Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կնիկների և մարդկանց փոխադարձ պարտաւորութիւնները, Քրիստոնեաները պէտք է…

Կնիկների և մարդկանց փոխադարձ պարտաւորութիւնները, Քրիստոնեաները պէտք է կարեկցութիւն և սէր ունենան։

1Նոյնպէս էլ, կանայք, * հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը * առանց խօսքի * շահուին, 2* Տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը։ 3* Որ ձեր զարդարանքը չ’լինի դրսեւանց մազերի հիւսելը, եւ ոսկեղէնների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը. 4* Այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբը. Որ դա Աստուծոյ առաջին շատ թանգագին է։ 5Որովհետեւ այսպէս էլ մի ժամանակով այն սուրբ կանայքը, որ իրանց յոյսն Աստուծոյ վերայ էին դրել, զարդարում էին իրանց անձերն իրանց մարդկանցը հնազանդելով։ 6* Ինչպէս Սառան հնազանդ էր Աբրահամին, նորան տէր կոչելով, որի որդիներ էք եղել դուք, որ բարեգործ լինէք եւ ոչ մի երկիւղից չ’վախենաք։ 7* Նմանապէս, մարդիկ, իմաստութիւնով բնակուեցէք նորանց հետ. * ինչպէս տկար անօթի՝ կանանց պատիւ տալով, իբրեւ կեանքի շնորհքի ժառանգակիցներ. * որ ձեր աղօթքը չ’խափանուի։

8Եւ վերջապէս * ամենդ համամիտ, կարեկից, * եղբայրասէր, * բարեսիրտ, քաղցրաբարոյ եղէք։ 9* Չարի փոխարէն չար չ’հատուցանէք, կամ բամբասանքի փոխարէն բամբասանք. Այլ ընդ հակառակն օրհնեցէք, գիտենալով որ իսկ սորա մէջ կանչուեցաք, * որ օրհնութիւնը ժառանգէք։ 10* Որովհետեւ ով որ կամենում է կեանք սիրել եւ լաւ օրեր տեսնել, * թող իր լեզուն չարութիւնից լուռ պահէ, եւ իր շրթունքները՝ որ նենգութիւն չ’խօսեն. 11* Չարիցը ետ քաշուի եւ բարի անէ, * խաղաղութիւն որոնէ եւ նորան հետեւէ։ 12Որովհետեւ Տիրոջ աչքերն արդարների վերայ են, եւ * նորա ականջները դէպի նորանց աղօթքը, Տիրոջ երեսը չարագործների վերայ է։ 13* Եւ ո՞վ է նա որ չարչարէ ձեզ, եթէ դուք բարիին հետեւող լինիք։ 14* Բայց թէեւ չարչարուիք էլ արդարութեան համար, երանելի էք. Բայց * նորանց երկիւղիցը մի վախենաք եւ մի շփոթուիք։ 15Այլ Տէր Աստուծուն ձեր սրտի մէջ սուրբ պահեցէք. Եւ միշտ * պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ։ 16Եւ * բարի խղճմտանք ունենաք, * որ ինչ բանի համար որ չարախօսում են ձեզանից ինչպէս չարագործներից, ամօթով մնան նորանք որ Քրիստոսում ձեր բարի վարքը բամբասում են։ 17Որովհետեւ աւելի լաւ է, եթէ Աստուծոյ կամքը սա կամենում է, բարի գործելով չարչարուիլ, քան թէ չար գործելով։ 18* Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն. * որ թէեւ մեռաւ * մարմնով, * բայց կենդանի եղաւ հոգով։ 19Որով գնաց * բանտումը եղող հոգիներին էլ * քարոզեց։ 20Որոնք մի ժամանակ ապստամբ էին, * երբոր Աստուծոյ երկայնմտութիւնը համբերում էր նորանց Նոյի օրերումը * տապանը պատրաստուելիս, * որի մէջ քիչ այսինքն ութ հոգի ջրիցը պրծան. 21* Որի օրինակն այսինքն մկրտութիւնը մեզ էլ հիմա ապրեցնում է, * ոչ թէ մարմնի աղտը դէն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայութիւնը առ Աստուած, * Յիսուս Քրիստոսի յարութիւնովը։ 22Որ գնացել է երկինքը, եւ * Աստուծոյ աջ կողմն է. * հրեշտակներն եւ իշխանութիւններն եւ զօրութիւններն հնազանդելով նորան։

*3.1 Ծն. գ. 16։ ա Կոր. ժդ. 34։ Եփես. ե. 22։ Կող. գ. 18։ Տիտ. բ. 5։

*3.1 ա Կոր. է. 16։

*3.1 Մատ. ժը. 15։ ա Կոր. թ. 19-22։

*3.2 Գլ. բ. 12։

*3.3 ա Տիմ. բ. 9։ Տիտ. բ. 3 ևլն։

*3.4 Սաղ. խե. 13։ Հռովմ. բ. 29։ է. 22։ բ Կոր. դ. 16։

*3.6 Ծն. ժը. 12։

*3.7 ա Կոր. է. 3։ Եփես. ե. 25։ Կող. գ. 19։

*3.7 ա Կոր. ժբ. 23։ ա Թես. դ. 4։

*3.7 Տես Յոբ խբ. 8։ Մատ. ե. 23, 24։ ժը. 19։

*3.8 Հռովմ. ժբ. 16։ ժե. 5։ Փիլ. գ. 16։

*3.8 Հռովմ. ժբ. 10։ Եբր. ժգ. 1։ Գլ. բ. 17։

*3.8 Կող. գ. 12։ Եփես. դ. 32։

*3.9 Առակ. ժէ. 13։ ի. 22։ Մատ. ե. 39։ Հռովմ. ժբ. 14, 17։ ա Կոր. դ. 12։ ա Թես. ե. 15։

*3.9 Մատ. իե. 34։

*3.10 Սաղ. լդ. 12 ևլն։

*3.10 Յակ. ա. 26։ Գլ. բ. 1, 22։ Յայտ. ժդ. 5։

*3.11 Սաղ. լէ. 27։ Ես. ա. 16, 17։ գ Յովհ. 11։

*3.11 Հռովմ. ժբ. 18։ ժդ. 19։ Եբր. ժբ. 14։

*3.12 Յովհ. թ. 31։ Յակ. ե. 16։

*3.13 Առակ. ժզ. 7։ Հռովմ. ը. 28։

*3.14 Մատ. ե. 10-12։ Գլ. բ. 19։ դ. 14։ Յակ. ա. 12։

*3.14 Ես. ը. 12, 13։ Երեմ. ա. 8։ Յովհ. ժդ. 1, 27։

*3.15 Սաղ. ճժթ. 46։ Գոր. դ. 8։ Կող. դ. 6։ բ Տիմ. բ. 25։

*3.16 Եբր. ժգ. 18։

*3.16 Տիտ. բ. 8։ Գլ. բ. 12։

*3.18 Հռովմ. ե. 6։ Եբր. թ. 26, 28։ Գլ. բ. 21։ դ. 1։

*3.18 բ Կոր. ժգ. 4։

*3.18 Կող. ա. 21, 22։

*3.18 Հռովմ. ա. 4։ ը. 11։

*3.19 Ես. խբ. 7։ խթ. 9։ կա. 1։

*3.19 Գլ. ա. 12։ դ. 6։

*3.20 Ծն. զ. 3, 5, 13։

*3.20 Եբր. ժա. 7։

*3.20 Ծն. է. 7։ ը. 18։ բ Պետ. բ. 5։

*3.21 Եփես. ե. 26։ Տես Մար. ժզ. 16։

*3.21 Տիտ. գ. 5։

*3.21 Գլ. ա. 3։

*3.22 Սաղ. ճժ. 1։ Հռովմ. ը. 34։ Եփես. ա. 20։ Կող. գ. 1։ Եբր. ա. 3։

*3.22 Հռովմ. ը. 38։ ա Կոր. ժե. 24։ Եփես. ա. 21։