Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հիւանդութիւնովը ուրախացող թշնամիներից և անհաւատարիմ ընկերներից գանգատ…
Հիւանդութիւնովը ուրախացող թշնամիներից և անհաւատարիմ ընկերներից գանգատ։
Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։
1* Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. Նեղութեան օրումը Տէրը կþփրկէ նորան։
2Տէրը կþպահէ նորան եւ կþապրեցնէ նորան. Նա երանելի կþլինի երկրի վերայ. * իր թշնամիների ցանկութեանը դու չես մատնիլ նորան։
3Տէրը կþմխիթարէ նորան տկարութեան անկողնում. Դու նորա բոլոր անկողինը կþփոխես իր հիւանդութեան ժամանակումը։
4Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ * բժշկիր իմ անձը. Որովհետեւ քո առաջին մեղանչեցի։
5Իմ թշնամիները չար են խօսում ինձ վերայ, ասելով. Նա ե՞րբ կþմեռնի եւ անունը՝ կþկորչի.
6Եւ եթէ մինը ինձ տեսնելու է գալիս՝ * ունայնութիւն է խօսում. Նորա սիրտն անօրէնութիւն է հաւաքում իրանում, եւ դուրս է գնում ու ասում ուրիշին։
7Ինձ ատողները միասին փսփսում են ինձ վերայ, եւ չարութիւն են հնարում ինձ դէմ։
8Անօրէնութեան բան հասաւ նորա վերայ, եւ որ վայր ընկնի այլ եւս վեր չի կենալ։
9* Իմ յատուկ բարեկամ մարդն էլ՝ որ նորան յուսացայ, որ * իմ հացս ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վերայ։
10Բայց դու, Տէր, ողորմիր ինձ եւ կանգնեցրու ինձ, եւ ես կþհատուցանեմ նորանց։
11Սորանով ճանաչում եմ որ դու ինձ հաճութիւն ունիս, որ թշնամիս չþպարծենայ ինձ վերայ։
12Բայց դու ինձ * կþպահպանես իմ անարատութեան մէջ. Եւ * ինձ քո երեսի առաջին կþկանգնեցնես յաւիտեան։
13* Օրհնեալ լինի Տէրը՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. * ամէն եւ ամէն։
*41.1 Առակ. ժդ. 21։
*41.2 Սաղ. իէ. 12։
*41.4 Սաղ. զ. 2։
*41.6 Սաղ. ժբ. 2։ ճխդ. 8։
*41.9 բ Թագ. ժե. 12։ Յոբ ժթ. 19։ Սաղ. ծե. 12, 13, 20։ Երեմ. թ. 4։ ի. 10։
*41.9 Աբդ. 7։ Յովհ. ժգ. 18։ Տես Գոր. ա. 16։
*41.12 Սաղ. կգ. 8։
*41.12 Յոբ լզ. 7։ Սաղ. լդ. 15։
*41.13 Սաղ. ճզ. 48։ Ղուկ. ա. 68։
*41.13 Տես Սաղ. հբ. 19։ ձթ. 52։ ճզ. 48։ ճծ. 6։