Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մովսէսը աղաչում է ժողովուրդի համար և փափաքում է տեսնել Տիրոջ փառքը։ …
Մովսէսը աղաչում է ժողովուրդի համար և փափաքում է տեսնել Տիրոջ փառքը։
1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Վեր կաց այստեղից դու եւ * այն ժողովուրդն որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր, և գնա այն երկիրը՝ որի համար երդում արի Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին՝ ասելով. * Քո սերունդին պիտի տամ նորան։ 2Եւ * քո առաջին մէկ հրեշտակ կþուղարկեմ. Եւ * դուրս կþանեմ Քանանացին, Ամորհացին, Քետացին, Փերեզացին, Խեւացին եւ Յեբուսացին. 3* Կաթ ու մեղր բղխող երկիրը. * որովհետեւ ես ձեր մէջը վեր չեմ գնալ, նորա համար որ դու մի * խստապարանոց ժողովուրդ ես. Մի գուցէ * քեզ ճանապարհումը բնաջինջ անեմ։
4Եւ ժողովուրդը լսեց այս խիստ խօսքը եւ * սուգ արին. Եւ * ոչ մէկն իր զարդն իր վերայ չþդրաւ. 5Որովհետեւ Եհովան ասել էր Մովսէսին. Ասիր Իսրայէլի որդիներին. Դուք մի խստապարանոց ժողովուրդ էք. Եթէ մէկ րոպէ * ձեր մէջը վեր գնալու լինիմ, ձեզ * բնաջինջ կþանեմ. Եւ հիմա ձեր վերայից ձեր զարդերը վեր առէք, որ * իմանամ, թէ ձեզ ինչ պիտի անեմ։ 6Եւ Իսրայէլի որդիքն իրանց զարդերը հանեցին Քորեբ սարի մօտ։
7Եւ Մովսէսն առաւ խորանը, եւ բանակիցը դուրս բանակիցը հեռու կանգնեցրեց նորան եւ * նորա անունը՝ Ժողովքի խորան դրաւ. Եւ ամեն ով որ * Եհովային խնդրում էր, բանակիցը դուրս էր գնում ժողովքի խորանի մօտ, որ բանակիցը դուրս էր։ 8Եւ Մովսէսը խորանը գնալիս բոլոր ժողովուրդը վեր էր կենում եւ ամեն մէկն * իր վրանի դրանը կանգնում, եւ Մովսէսի ետեւիցը մտիկ տալիս հայում. Մինչեւ որ նա խորանն էր մտնում։ 9Եւ հէնց որ Մովսէսը խորանն էր մտնում՝ ամպի սիւնը իջնում էր. Եւ խորանի դրանը կանգնում, եւ * Եհովան Մովսէսի հետ խօսում էր։ 10Եւ բոլոր ժողովուրդը տեսնում էր ամպի սիւնը խորանի դրանը կանգնած. Եւ բոլոր ժողովուրդը վեր էր կենում, եւ ամեն մէկն իր վրանի դրան * երկրպագութիւն էր անում։ 11Եւ * Եհովան խօսում էր Մովսէսի հետ դէմ առ դէմ, ինչպէս մի մարդ իր բարեկամի հետ կþխօսէ. Եւ Մովսէսը բանակն էր դառնում. Բայց նորա ծառան * Նաւէի որդի Յեսու պատանին խորանի միջիցը չէր հեռանում։
12Եւ Մովսէսն ասեց Եհովային. Նայիր՝ * դու ասում ես ինձ. Հանիր այս ժողովուրդը. Բայց դու ինձ չþիմացրիր, թէ ում ես ինձ հետ ուղարկելու. Եւ դու ասեցիր. * Քեզ ճանաչում եմ քո անունովը, եւ իմ առաջին շնորհք գտար։ 13Եւ հիմա աղաչում եմ, * եթէ քո առաջին շնորհք գտայ՝ խնդրեմ * ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ. Եւ տես որ այս ազգը * քո ժողովուրդն է։ 14Եւ նա ասեց. * Իմ երեսը պիտի գնայ, եւ ես * քեզ կþհանգստացնեմ։ 15Եւ Մովսէսն ասեց նորան. * Եթէ քո երեսը մեզ հետ չþգնայ, մեզ այս տեղից մի հանիր։ 16Եւ ինչո՞վ պիտի գիտացուի, թէ շնորհք գտայ քո առաջին ես եւ քո ժողովուրդը. * չէ՞ որ քո մեզ հետ գնալովը. Եւ այսպէս * ես եւ քո ժողովուրդը երկրի երեսի վերայ եղած բոլոր ժողովուրդներիցը կþգերազանցենք։
17Եւ Եհովան ասեց Մովսէսին. * Այս բանն էլ կþանեմ որ ասեցիր, որովհետեւ իմ առաջին շնորհք գտար. Եւ ես քեզ ճանաչում եմ քո անունովը։ 18Եւ նա ասեց. * Աղաչում եմ՝ քո փառքը ցոյց տուր ինձ։ 19Եւ Եհովան ասեց. * Իմ բոլոր բարութիւնը քո առջեւից պիտի անցկացնեմ, եւ Եհովայի անունը քո առաջին պիտի կանչեմ, եւ որին որ * ողորմեմ կþողորմեմ, եւ որի վերայ որ գթամ կþգթամ։ 20Եւ ասեց. Դու իմ երեսը չես կարող տեսնել. Որովհետեւ * մարդ չէ կարող ինձ տեսնել եւ ապրել։ 21Եւ Եհովան ասեց. Ահա ինձ մօտ մի տեղ կայ. Եւ այդ ժայռի վերայ կանգնիր. 22Եւ կþլինի որ իմ փառքն անցկենալիս, քեզ * ժայռի խոռոչի մէջ կþդնեմ, եւ * քեզ իմ ձեռքովը կը ծածկեմ, մինչեւ որ ես անցնեմ. 23Յետոյ իմ ձեռքը վեր կþառնեմ, եւ իմ ետեւը կþտեսնես, բայց * իմ երեսը չի տեսնուիլ։
*33.1 Գլ. լբ. 7։
*33.1 Ծն. ժբ. 7։ Գլ. լբ. 13։
*33.2 Գլ. լբ. 34։ լդ. 11։
*33.2 բ Օր. է. 22։ Յես. իդ. 11։
*33.3 Գլ. գ. 8։
*33.3 Հմր. 15, 17։
*33.3 Գլ. լբ. 9։ լդ. 9։ բ Օր. թ. 6, 13։
*33.3 Գլ. իգ. 21։ լբ. 10։ Թու. ժզ. 21, 45։
*33.4 Թու. ժդ. 1, 39։
*33.4 Ղև. ժ. 6։ բ Թագ. ժթ. 24։ գ Թագ. իա. 27։ դ Թագ. ժթ. 1։ Եսթ. դ. 1, 4։ Եզր. թ. 3։ Յոբ. ա. 20։ բ. 12։ Ես. լբ. 11։ Եզ. իդ. 17, 23։ իզ. 16։
*33.5 Թու. ժզ. 45, 46։
*33.5 Գլ. լբ. 12։
*33.5 բ Օր. ը. 2։ Սաղ. ճլթ. 23։
*33.7 Գլ. իթ. 42, 43։
*33.7 բ Օր. դ. 29։ բ Թագ. իա. 1։
*33.8 Թու. ժզ. 27։
*33.9 Գլ. իե. 22։ լա. 18։ Սաղ. ղթ. 7։
*33.10 Գլ. դ. 31։ ժբ. 27։ լդ. 8։
*33.11 Ծն. լբ. 30։ Թու. ժբ. 8։ բ Օր. լդ. 10։
*33.11 Գլ. իդ. 13։ լբ. 17։
*33.12 Գլ. լբ. 34։
*33.12 Ծն. ժը. 19։ Սաղ. ա. 6։ Եր. ա. 5։ Յօհ. ժ. 14, 15։ բ Տիմ. բ. 19։
*33.13 Գլ. լդ. 9։
*33.13 Սաղ. իե. 4։ ճժթ. 33։
*33.13 բ Օր. թ. 29։ Յովել. բ. 17։
*33.14 Գլ. ժգ. 21։ խ. 34-38։ Ես. կգ. 9։
*33.14 բ Օր. գ. 20։ Յես. իա. 44։ իբ. 4։ իգ. 1։ Սաղ. ղե. 11։
*33.15 Գլ. լդ. 9։
*33.16 Թու. ժդ. 14։
*33.16 բ Օր. դ. 7, 34։ բ Թագ. է. 23։ գ Թագ. ը. 53։ Սաղ. ճխէ. 20։
*33.17 Ծն. ժթ. 21։ Յակ. ե. 16։
*33.18 ա Տիմ. զ. 16։
*33.19 Գլ. լդ. 5-7։ Եր. լա. 14։
*33.19 Հռովմ. թ. 15, 16, 18։
*33.20 Տես Ծն. լբ. 30։ բ Օր. ե. 24։ Դատ. զ. 22։ ժգ. 22։ Ես. զ. 5։ Յայտ. ա. 16, 17։ գլ. իդ. 10։
*33.22 Ես. բ. 21։
*33.22 Սաղ. ղա. 1, 4։
*33.23 Յօհ. ա. 18։ ա Տիմ. զ. 16։ ա Յօհ. դ. 12։