Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ ժողովրդի համար պաշտպանութեան և օրհնութեան աղօթք։ Դաւիթի (…

Աստուծոյ ժողովրդի համար պաշտպանութեան և օրհնութեան աղօթք։

Դաւիթի (Սաղմոս)։

1Օրհնեալ է Տէրը՝ * իմ Վէմը, * որ սովորեցնում է իմ ձեռքերը կռիւ անելու եւ իմ մատները պատերազմելու։

2Ով իմ * ողորմութիւն եւ ապաւէն, իմ օգնական եւ փրկիչ. Իմ պահապան, որին ես յուսացած եմ, որ հնազանդեցնում է իմ ժողովուրդն իմ ձեռքի տակ։

3* Տէր, ի՞նչ է մարդը որ նորան ճանաչես. Եւ մարդի որդին որ ուշ դնես նորան։

4* Մարդը նման է ունայնութեան, * նորա օրերը անցնող շուքի պէս են։

5* Տէր, խոնարհեցրու երկինքդ եւ իջիր. * մօտեցիր սարերին՝ եւ նորանք կþծխեն։

6* Փայլատակիր փայլատակով եւ ցրուիր նորանց. Ուղարկիր նետերդ եւ շփոթեցրու նորանց։

7* Ձեռքդ մեկնիր բարձրիցը եւ * ազատիր ինձ. Եւ փրկիր ինձ շատ ջրերիցը՝ * օտար որդկանց ձեռքիցը.

8* Որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է։

9Ով Աստուած, * նոր օրհնութիւն կþերգեմ քեզ. Տասնաղեայ տաւիղով սաղմոս կþասեմ քեզ։

10* Որ փրկութիւն է տալիս թագաւորներին, եւ իր Դաւիթ ծառային փրկում է չար սուրիցը։

11* Ազատիր ինձ եւ փրկիր ինձ օտար որդկանց ձեռքիցը, որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է.

12Որ մեր որդիքը մեծանան տղայութիւնից ինչպէս * նորատունկ ծառեր, եւ մեր աղջիկներին՝ ինչպէս անկիւնի սիւներ՝ պալատների ձեւով քանդակուած։

13Որ մեր շտեմարանները լիքը լինին եւ զանազան կերակուր բղխեն, մեր ոչխարները հազարներ ու տասը հազարներ լինին մեր արտերումը։

14Որ մեր եզերը պարարտ լինին, եւ ախտ ու կորուստ չþլինի, եւ ոչ աղաղակ՝ մեր հրապարակներումը։

15* Երանի այն ժողովրդին, որ նորա վիճակը այսպէս է. Երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է։

*144.1 Սաղ. ժը. 2, 31։

*144.1 բ Թագ. իբ. 35։ Սաղ. ժը. 34։

*144.2 բ Թագ. իբ. 2, 3, 40, 48։

*144.3 Յոբ է. 17։ Սաղ. ը. 4։ Եբր. բ. 6։

*144.4 Յոբ դ. 19։ ժդ. 2։ Սաղ. լթ. 5։ կբ. 9։

*144.4 Սաղ. ճբ. 11։

*144.5 Սաղ. ժը. 9։ Ես. կդ. 1։

*144.5 Սաղ. ճդ. 32։

*144.6 Սաղ. ժը. 13, 14։

*144.7 Սաղ. ժը. 16։

*144.7 Հմր. 11։ Սաղ. կթ. 1, 2, 14։

*144.7 Սաղ. ծդ. 3։ Մաղ. բ. 11։

*144.8 Սաղ. ժբ. 2։

*144.9 Սաղ. լգ. 2, 3։ խ. 3։

*144.10 Սաղ. ժը. 50։

*144.11 Հմր. 7, 8։

*144.12 Սաղ. ճիը. 3։

*144.15 բ Օր. լգ. 29։ Սաղ. լգ. 12։ կե. 4։ ճխզ. 5։