Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եփեսոսի, Զմիւռնիայի, Պերգամոնի, և Թիւատիրայի եկեղեցիների հրեշտակներին…

Եփեսոսի, Զմիւռնիայի, Պերգամոնի, և Թիւատիրայի եկեղեցիների հրեշտակներին գրելու պատուէրներ։

1Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. * Սա է ասում այն եօթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը, * որ եօթը ոսկի ճրագակալների մէջ ման է գալիս. 2* Գիտեմ քո գործերը եւ քո աշխատութիւնը եւ քո համբերութիւնը. Եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ * փորձեցիր նորանց * որ առաքեալ են ձեւանում, եւ չեն, եւ գտար որ սուտ են։ 3Եւ նեղութիւններ կրեցիր եւ համբերութիւն ունիս, եւ իմ անունի համար աշխատեցիր, եւ * չ’թուլացար։ 4Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես։ 5Արդ յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա. * ապա թէ ոչ՝ կ’գամ շուտով քեզ մօտ, եւ քո ճրագակալը կ’շարժեմ իր տեղիցը եթէ չ’ապաշխարես։ 6Բայց այս բանն ունիս, որ * Նիկողայոսեանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում։ 7* Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է՝ նորան * կեանքի ծառիցն ուտել կ’տամ, որ Աստուծոյ դրախտի մէջ է։

8Եւ Զմիւռնիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում * Առաջինը եւ Վերջինը որ մեռած էր, եւ կենդանացաւ։ 9* Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. * բայց դու հարուստ ես. Եւ գիտեմ նորանց հայհոյանքը որ * ասում են թէ իրանք Հրէայ են եւ չեն, * այլ սատանայի ժողովք են։ 10* Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. Ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. * հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, * եւ կեանքի պսակը կ’տամ քեզ։ 11* Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է, * երկրորդ մահիցը չի վնասուիլ։

12Եւ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրիր. * Սա է ասում սրած երկսայրի սուրն ունեցողը։ 13* Գիտեմ քո գործերը, եւ թէ՝ որ տեղ ես բնակվում, * ուր որ սատանայի աթոռն է. Եւ իմ անունը պահում ես, եւ իմ հաւատքը չ’ուրացար այն օրերը, որ իմ Անտիպաս հաւատարիմ վկան սպանուեցաւ ձեր մէջ. Ուր որ սատանան է բնակվում։ 14Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. Որ այդ տեղ * Բաղաամի վարդապետութիւնը պահողներ ունիս որ Բաղակին սովորեցրեց, գայթակղութիւն դնել Իսրայէլի որդկանց առաջին, * որ նորանք կուռքի մատաղ ուտեն եւ * պոռնկութիւն անեն։ 15* Այսպէս դու էլ Նիկողայոսեանների վարդապետութիւնը պահողներ ունիս, որ ես ատում եմ։ 16Ապաշխարիր, ապա թէ ոչ՝ շուտով քեզ մօտ կ’գամ, եւ * կ’պատերազմեմ նորանց հետ իմ բերանի սրովը։ 17* Ով որ ականջ ունէ թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է այն թագցրած մանանայիցն ուտել կ’տամ նորան. Եւ սպիտակ խիճ կ’տամ նորան. Եւ այն խիճի վերայ * մի նոր անուն գրուած, որ ոչ ոք չ’գիտէ, բացի նա որ առնում է։

18Եւ Թիւատիրայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծոյ Որդին, * որի աչքերը կրակի բոցի պէս են, եւ նորա ոտները կարմրած պղնձի նման։ 19* Գիտեմ քո գործերը, եւ սէրը, եւ քո ծառայութիւնը, եւ հաւատքը, եւ քո համբերութիւնը, եւ քո գործերը, եւ որ վերջիններն աւելի են քան թէ առաջինը։ 20Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. Որ * Յեզաբէլ կնկանը թոյլ ես տալիս որ իրան մարգարէուհի է ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ * պոռնկութիւն անեն եւ կուռքի մատաղ ուտեն։ 21* Եւ նորան ժամանակ տուի որ ապաշխարէ իր պոռնկութիւնիցը, եւ նա չ’ապաշխարեց։ 22Ահա ես նորան անկողինի մէջ կ’գցեմ, եւ նորա հետ շնացողներին էլ՝ մեծ մեծ նեղութիւնների մէջ. Եթէ չ’ապաշխարեն իրանց գործերիցը։ 23Եւ նորանց որդիքը մահով կ’սպանեմ. Եւ բոլոր եկեղեցիները կ’ճանաչեն որ * ես եմ երիկամունքները եւ սրտերը քննողը. Եւ * կ’տամ ձեզ ամեն մէկիդ իր գործերի համեմատ։ 24Իսկ ես ասում եմ ձեզ եւ միւսներին որ Թիւատիրայումն էք, որ այս վարդապետութիւնը չ’ունիք, եւ որ սատանայի խորութիւնները չ’ճանաչեցիք, ինչպէս ասում են. * Ձեզ վերայ ուրիշ ծանրութիւն չեմ գցիլ։ 25* Բայց այն որ ունիք պահեցէք մինչեւ որ ես կ’գամ։ 26Եւ ով որ յաղթում է եւ * իմ գործերը պահում մինչեւ վերջը, * նորան իշխանութիւն կ’տամ ազգերի վերայ. 27(Եւ նա * կ’հովուէ նորանց երկաթէ գաւազանով. Բրուտի ամանի պէս կ’փշրուին նորանք։) 28Ինչպէս ես էլ իմ Հօրիցն ընդունեցի. Եւ ես կ’տամ նորան * առաւօտեան աստղը։ 29* Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։

*2.1 Գլ. ա. 16, 20։

*2.1 Գլ. ա. 13։

*2.2 Սաղ. ա. 6։ Հմր. 9, 13, 19։ Գլ. գ. 1, 8, 15։

*2.2 ա Յովհ. դ. 1։

*2.2 բ Կոր. ժա. 13։ բ Պետ. բ. 1։

*2.3 Գաղ. զ. 9։ Եբր. ժբ. 3, 5։

*2.5 Մատ. իա. 41, 43։

*2.6 Հմր. 15։

*2.7 Մատ. ժա. 15։ ժգ. 9, 43։ Հմր. 11, 17, 29։ Գլ. գ. 6, 13, 22։ ժգ. 9։

*2.7 Ծն. բ. 9։ Գլ. իբ. 2, 14։

*2.8 Գլ. ա. 17, 18։

*2.9 Հմր. 2։

*2.9 Ղուկ. ժբ. 21։ ա Տիմ. զ. 18։ Յակ. բ. 5։

*2.9 Հռովմ. բ. 17, 28, 29։ թ. 6։

*2.9 Գլ. գ. 9։

*2.10 Մատ. ժ. 22։

*2.10 Մատ. իդ. 13։

*2.10 Յակ. ա. 12։ Գլ. գ. 11։

*2.11 Հմր. 7։ Գլ. ժգ. 9։

*2.11 Գլ. ի. 14։ իա. 8։

*2.12 Գլ. ա. 16։

*2.13 Հմր. 2։

*2.13 Հմր. 9։

*2.14 Թու. իդ. 14։ իե. 1։ լա. 16։ բ Պետ. բ. 15։ Յուդ. 11։

*2.14 Հմր. 20։ Գոր. ժե. 29։ ա Կոր. ը. 9, 10։ ժ. 19, 20։

*2.14 ա Կոր. զ. 13 ևլն։

*2.15 Հմր. 6։

*2.16 Ես. ժա. 4։ բ Թես. բ. 8։ Գլ. ա. 16։ ժթ. 15, 21։

*2.17 Հմր. 7, 11։

*2.17 Գլ. գ. 12։ ժթ. 12։

*2.18 Գլ. ա. 14, 15։

*2.19 Հմր. 2։

*2.20 գ Թագ. ժզ. 31։ իա. 25։ դ Թագ. թ. 7։

*2.20 Ել. լդ. 15։ Գոր. ժե. 20, 29։ ա Կոր. ժ. 19, 20։ Հմր. 14։

*2.21 Հռովմ. բ. 4։ Գլ. թ. 20։

*2.23 ա Թագ. ժզ. 7։ա Մն. իը. 9։ իթ. 17։ բ Մն. զ. 30։ Սաղ. է. 9։ Երեմ. ժա. 20։ ժէ. 10։ ի. 12։ Յովհ. բ. 24, 25։ Գոր. ա. 24։ Հռովմ. ը. 27։

*2.23 Սաղ. կբ. 12։ Մատ. ժզ. 27։ Հռովմ. բ. 6։ ժդ. 12։ բ Կոր. ե. 10։ Գաղ. զ. 5։ Գլ. ի. 12։

*2.24 Գոր. ժե. 28։

*2.25 Գլ. գ. 11։

*2.26 Յովհ. զ. 29։ ա Յովհ. գ. 23։

*2.26 Մատ. ժթ. 28։ Ղուկ. իբ. 29, 30։ ա Կոր. զ. 3։ Գլ. գ. 21։ ի. 4։

*2.27 Սաղ. բ. 8, 9։ խթ. 14։ Դան. է. 22։ Գլ. ժբ. 5։ ժթ. 15։

*2.28 բ Պետ. ա. 19։ Գլ. իբ. 16։

*2.29 Հմր. 7։