Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երկիւղածութեան և իմաստութեան օրհնութիւնը։ 1Որդեակս, իմ օրէնքը մի մ…
Երկիւղածութեան և իմաստութեան օրհնութիւնը։
1Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ * քո սիրտը իմ պատուէրները.
2Որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ * խաղաղութիւն կþշատացնեն քեզ համար.
3Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգիլ. * նորանց պնդացրու քո պարանոցի վերայ, նորանց * գրիր քո սրտի տախտակի վերայ։
4* Այսպէս դու շնորհք եւ հաճութիւն կþգտնես Աստուծոյ եւ մարդկանց առաջին։
5Տիրոջն ապաւինիր * քո բոլոր սրտովը, եւ * քո հասկացողութեանը մի վստահիր։
6* Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա * կþուղղէ քո ճանապարհները։
7* Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, * վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։
8Սա առողջութիւն կþլինի քո * մարմնի համար, եւ * պարարտութիւն՝ քո ոսկորներին։
9* Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը, եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը.
10* Այն ժամանակ կþլցուին քո շտեմարաններն առատութիւնով, եւ քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով։
11Որդեակս, մի անարգիր * Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար.
12Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ * ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է։
13* Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել, եւ այն մարդին որ հանճար է ստանում։
14* Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահիցը, եւ նորա արդիւնքը՝ մաքուր ոսկիից։
15Նա պատուական է * գոհարներից, եւ * քո բոլոր ցանկալի բաները նորան չþարժեն։
16* Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին՝ հարստութիւն եւ փառք։
17* Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։
18Նա * կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կþանէ։
19* Տէրը իմաստութիւնով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։
20Նորա գիտութիւնովն անդունդները յորդեցին, եւ * ամպերը ցօղ ցանեցին։
21Որդեակս, սորանք չþգնան քո աչքի առաջից, պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը։
22Եւ նորանք քո հոգիի համար կեանք լինին, եւ շնորհք՝ * քո պարանոցի համար։
23* Այն ժամանակ ապահով կþգնաս քո ճանապարհովը, եւ ոտքդ չի գայթիլ։
24* Եթէ պառկես, չես վախենալ. Եւ կþպառկես եւ քունդ քաղցր կþլինի։
25* Յանկարծահաս երկիւղիցը չես վախենալ, եւ ամբարիշտների փոթորիկիցը, երբոր գայ։
26Որովհետեւ Տէրը կþլինի քո յոյսը, եւ նա կþպահէ քո ոտքը, որ չþբռնուի։
27* Բարութիւնը մի խնայիր որին որ կþվայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու.
28* Մի ասիր քո ընկերին. Գնա՝ միւս անգամ եկ, եւ էգուց կþտամ. Քանի որ քեզ մօտ կայ։
29Քո ընկերի դէմ չարութիւն մի մտածիր, քանի որ նա վստահաբար կենում է քեզ մօտ։
30* Մարդի հետ զուր տեղը մի վիճիր, եթէ նա քեզ չարութիւն չէ արել։
31* Բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր.
32Որովհետեւ խոտորնակ մարդը զզուելի է Տիրոջը, * բայց Նորա մտերմութիւնը ուղիղների հետն է։
33* Ամբարշտի տանը Տիրոջ անէծքը կայ, բայց * արդարների բնակարանը նա օրհնում է։
34* Իրաւ նա ծաղր անողներին ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։
35Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց յիմարները կþբարձրանան անարգանքով։
*3.1 բ Օր. ը. 1։ լ. 16, 20։
*3.2 Սաղ. ճժթ. 165։
*3.3 Ել. ժգ. 9։ բ Օր. զ. 8։ Գլ. զ. 21։ է. 3։
*3.3 Երեմ. ժէ. 1։ բ կոր. գ. 3։
*3.4 ա Թագ. բ. 26։ Ղուկ. բ. 52։ Գոր. բ. 47։ Հռովմ. ժդ. 18։
*3.5 Սաղ. լէ. 3, 5։
*3.5 Երեմ. թ. 23։
*3.6 ա Մն. իը. 9։
*3.6 Երեմ. ժ. 23։
*3.7 Հռովմ. ժբ. 16։
*3.7 Յոբ ա. 1։ Գլ. ժզ. 6։
*3.8 Կամ՝ պորտի
*3.8 Յոբ իա. 24։
*3.9 Ծն. դ. 4։ Ել. իբ. 29։ իգ. 19։ լդ. 26։ բ Օր. իզ. 2 ևլն։ Մաղ. գ. 10 ևլն։ Ղուկ. ժդ. 13։
*3.10 բ Օր. իը. 8։
*3.11 Յոբ ե. 17։ Սաղ. ղդ. 12։ Եբր. ժբ. 5, 6։ Յայտ. գ. 19։
*3.12 բ Օր. ը. 5։
*3.13 Գլ. ը. 34, 35։
*3.14 Յոբ իը. 13 ևլն։ Սաղ. ժթ. 10։ Գլ. բ. 4։ ը. 11, 19։ ժզ. 16։
*3.15 Կամ՝ բուստերից
*3.15 Մատ. ժգ. 44։
*3.16 Գլ. ը. 18։ ա Տիմ. դ. 8։
*3.17 Մատ. ժա. 29, 30։
*3.18 Ծն. բ. 9։ գ. 22։ յայտ. բ. 7։
*3.19 Սաղ. ճդ. 24։ ճլզ. 5։ Գլ. ը. 27։ Երեմ. ժ. 12։ ծա. 15։
*3.20 բ Օր. լգ. 28։ Յոբ լզ. 28։
*3.22 Գլ. ա. 9։
*3.23 Սաղ. լէ. 24։ ղա. 11, 12։ Գլ. ժ. 9։
*3.24 Ղև. իզ. 6։ Սաղ. գ. 5։ դ. 8։
*3.25 Սաղ. ղա. 5։ ճժբ. 7։
*3.27 Հռովմ. ժգ. 7։ Գաղ. զ. 10։
*3.28 Ղև. ժթ. 13։ բ Օր. իդ. 15։
*3.30 Հռովմ. ժբ. 18։
*3.31 Սաղ. լէ. 1։ հգ. 3։ Գլ. իդ. 1։
*3.32 Սաղ. իե. 14։
*3.33 Ղև. իզ. 14 ևլն։ Սաղ. լէ. 22։ Զաք. ե. 4։ Մաղ. բ. 2։
*3.33 Սաղ. ա. 3։
*3.34 Յակ. դ. 6։ ա Պետ. ե. 5։