Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պղնձի օձը։ Սիհոնի և Ովգի յաղթուիլը։ 1Եւ հարաւային կողմում բնակուող…

Պղնձի օձը։ Սիհոնի և Ովգի յաղթուիլը։

1Եւ հարաւային կողմում բնակուող Քանանացի * Արադի թագաւորը լսեց, որ Իսրայէլն Աթարիմի ճանապարհովը գալիս է, եւ Իսրայէլի հետ պատերազմեց. Եւ նորանցից գերիներ առաւ։ 2Եւ * Իսրայէլն ուխտ արաւ Եհովային եւ ասեց. Եթէ այս ժողովուրդն իմ ձեռքը մատնես, նորանց քաղաքները կþնզովեմ։ 3Եւ Եհովան Իսրայէլի ձայնը լսեց, եւ Քանանացին նորա ձեռքը տուաւ. Եւ նա նզովեց նորանց եւ նորանց քաղաքները, եւ այն տեղի անունը * Հօրմա դրաւ։

4Եւ * Հովր սարից Կարմիր ծովի ճանապարհով չուեցին որ Եդովմի երկրովը պտոյտ տան. Եւ ժողովրդի * սիրտը նեղացաւ ճանապարհին։ 5Եւ ժողովուրդը * Աստուծոյ դէմ եւ Մովսէսի դէմ խօսեցին. * Ի՞նչու մեզ Եգիպտոսից հանեցիք՝ որ անապատումը մեռնենք. Որովհետեւ հաց չþկայ, ջուր չþկայ. Եւ * այս չնչին հացիցը մեր սիրտը զզուել է։ 6Եւ * Եհովան ժողովրդի վերայ կիզող օձեր ուղարկեց, եւ կծեցին ժողովրդին, այնպէս որ Իսրայէլիցը շատ ժողովուրդ մեռաւ։ 7Եւ * ժողովուրդը եկաւ Մովսէսի մօտ եւ ասեցին. Մենք մեղանչեցինք Եհովայի դէմ եւ քեզ դէմ խօսելով. * աղօթք արա Եհովային որ մեր վերայից օձերը վեր առնի. Եւ Մովսէսն աղաչեց ժողովրդի համար։ 8Եւ Եհովան ասեց Մովսէսին. Քեզ համար մի կիզող օձ շինիր եւ նորան դիր մի ձողի վերայ. Եւ կþլինի՝ ամեն ով որ կծուի, թող նորան մտիկ տայ, եւ կþապրէ։ 9Եւ * Մովսէսը մի պղնձի օձ շինեց, եւ ձողի վերայ դրաւ այն. Եւ եղաւ որ օձը երբոր մարդի կծում էր, նա մտիկ էր անում պղնձի օձին, եւ առողջանում էր։

10Եւ Իսրայէլի որդիքը չուեցին, եւ * Ոբովթի մէջ իջեւան արին։ 11Եւ Ոբովթից չուեցին, եւ * Իյէ-աբարիմի մէջ դէպի արեւելեան կողմը Մովաբի դէմի անապատումը իջեւան արին։ 12* Այն տեղից էլ չուեցին, եւ Զարեդ ձորումը իջեւան արին։

13Այնտեղից չուեցին, եւ իջեւան արին Առնոնի միւս կողմի այն անապատումը, որ Ամօրհացիների սահմանիցն է ելնում. Որովհետեւ * Առնոնը Մովաբացիների սահմանն է, Մովսաբացիների եւ Ամօրհացիների մէջտեղը։ 14Նորա համար Եհովայի պատերազմների գրքումը ասվում է.

Վահէպը Սուֆայումը,

Եւ Առնոնի գետերը,

Եւ գետերին յորձանքը.

15Որ դառնում է դէպի Արի բնակարանը.

Եւ թեքվում է դէպի * Մովաբի սահմանը։

16Եւ այնտեղից եկան Ջրհորը. Սա այն ջրհորն է, որի համար Եհովան ասել էր Մովսէսին. Ժողովրդին ժողովիր, եւ ես նորանց ջուր կþտամ։ 17* Այն ժամանակ Իսրայէլն այս երգը երգեց.

Հոր, բղխիր. Երգեցէք նորա համար.

18Հորը, որ իշխանները փորեցին,

Ժողովրդի ազնուականները քանդեցին.

Գաւազանով եւ իրանց ցուպերովը։

19Եւ անապատից Մաթանա, Եւ Մաթանայից Նաալիէլ, եւ Նաալիէլից Բամօթ, 20Եւ Բամօթից Մովաբի դաշտը * դէպի Եսիմոն նայող Փասգայի գագաթի հովիտը չուեցին։

21Եւ * Իսրայէլը դեսպաններ ուղարկեց Ամօրհացիների Սեհոն թագաւորին՝ ասելով. 22* Քո երկրովն անցնենք. Արտի կամ այգիի մէջ չենք խոտորիլ. Հորի ջրից չենք խմիլ. Արքունական ճանապարհովը կþգնանք մինչեւ որ քո սահմանիցն անցնենք։ 23Եւ * Սեհոնն իր սահմանովը ճանապարհ չþտուաւ Իսրայէլին. Այլ Սեհոնն իր բոլոր ժողովրդին ժողովեց, եւ դուրս եկաւ Իսրայէլին դէմ անապատը, եւ * Յասսա եկաւ, եւ Իսրայէլի հետ պատերազմեց։ 24Եւ * Իսրայէլը սուրի բերանից անցկացրեց նորան, եւ տիրեց նորա երկրին՝ Առնոնից մինչեւ Յաբոկ՝ մինչեւ Ամմոնի որդկանց երկիրը. Որովհետեւ Ամմոնի որդկանց սահմանը պինդ էր։ 25Եւ Իսրայէլն առաւ այս բոլոր քաղաքները. Եւ Իսրայէլն Ամօրհացիների բոլոր քաղաքներումը բնակուեց՝ Եսեբոնում եւ նորա բոլոր գեղերումը. 26Որովհետեւ Եսեբոնը Ամօրհացիների Սեհոն թագաւորի քաղաքն էր. Եւ նա Մովաբի առաջին թագաւորի հետ պատերազմելով առել էր նորա ձեռքից բոլոր երկիրը մինչեւ Առնոն։ 27Նորա համար * առակախօսները ասում են.

Եսեբոն եկէք,

Շինուի եւ պատրաստուի Սեհոնաի քաղաքը.

28Որովհետեւ կրակ դուրս եկաւ * Եսեբոնից.

Բոց՝ Սեհոնի քաղաքից.

Այրեց * Մովաբի Արը

Առնոնի բարձր տեղերի տէրերը։

29Վա՜յ քեզ, Մովաբ,

Կորար, ով * Քամովսի ժողովուրդ.

Իր փախչած որդիքը, եւ աղջիկները,

Ամօրհացիների Սեհոն թագաւորի համար գերի արաւ։

30Բայց նետահարեցինք նորանց

Եսեբոնը կորաւ մինչեւ * Դեբոն.

Եւ աւերեցինք նորանց մինչեւ Նոփա,

* Որ մինչեւ * Մեդեբայ է։

31Այսպէս Իսրայէլը Ամօրհացիների երկրումը բնակուեց։ 32Եւ Մովսէսը մարդ ուղարկեց * Յազերը լրտեսելու եւ նորա գեղերն առին. Եւ այնտեղի Ամօրհացիներին դուրս արին։

33Եւ * դարձան եւ բասանի ճանապարհովը եկան. Եւ բասանի Ովգ թագաւորը՝ ինքն ու իր բոլոր ժողովուրդը դուրս եկան նորանց դէմ Եդրայի պատերազմը։ 34Եւ Եհովան ասեց Մովսէսին. * Նորանից մի վախենար. Որովհետեւ քո ձեռքը մատնեցի նորան եւ նորա բոլոր ժողովրդին, եւ նորա երկիրը. Եւ * դու նորան կþանես ինչպէս որ արիր Եսեբոնում բնակուող Ամօրհացիների Սեհոն թագաւորին։ 35Այսպէս զարկեցին նորան եւ նորա որդկանցը եւ նորա բոլոր ժողովրդին՝ * այնպէս որ մէկ մնացորդ էլ չþթողեցին, եւ նորա երկրին տիրեցին։

*21.1 Գլ. լգ. 40։ Դատ. ա. 16։

*21.2 Ծն. իը. 20։ Դատ. ժա. 30։

*21.3 Այսինքն՝ նզովք կամ իսպառ կործանում։

*21.4 Գլ. ի. 22։ լգ. 41։ Դատ. ժա. 18։

*21.4 Ել. զ. 9։

*21.5 Սաղ. հը. 19։

*21.5 Ել. ժզ. 3։ ժէ. 3։

*21.5 Գլ. ժա. 6։

*21.6 բ Օր. ը. 15։ ա Կոր. ժ. 9։ Տես Ես. ժդ. 29։ լ. 6։

*21.7 Սաղ. հը. 34։

*21.7 Ել. ը. 8, 28։ ա Թագ. ժբ. 1։ գ Թագ. ժգ. 6։ Գոր. ը. 24։

*21.9 դ Թագ. ժը. 4։ Յօհ. գ. 14, 15։

*21.10 Գլ. լգ. 43։

*21.11 Գլ. լգ. 44։

*21.12 բ Օր. բ. 13։

*21.13 Գլ. իբ. 36։ Դատ. ժա. 18։

*21.15 բ Օր. բ. 9, 18, 29։

*21.17 Ել. ժե. 1։

*21.20 Գլ. իգ. 28։

*21.21 բ Օր. բ. 26, 27։ Դատ. ժա. 19։

*21.22 Գլ. ի. 17։

*21.23 բ Օր. իթ. 7։

*21.23 բ Օր. բ. 32։ Դատ. ժա. 20։

*21.24 բ Օր. բ. 33։ իթ. 7։ Յես. ժբ. 1, 2։ Նէեմ. թ. 22։ Սաղ. ճլե. 10, 11։ Ամով. բ. 9։

*21.27 Յոբ. իէ. 1։ իթ. 1։ Սաղ. խթ. 4։ հը. 2։

*21.28 Երեմ. խը. 45, 46։

*21.28 բ Օր. բ. 9, 18։ Ես. ժե. 1։

*21.29 Դատ. ժա. 24։ գ Թագ. ժա. 7, 33։ դ Թագ. իգ. 13։ Երեմ. խը. 7, 13։

*21.30 Գլ. լբ. 3, 34։ լգ. 45, 46։ Յես. ժգ. 37։ Ես. ժե. 2։ Երեմ. խը. 18, 22։

*21.30 հրով մինչև Մեդեբայ

*21.30 Ես. ժե. 2։

*21.32 Գլ. լբ. 1, 3։ Յես. ժգ. 25։ բ Թագ. իդ. 5։ Երեմ. խը. 32։

*21.33 բ Օր. ա. 4։ գ. 1։ իթ. 7։ Յես. ժգ. 12։

*21.34 բ Օր. գ. 2։

*21.34 Սաղ. ճլե. 11։ ճլզ. 20։

*21.35 բ Օր. գ. 3, 4 ևլն։