Հին Կտակարան
Նոր Կտակարան
բարեպաշտների քիչութիւնը։ Ծանր պատիժից յետոյ Աստուծոյ շնորհքի մխիթարակ…
բարեպաշտների քիչութիւնը։ Ծանր պատիժից յետոյ Աստուծոյ շնորհքի մխիթարական խոստմունքը։
1Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ դառել, այգեկութի * ճռաքաղի պէս. Ողկոյզ չþկայ ուտելու, * մի կանխահաս թուզ՝ որը փափաքում է սիրտս։ 2* Կորչում է բարեպաշտը երկրիցը, եւ ուղիղը չþկայ մարդկանց մէջ. Ամենքը արիւնների համար դարան են սարքում, * ամեն մարդ իր եղբօրը որսում է վարմով։ 3Դէպի չարութիւն են մեկնում ձեռքերը, որ յաջողեն, * իշխանը պահանջում է ընծայ, եւ * դատաւորը վարձքով է դատ տեսնում, եւ մեծ մարդը իր սրտի ցանկացածն է խօսում. Եւ նորանք ոլորում են բանը։ 4Նորանց լաւագոյնը * փուշի նման է, ուղիղը փշեղէն ցանգից վատ. Քո դէտերի օրը՝ եկաւ քո այցելութիւնը, հիմա պիտի լինի նորանց շփոթութիւնը։ 5* Մի հաւատաք բարեկամին, ընկերին մի վստահիք, ծոցիդ պառկողիցը պահիր բերանիդ դռները։ 6Որովհետեւ * որդին անարգում է հօրը, աղջիկը վեր է կենում իր մօր վերայ, հարսը իր սկեսրի վերայ. Մարդիս թշնամիներն իր ընտանիքն են։
7Բայց * ես Տիրոջը կþսպասեմ, եւ կþյուսամ իմ փրկութեան Աստուծուն. Ինձ պիտի լսէ իմ Աստուածը։ 8* Մի ուրախանար ինձ վերայ, ով իմ թշնամի, որովհետեւ * թէեւ ընկնեմ, վեր կþկենամ, թէեւ խաւարի մէջ նստեմ, * Տէրը ինձ լոյս կþլինի։ 9* Տիրոջ ցասումը պիտի կրեմ, (որ նորա դէմ մեղք եմ գործել,) մինչեւ որ նա պաշտպանէ իմ դատը եւ ինձ իրաւունք անէ, * ինձ հանէ լոյսը, որ նորա արդարութիւնը տեսնեմ։ 10Այն ժամանակ իմ թշնամին տեսնէ, եւ * ամօթը նորան ծածկէ, որ ասում էր ինձ թէ * Ո՞ւր է քո Տէր Աստուածը. * իմ աչքերը տեսնեն նորան. Հիմա նա ոտնակոխ պիտի լինի ինչպէս * փողոցի ցեխը։
11Այն օրը որ * պարիսպներդ կþշինուին, նոյն օրը պատուէրը կþհեռանայ։ 12Այն օրը մինչեւ քեզ մօտ են գալու * Ասորեստանից եւ Եգիպտոսի քաղաքներից, եւ Եգիպտոսից մինչեւ Գետը, եւ ծովից ծով ու սարից սար։ 13Եւ երկիրը ամայի պիտի լինի իր բնակիչների պատճառով, * իրանց գործերի պտուղների համար։
14* Հովուիր ժողովրդին քո գաւազանովը՝ քո ժառանգութեան հօտերը, առանձին նստողներին * անտառումը Կարմեղոսումը. Թող արածեն Բասանումը եւ Գաղաադումը վաղի օրերի պէս։ 15* Քո Եգիպտոսի երկրից դուրս գալու օրերի պէս նորան հրաշքներ պիտի ցոյց տամ։ 16Ազգերը * պիտի տեսնեն եւ ամաչեն իրանց բոլոր արիութիւնիցը, * ձեռքը պիտի դնեն բերանի վերայ, նորանց ականջները պիտի խլանան։ 17* Հող պիտի լիզեն օձի պէս, երկրի սողունների պէս, * դողալով պիտի գան իրանց թաքուստներիցը, * մեր Տէր Աստուածանից պիտի դողան. Այո՛, քեզանից պիտի վախենան։
18* Ո՞վ է Աստուած քեզ նման, * անօրէնութիւն վեր առնող, եւ * իր ժառանգութեան մնացորդի մեղքիցն անց կենող, * որ չէ պահում իր բարկութիւնը յաւիտեան, որովհետեւ նա ողորմութիւն սիրող է։ 19Նա դարձեալ մեզ պիտի ողորմէ, նա պիտի ոտնահարէ մեր անօրէնութիւնները. Եւ մեր բոլոր մեղքերը դու կþգցես ծովի խորքերը։ 20* Հաւատարմութիւն պիտի անես Յակոբին եւ ողորմութիւն՝ Աբրահամին, * որ երդում ես արել մեր հայրերին վաղ օրերիցն ի վեր։
*7.1 Ես. ժէ. 6։ իդ. 13։
*7.1 Ես. իը. 4։ Ովս. թ. 10։
*7.2 Սաղ. ժբ. 1։ ժդ. 1, 3։ Ես. ծէ. 1։
*7.2 Ամբ. ա. 15։
*7.3 Ովս. դ. 18։
*7.3 Ես. ա. 23։ Գլ. գ. 11։
*7.4 բ Թագ. իգ. 6, 7։ Եզեկ. բ. 6։ Տես Ես. ծե. 13։
*7.5 Երեմ. թ. 4։
*7.6 Եզեկ. իբ. 7։ Մատ. ժ. 21, 35, 36։ Ղուկ. ժբ. 53։ իա. 16։ բ Տիմ. գ. 2, 3։
*7.7 Ես. ը. 17։
*7.8 Առակ. իդ. 17։ Տես Ողբ դ. 21։
*7.8 Սաղ. լէ. 24։ Առակ. իդ. 16։
*7.8 Սաղ. իէ. 1։
*7.9 Ողբ գ. 39։
*7.9 Սաղ. լէ. 6։
*7.10 Սաղ. լե. 26։
*7.10 Սաղ. խբ. 3, 10։ հթ. 10։ ճժե. 2։ Յովել. բ. 17։
*7.10 Գլ. դ. 11։
*7.10 բ Թագ. իբ. 43։ Զաք. ժ. 5։
*7.11 Ամովս թ. 11 ևլն։
*7.12 Ես. ժա. 16։ ժթ. 23 ևլն։ իէ. 13։ Ովս. ժա. 11։
*7.13 Երեմ. իա. 14։ Գլ. գ. 12։
*7.14 Սաղ. իը. 9։ Գլ. ե. 4։
*7.14 Ես. լէ. 24։
*7.15 Սաղ. կը. 22։ հը. 12։
*7.16 Ես. իզ. 11։
*7.16 Յոբ իա. 5։ իթ. 9։
*7.17 Ծն. գ. 14։ Սաղ. հբ. 9։ Ես. խթ. 23։
*7.17 Սաղ. ժը. 45։
*7.17 Երեմ. լգ. 9։
*7.18 Ել. ժե. 11։
*7.18 Ել. լդ. 6, 7։ Երեմ. ծ. 20։
*7.18 Գլ. դ. 7։ ե. 3, 7, 8։
*7.18 Սաղ. ճգ. 9։ Ես. ծէ. 16։ Երեմ. գ. 5։
*7.20 Ղուկ. ա. 72, 73։
*7.20 Սաղ. ճե. 9, 10։