Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սամփսոնի ոյժը կորցնելը, թշուառութիւնը և վերջին վրէժը։ 1Եւ Սամփսոնը…
Սամփսոնի ոյժը կորցնելը, թշուառութիւնը և վերջին վրէժը։
1Եւ Սամփսոնը գնաց * Գազա, եւ այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ, եւ նորա մօտ մտաւ։ 2Եւ Գազացիներին ասեցին թէ Սամփսոնը եկել է այստեղ։ Եւ պաշարեցին եւ բոլոր գիշերը նորան դարանակալ եղան քաղաքի դռան մօտ, եւ բոլոր գիշերը լռեցին եւ ասեցին. Առաւօտը կանուխ մեռցնենք նորան։ 3Եւ Սամփսոնը մինչեւ կէս գիշեր քնեց, եւ կէս գիշերին վեր կացաւ եւ քաղաքի դռան փեղկերը երկու սեմերովը բռնեց եւ նորանց նիգովը մէկտեղ հանեց եւ ուսերի վերայ առնելով նորանց Քեբրոնի դիմացի սարի գլուխը տարաւ։
4Եւ նորանից յետոյ մէկ կին սիրեց * Սովրեկ հեղեղատի մօտ, ու նորա անունը դալիլա էր։ 5Եւ * Փղշտացիների նախարարները այն կնկայ մօտ գնացին եւ նորան ասեցին. * նորան խաբիր եւ տես, թէ նորա մեծ զօրութիւնը ինչում է, թէ ինչով կþկարողանանք նորան յաղթել, որ նորան յաղթենք եւ տկարացնենք, եւ մենք քեզ ամեն մէկս հազար հարիւր արծաթ կþտանք։ 6Եւ Դալիլան Սամփսոնին ասեց. Աղաչում եմ՝ յայտնիր ինձ, թէ քո մեծ զօրութիւնը ինչո՞ւմ է, եւ քեզ տկարացնելու համար ի՞նչ բանով կապել պէտք է։ 7Եւ Սամփսոնը նորան ասեց. Եթէ ինձ եօթը հատ չþչորացած դալար ջիլերով կապեն, կþտկարանամ եւ մարդկանց մէկի պէս կþդառնամ։ 8Եւ Փղշտացիների նախարարները նորա համար եօթը հատ չþչորացած դալար ջիլեր բերին, եւ նա նորան կապեց նորանցով։ 9Եւ նորա մօտ ներքին սենեակումը դարանակալներ էին նստել։ Եւ կինը նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. Այն ժամանակ նա ջիլերը կտրատեց ինչպէս կրակի հոտ առած խծուծից շինած մի լար կþկտրատեն. Եւ նորա ոյժը չþհասկացուեցաւ։ 10Եւ Դալիլան ասեց Սամփսոնին. Ահա ինձ խաբեցիր եւ ինձ սուտ ասեցիր. Հիմա աղաչում եմ՝ յայտնիր ինձ թէ ինչո՞վ կþկապուես։ 11Եւ նա նորան ասեց. Եթէ ինձ * նոր եւ չþգործածուած չուաններով պինդ կապեն՝ այն ժամանակ կþտակարանամ, եւ մարդկանց մէկի պէս կþդառնամ։ 12Եւ Դալիլան նոր չուաններ առաւ եւ նորանցով նորան կապեց, եւ նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. (եւ դարանակալները ներքին սենեակումը նստել էին.) այն ժամանակ նա նորանց դերձանի պէս իր բազուկներիցը կտրատեց։ 13Եւ Դալիլան ասեց Սամփսոնին. Մինչեւ հիմա ինձ խաբեցիր եւ ինձ սուտ ասեցիր. Ասիր ինձ թէ ինչո՞վ կþկապուես։ Եւ նա նորան ասեց. Եթէ գլխիս եօթը բաժին մազերը ազբով հիւսես։ 14Եւ նա * ցիցովը պնդացրեց, եւ նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան։ Եւ նա քնիցը զարթնեց, եւ ոստայնի ցիցը եւ ազբը հանեց։ 15Այն ժամանակ Դալիլան նորան ասեց. * Ի՞նչպէս ես ասում թէ քեզ սիրում եմ, քանի որ սիրտդ ինձ հետ չէ. Հիմա այս երեք անգամն է որ ինձ խաբեցիր, եւ ինձ չþասցեիր՝ թէ քո մեծ զօրութիւնը ինչում է։ 16Եւ որովհետեւ ամեն օր իր խօսքերովը * նորան նեղում էր եւ նորան բռնադատում էր, այն ժամանակ նորա սիրտը նեղացաւ մինչեւ մահ, 17Եւ նա իր սրտի մէջ * բոլոր եղածը նորան յայտնեց եւ ասեց նորան. * Իմ գլխի վերայ ածելի չէ ելած, որովհետեւ իմ մօր արգանդիցը ես Աստուծոյ ուխտաւոր եմ. Եթէ ածիլուեմ, իմ ոյժն ինձանից կþգնայ եւ ես կþտկարանամ, եւ ամեն մարդկանց պէս կþդառնամ։ 18Եւ երբոր Դալիլան տեսաւ, որ նա իր սրտի մէջ բոլոր եղածն իրան յայտնեց, Փղշտացիների նախարարներին կանչել տուաւ եւ ասեց. Այս անգամ վեր եկէք. Որովհետեւ իր սրտի մէջ բոլոր եղածն ինձ յայտնել է։ Այն ժամանակ Փղշտացիների նախարարները նորա մօտ վեր գնացին. Եւ արծաթն էլ իրանց ձեռքին բերին։ 19Եւ * Դալիլան նորան իր ծունկերի վերայ քնացրեց, եւ մի մարդ կանչեց, եւ նորա գլխի եօթը բաժին մազերը ածիլել տուաւ, եւ սկսեց նորան տկարացնել. Եւ նորա ոյժը իրանից գնացել էր։ 20Եւ կինն ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. Եւ նա քնիցը զարթնելով՝ ասեց. Դուրս գամ եւ առաջի անգամների պէս թօթափուիմ, բայց չþգիտէր որ * Տէրն իրանից գնացել էր։ 21Եւ Փղշտացիները նորան բռնեցին եւ նորա աչքերը հանեցին, եւ նորան տարին ցած՝ գազա, եւ ոտնակապերով կապեցին, եւ բանտումը աղում էր։
22Եւ նորա գլխի մազը ածիլուելուց յետոյ սկսեց բուսնել։ 23Եւ Փղշտացիների նախարարները ժողովուեցան, որ իրանց աստուծուն՝ * Դագոնին մեծ զոհ մատուցանեն, եւ ուրախութիւն անեն. Եւ ասեցին. Մեր աստուածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց։ 24Եւ ժողովուրդը նորան տեսնելով՝ * գովեցին իրանց աստուծուն, որովհետեւ ասեցին. Մեր աստուածը մեր թշնամիին՝ մեր երկիրը քանդողին եւ մեր մեռելները շատացնողին մեր ձեռքը մատնեց։ 25Եւ երբոր նորանց սիրտն * ուրախ էր, ասեցին. Սամփսոնին կանչեցէք, որ մեր առաջին պար գայ։ Եւ Սամփսոնին կանչեցին բանտիցը, եւ նորանց առաջին պար էր գալիս. Եւ նորան կանգնեցրին սիւների մէջ տեղը։ 26Եւ Սամփսոնն իր ձեռքից բռնող պատանիին ասեց. Թող տուր ինձ, որ այս տունը կրող սիւները շօշափեմ, եւ նորանց վերայ կռթնեմ։ 27Եւ տունը լիքն էր մարդկանցով եւ կանանցով. Եւ Փղշտացիների բոլոր նախարարները այնտեղ էին. Եւ տանիքի վերայ երեք հազարի չափ մարդիկ եւ կանայք կային, որոնք Սամփսոնի պար գալուն մտիկ էին տալիս։ 28Եւ Սամփսոնն աղաղակեց Տիրոջը եւ ասեց. Ով Տէր Եհովայ, աղաչում եմ * յիշիր ինձ, ով Աստուած, եւ միայն այս անգամ էլ ինձ ուժովացրու որ Փղշտացիներից իմ երկու աչքերի վրէժը մէկ անգամով առնեմ։ 29Եւ Սամփսոնն այն տունը կրող միջի սիւները՝ մէկը աջ ձեռքովը եւ միւսը ձախ ձեռքովը բռնեց եւ նորանց վերայ կռթնեց. 30Եւ Սամփսոնն ասեց. Իմ անձն էլ Փղշտացիների հետ թող մեռնի. Եւ ուժովը ծռեց, եւ տունը վայր ընկաւ նախարարների վերայ եւ միջումն եղող բոլոր ժողովրդի վերայ. Եւ իր մեռնելովը մեռցրածները իր կենդանութեան ժամանակ մեռցրածներիցն աւելի էին։ 31Եւ նորա եղբայրները եւ նորա հօր բոլոր տունը իջան, եւ նորան վեր առան եւ դուրս տարին եւ * թաղեցին նորան իր հօր Մանուէի գերեզմանումը * Սարաայի եւ Եսթաւուղի մէջտեղը։ Եւ նա Իսրայէլի միջումը * քսան տարի դատաւորութիւն արաւ։
*16.1 Յես. ժե. 47։
*16.4 (Տես Ծն. խթ. 11։)
*16.5 Յես. ժգ. 3։
*16.5 Գլ. ժդ. 15։ Տես Առակ. բ. 16-19։ ե. 3-11։ զ. 24-26։ է. 21-23։
*16.11 Գլ. ժե. 13, 14։
*16.14 Գլ. դ. 21։
*16.15 Գլ. ժդ. 16։
*16.16 Գլ. ժդ. 17։
*16.17 Միք. է. 5։
*16.17 Թու. զ. 5։ Գլ. ժգ. 5։
*16.19 Առակ. է. 26, 27։
*16.20 ա Թագ. իը. 15, 16։
*16.23 ա Թագ. ե. 2-5, 7։
*16.24 Դան. ե. 4։
*16.25 Գլ. ժթ. 6։ բ Թագ. ժգ. 28։
*16.28 Տես Երեմ. ժե. 15։
*16.31 Գլ. ժգ. 25։
*16.31 Տես Յես. ժե. 33։
*16.31 Տես Գլ. ժգ. 5։