Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հրեշտակներն իրանց եօթը բարկութիւնով լիքը սկաւառակներն թափում են երկրի…

Հրեշտակներն իրանց եօթը բարկութիւնով լիքը սկաւառակներն թափում են երկրի վերայ։

1Եւ մեծ ձայն լսեցի տաճարիցը որ ասում էր * այն եօթը հրեշտակներին. Գնացէք եւ * Աստուծոյ բարկութեան սկաւառակները թափեցէք երկրի վերայ։

2Եւ առաջինը գնաց եւ * իր սկաւառակը թափեց երկրի վերայ, եւ * չարաչար պալարներ եղան այն մարդկանց վերայ, * որ գազանի դրոշմն ունէին եւ * նորա պատկերին երկրպագում էին։

3Եւ երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց * ծովը, եւ * արիւն դառաւ մեռածի արիւնի նման. * եւ ամեն կենդանի շունչ սատակեց որ ծովումն էր։

4Եւ երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց * գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ եւ * արիւն եղաւ։ 5Եւ ձայն լսեցի ջրերի հրեշտակիցը որ ասում էր. * Արդար ես, Տէր, * որ ես եւ էիր եւ սուրբ՝ որ այս դատաստաններն արիր։ 6* Որովհետեւ * սուրբերի եւ մարգարէների արիւնը թափեցին. * նորա համար էլ արիւն տուիր նորանց խմելու, որ արժան են։ 7Եւ մի ուրիշը լսեցի սեղանիցը որ ասում էր. Այո, * Տէր Աստուած Ամենակալ, * ճշմարիտ եւ արդար են քո դատաստանները։

8Եւ չորրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց * արեգակի վերայ։ 9* Եւ տրուեցաւ նորան որ մարդկանց խորշակահար անէ կրակով. Եւ խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով եւ * հայհոյեցին Աստուծոյ անունին որ այս պատուհասների վերայ իշխանութիւն ունի. * եւ չ’ապաշխարեցին * որ փառք տան նորան։

10Եւ հինգերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց * գազանի աթոռի վերայ. * եւ նորա թագաւորութիւնը խաւարուած եղաւ. Եւ * իրանց լեզուները ծամում էին տանջանքիցը. 11* Եւ երկնքի Աստուծուն հայհոյեցին իրանց ցաւերի եւ * պալարների պատճառովը. Եւ * չ’ապաշխարեցին իրանց գործերիցը։

12Եւ վեցերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց * մեծ գետ՝ Եփրատի վերայ, * եւ նորա ջուրը ցամաքեց * որ արեւելքի թագաւորների ճանապարհը պատրաստուի։ 13Եւ տեսայ՝ * վիշապի բերանիցը եւ գազանի բերանիցը եւ * սուտ մարգարէի բերանիցը * երեք պիղծ հոգի էին դուրս գալիս գորտերի նման։ 14* Որովհետեւ նորանք դեւերի ոգիք են, * որ նշաններ են անում, նորանք գնում են երկրի եւ * բովանդակ տիեզերքի թագաւորների մօտ որ նորանց ժողովեն * Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար։ 15* Ահա գալիս եմ գողի նման, երանի նորան որ արթուն է, եւ իր հանդերձները պահում է. * որ մերկ ման չ’գայ, եւ նորա ամօթանքը չ’տեսնեն. 16* Եւ ժողովեցին նորանց այն տեղ որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում։

17Եւ եօթներորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց օդի վերայ. Եւ մեծ ձայն դուրս եկաւ երկնքի տաճարիցը եւ աթոռիցը որ ասում էր. * Եղա՛ւ։ 18Եւ եղան * ձայներ եւ փայլատակներ եւ որոտմունք, եւ * մեծ շարժ եղաւ * որ այնպիսի չէր եղած քանի որ մարդիկ երկրի վերայ են՝ այնպիսի մեծ շարժ էր. 19* Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. * եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին, * որ իր ցասման բարկութեան գինու բաժակը նորան տայ։ 20Եւ * ամեն կղզի փախաւ, եւ սարերը չ’գտնուեցան։ 21* Եւ երկնքիցը տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վերայ, * եւ մարդիկ հայհոյեցին Աստուծուն * այն կարկտի հարուածի համար, որ սաստիկ մեծ է նորա պատուհասը։

*16.1 Գլ. ժե. 1։

*16.1 Գլ. ժդ. 10։ ժե. 7։

*16.2 Գլ. ը. 7։

*16.2 Ել. թ. 9-11։

*16.2 Գլ. ժգ. 16, 17։

*16.2 Գլ. ժգ. 14։

*16.3 Գլ. ը. 8։

*16.3 Ել. է. 17, 20։

*16.3 Գլ. ը. 9։

*16.4 Գլ. ը. 10։

*16.4 Ել. է. 20։

*16.5 Գլ. ժե. 3։

*16.5 Գլ. ա. 4, 8։ դ. 8։ ժա. 17։

*16.6 Մատ. իգ. 34, 35։ Գլ. ժգ. 15։

*16.6 Գլ. ժա. 18։ ժը. 20։

*16.6 Ես. խթ. 26։

*16.7 Գլ. ժե. 3։

*16.7 Գլ. ժգ. 10։ ժդ. 10։ ժթ. 2։

*16.8 Գլ. ը. 12։

*16.9 Գլ. թ. 17, 18։ ժդ. 18։

*16.9 Հմր. 11, 21։

*16.9 Դան. ե. 22, 23։ Գլ. թ. 20։

*16.9 Գլ. ժա. 13։ ժդ. 7։

*16.10 Գլ. ժգ. 2։

*16.10 Գլ. թ. 2։

*16.10 Գլ. ժա. 10։

*16.11 Հմր. 9, 21։

*16.11 Հմր. 21։

*16.11 Հմր. 9։

*16.12 Գլ. թ. 14։

*16.12 Տես Երեմ. ծ. 38։ ծա. 36։

*16.12 Ես. խա. 25։

*16.13 Գլ. ժբ. 3, 9։

*16.13 Գլ. ժթ. 20։ ի. 20։

*16.13 ա Յովհ. դ. 1-3։

*16.14 ա Տիմ. դ. 1։ Յակ. գ. 15։

*16.14 բ Թես. բ. 9։ Գլ. ժգ. 13, 14։ ժթ. 20։

*16.14 Ղուկ. բ. 1։

*16.14 Գլ. ժէ. 14։ ժթ. 19։ ի. 8։

*16.15 Մատ. իդ. 43։ ա Թես. ե. 2։ բ Պետ. գ. 10։ Գլ. գ. 3։

*16.15 բ Կոր. ե. 3։ Գլ. գ. 4, 18։

*16.16 Գլ. ժթ. 19։

*16.17 Գլ. իա. 6։

*16.18 Գլ. դ. 5։ ը. 5։ ժա. 19։

*16.18 Գլ. ժա. 13։

*16.18 Դան. ժբ. 1։

*16.19 Գլ. ժդ. 8։ ժէ. 18։

*16.19 Գլ. ժը. 5։

*16.19 Ես. ծա. 17, 22, 23։ Երեմ. իե. 15, 16։ Գլ. ժդ. 10։

*16.20 Գլ. զ. 14։

*16.21 Գլ. ժա. 19։

*16.21 Հմր. 9, 11։

*16.21 Տես Ել. թ. 23-25։