գոր. գ. 13։

*55.6 Սաղ. լբ. 6։ Մատ. ե. 25։ իե. 11։ Յովհ. է. 34։ ը. 21։ բ Կոր. զ. 1, 2։ Եբր. գ. 13։

*55.7 Գլ. ա. 16։

*55.7 Զաք. ը. 17։

*55.7 Սաղ. ճլ. 7։ Երեմ. գ. 12։

*55.8 բ Թագ. է. 19։

*55.9 Սաղ. ճգ. 11։

*55.10 բ Օր. լբ. 2։

*55.11 Գլ. ծդ. 9։

*55.12 Գլ. լե. 10։ կե. 13, 14։

*55.12 Սաղ. ղզ. 12։ ղը. 8։ Գլ. ժդ. 8։ լե. 1, 2։ խբ. 11։ Տես խդ. 23։

*55.12 ա Մն. ժզ. 33։

*55.13 Գլ. խա. 19։

*55.13 Երեմ. ժգ. 11։