Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յորդորներ երկրաւոր անդամներին սպանելու. Սէրի, խոնարհութեան և ուրիշ պա…
Յորդորներ երկրաւոր անդամներին սպանելու. Սէրի, խոնարհութեան և ուրիշ պարտաւորութիւնների մասին խրատներ։
1* Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները, * որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։ 2Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները. 3* Վասն զի դուք մեռաք՝ * եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ։ 4* Բայց երբոր Քրիստոս՝ * մեր կեանքը կ’յայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ * կ’յայտնուիք փառքով։
5* Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են, * պոռնկութիւնը, պղծութիւնը, կիրքը, * չար ցանկութիւնը, եւ ագահութիւնը * որ կռապաշտութիւն է։ 6* Որոնց համար Աստուծոյ բարկութիւնը գալիս է * անհնազանդութեան որդիների վերայ, 7* Որոնց մէջ դուք էլ մի ժամանակ գնացել էք, երբոր կենդանի էիք նորանցում։ 8* Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, * ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։ 9* Սուտ մի խօսիք իրար հետ. * հանեցէք հին մարդն իր գործերովը։ 10Եւ հագէք նոր մարդը * որ նորոգուած է գիտութիւնով * իր ստեղծողի * պատկերի պէս։ 11* Ուր ոչ Յոյն կայ եւ ոչ Հրէայ, ոչ թլփատութիւն՝ եւ ոչ անթլփատութիւն, խուժ դուժ, Սկիւթացի, ծառայ, ազատ. * բայց Քրիստոսն է ամենը եւ ամենի մէջ։ 12* Ուրեմն * հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ * ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն. 13* Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք. 14* Եւ այս ամենի վերայ հագէք * սէրը, * որ կատարելութեան կապն է։ 15* Եւ Աստուծոյ խաղաղութիւնը իշխէ ձեր սրտերումը, * որի մէջ էլ կանչուեցաք * մէկ մարմնով, * եւ գոհացող եղէք։ 16Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. Իրար սովորեցրէք եւ խրատեցէք, * սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով * օրհներգեցէք Տիրոջը ձեր սրտերումը։ 17* Եւ ամեն ինչ որ էլ անէք խօսքով կամ գործով, ամենը Տէր Յիսուսի անունովն արէք, գոհութիւն տալով * Աստուծուն եւ Հօրը նորա ձեռովը։
18* Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, * ինչպէս կ’վայելէ Տէրումը։ 19* Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, * եւ դառն մի լինիք նորանց դէմ։ 20* Որդիք, * հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. Վասն զի այդ հաճոյ է Տիրոջը։ 21* Հայրեր, մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չ’վհատին։ 22* Ծառաներ, * հնազանդ եղէք ամեն բանի մէջ * ձեր մարմնաւոր տէրերին ոչ թէ աչքի առաջ ծառայութիւն անելով մարդահաճոյների պէս. Բայց սրտի միամտութեամբ Աստուածանից վախենալով։ 23* Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց. 24* Գիտենալով որ Տէրիցը կ’առնէք ժառանգութեան հատուցումը. * վասնզի Տէր Քրիստոսին էք ծառայում։ 25Բայց անիրաւը հատուցում կ’ստանայ իր արած անիրաւութեան համար. * աչառութիւն չ’կայ։
*3.1 Հռովմ. զ. 5։ Եփես. բ. 6։ Գլ. բ. 12։
*3.1 Հռովմ. ը. 34։ Եփես. ա. 20։
*3.3 Հռովմ. զ. 2։ Գաղ. բ. 20։ Գլ. բ. 20։
*3.3 բ Կոր. ե. 7։ Գլ. ա. 5։
*3.4 ա Յովհ. գ. 2։
*3.4 Յովհ. ժա. 25։ ժդ. 6։
*3.4 ա Կոր. ժե. 43։ Փիլ. գ. 21։
*3.5 Հռովմ. զ. 13։ ը. 13։ Գաղ. ե. 24։
*3.5 Եփես. ե. 3։
*3.5 ա Թես. դ. 5։
*3.5 Եփես. ե. 5։
*3.6 Հռովմ. ա. 18։ Եփես. ե. 6։ Յայտ. իբ. 15։
*3.6 Եփես. բ. 2։
*3.7 Հռովմ. զ. 19, 20։ է. 5։ ա Կոր. զ. 11։ Եփես. բ. 2։ Տիտ. գ. 3։
*3.8 Եփես. դ. 22։ ա Պետ. բ. 1։ Եբր. ժբ. 1։ Յակ. ա. 21։
*3.8 Եփես. դ. 29։ ե. 4։
*3.9 Ղև. ժթ. 11։ Եփես. դ. 25։
*3.9 Եփես. դ. 22, 24։
*3.10 Հռովմ. ժբ. 2։
*3.10 Եփես. բ. 10։
*3.10 Ծն. ա. 26։ Յակ. գ. 9։ Եփես. դ. 23, 24։
*3.11 Հռովմ. ժ. 12։ ա Կոր. ժբ. 13։ Գաղ. գ. 28։ ե. 6։ Եփես. զ. 8։
*3.11 Եփես. ա. 23։
*3.12 ա Թես. ա. 4։ ա Պետ. ա. 2։ բ Պետ. ա. 10։
*3.12 Եփես. դ. 24։
*3.12 Գաղ. ե. 22։ Փիլ. բ. 1։ Եփես. դ. 2, 32։
*3.13 Մար. ժա. 25։ Եփես. դ. 2, 32։
*3.14 ա Պետ. դ. 8։
*3.14 Յովհ. ժգ. 34։ Հռովմ. ժգ. 8։ ա Կոր. ժգ։ Եփես. ե. 2։ Գլ. բ. 2։ ա Թես. դ. 9։ ա Տիմ. ա. 5։ ա Յովհ. գ. 23։ դ. 21։
*3.14 Եփես. դ. 3։
*3.15 Հռովմ. ժդ. 17։ Փիլ. դ. 7։
*3.15 ա Կոր. է. 15։
*3.15 Եփես. բ. 16, 17։ դ. 4։
*3.15 Գլ. բ. 7։ Հմր. 17։
*3.16 ա Կոր. ժդ. 26։ Եփես. ե. 19։
*3.16 Գլ. դ. 6։
*3.17 ա Կոր. ժ. 31։
*3.17 Հռովմ. ա. 8։ Եփես. ե. 20։ Գլ. ա. 12։ բ. 7։ ա Թես. ե. 18։ Եբր. ժգ. 15։
*3.18 Եփես. ե. 22։ Տիտ. բ. 5։ ա Պետ. գ. 1։
*3.18 Եփես. ե. 3։
*3.19 Եփես. ե. 25, 28, 33։ ա Պետ. գ. 7։
*3.19 Եփես. գ. 31։
*3.20 Եփես. զ. 1։
*3.20 Եփես. ե. 24։ Տիտ. բ. 9։
*3.21 Եփես. զ. 4։
*3.22 Եփես. զ. 5 ևլն։ ա Տիմ. զ. 1։ Տիտ. բ. 9։ ա Պետ. բ. 18։
*3.22 Հմր. 20։
*3.22 Փիլիմ. 16։
*3.23 Եփես. զ. 6, 7։
*3.24 Եփես. զ. 8։
*3.24 ա Կոր. է. 22։
*3.25 Հռովմ. բ. 11։ Եփես. զ. 9։ ա Պետ. ա. 17։ Տես բ Օր. ժ. 17։