Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փափաք սրբարանի համար։ Երգողների գլխաւորին. * Կիթթիթի վեր…

Փափաք սրբարանի համար։

Երգողների գլխաւորին. * Կիթթիթի վերայ. Կորխի որդկանց Սաղմոս։

1Քանի՜ * սիրելի են քո բնակարանները, ով Զօրաց Տէր։

2* Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով։

3Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, որ Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած։

4* Երանի քո տան բնակողներին. Նորանք յաւիտեան կþօրհնեն քեզ։ (Սէլա։)

5Երանի այն մարդկանց որ նորանց զօրութիւնը քեզանից է, որ նորանց սրտերումը պատրաստուած ճանապարհներ կան։

6* Արտասուքի ձորովն անցնելով՝ նորան աղբիւրի պէս են շինում. Եւ աշունի անձրեւը ծածկում է օրհնութիւնով։

7* Նորանք զօրութիւնից զօրութիւն են գնում, եւ * \84.7 xt \բ Օր. Ժզ. 16։ Զաք. Ժդ. 16։x* Աստուծուն երեւում՝ Սիօնի մէջ։

8Ով Տէր՝ Զօրաց Աստուած, լսիր իմ աղօթքն. Ականջ դիր, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)

9Ով * Մեր վահանը՝ Աստուած, տես, եւ քո օծեալի երեսին նայիր։

10Որովհետեւ լաւ է մէկ օր քո սրահներումը քան հազարներ. Աւելի ուզում եմ դուռը պահպանել իմ Աստուծոյ տանը քան բնակիլ ամբարշտութեան տներումը։

11Որովհետեւ Տէր Աստուածն * արեւ եւ * վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. * նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից։

12Ով Զօրաց Տէր, * երանի այն մարդին որ քեզ է յուսացած։

*Սաղ. ձդ Սաղ. ը. վերնագիրը։

*84.1 Սաղ. իէ. 4։

*84.2 Սաղ. խբ. 1, 2։ կգ. 1։ հգ. 26։ ճժթ. 20։

*84.4 Սաղ. կե. 4։

*84.6 բ Թագ. ե. 22, 23։

*84.7 Առակ. գ. 18։ բ Կոր. գ. 18։

*

*84.9 Ծն. ժե. 1։ Հմր. 11։

*84.11 Ես. կ. 19։ Յայտ. իա. 23։

*84.11 Ծն. ժե. 1։ Հմր. 9։ Սաղ. ճժե. 9, 11։ ճժթ. 114։ Առակ. բ. 7։

*84.11 Սաղ. լդ. 9, 10։

*84.12 Սաղ. բ. 12։