Հին Կտակարան
Նոր Կտակարան
Արդարութիւնը աւետարանի շնորհքիցն է գալիս և ոչ թէ ապականուած բնութեան …
Արդարութիւնը աւետարանի շնորհքիցն է գալիս և ոչ թէ ապականուած բնութեան օրէնքիցը։
1Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝ * կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար * որոշուած, 2Այն որ * առաջուց * խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը, 3Իր Որդու համար, ու * մարմնի կողմանէ * Դաւիթի զաւակիցն եղաւ. 4Եւ Աստուծոյ Որդի սահմանուեցաւ զօրութիւնով՝ * սրբութեան Հոգու կողմանէ՝ * մեռելներից յարութիւն առնելուցը, մեր Տէր Յիսուս Քրիստոսի համար, 5Որով ընդունեցինք * շնորհք եւ առաքելութիւն՝ * հաւատքի հնազանդութեան համար ամեն ազգերի մէջ * նորա անունի համար. 6Որոնց միջումը դուք էլ Յիսուս Քրիստոսի կանչուածներն էք. 7Ձեզ ամենիդ՝ որ Հռովմումն էք՝ Աստուծոյ սիրելիներիդ՝ * կանչուած սուրբերիդ, * շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Աստուածանից՝ մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
8Առաջ * գոհանում եմ Աստուածանից Յիսուս Քրիստոսի ձեռովը ձեր ամենի համար. Որ * ձեր հաւատքը բոլոր աշխարհքի մէջ պատմվում է։ 9Որովհետեւ * Աստուած ինձ վկայ է, * որին ես պաշտում եմ իմ հոգովը նորա Որդու աւետարանումը, թէ ինչպէս անդադար ձեզ յիշում եմ։ 10* Ամեն ժամանակ իմ աղօթքներումն * աղաչելով՝ որ լինի թէ մի անգամ յաջողուի ինձ՝ * Աստուծոյ կամքովը ձեզ մօտ գալ։ 11Որովհետեւ շատ ցանկանում եմ ձեզ տեսնել, * որ մի հոգեւոր շնորհք հաղորդեմ ձեզ ձեր հաստատուելու համար. 12Այսինքն՝ որ * ձեզ հետ մխիթարուիմ մեր փոխադարձ՝ իմ եւ ձեր հաւատքի միջոցով։ 13Եղբարք, չեմ կամենում որ դուք չ’գիտենաք, * թէ շատ անգամ միտքս դրի որ ձեզ մօտ գամ, (թէեւ * մինչեւ հիմա արգիլուեցայ.) * որ ձեր միջումն էլ պտուղ ունենամ՝ ինչպէս եւ ուրիշ հեթանոսների մէջ։ 14Որովհետեւ ես Յոյներին եւ Բարբարոսներին, իմաստուններին եւ անմիտներին * պարտական եմ։ 15Այնպէս՝ իմովսանն յօժար եմ ձեզ էլ, որ Հռովմումն էք՝ աւետարանը քարոզել։
16Որովհետեւ * ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում. Որովհետեւ * Աստուծոյ զօրութիւն է * փրկելու համար ամեն հաւատացողին, առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։ 17Որովհետեւ * Աստուծով արդարութիւնը նորանով յայտնվում է՝ հաւատքից հաւատքի մէջ. Ինչպէս գրուած է թէ * Արդարը հաւատքից կ’ապրի։
18Որովհետեւ * Աստուծոյ բարկութիւնն երկնքիցը յայտնվում է մարդկանց ամեն ամբարշտութեան եւ անիրաւութեան վերայ, որ ճշմարտութիւնն անիրաւութիւնով բռնում են։ 19Որովհետեւ * Աստուծոյ գիտելիքը յայտնի է նորանցում. Որ * Աստուած յայտնեց նորանց։ 20Որովհետեւ նորա * աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։ 21Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նորան Աստուծոյ պէս չ’փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ’եղան. * այլ իրանց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան։ 22Ասելով * թէ իմաստուն են՝ յիմարեցան. 23Եւ անեղծ * Աստուծոյ փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների պատկերի նմանութեան հետ. 24* Նորա համար Աստուած էլ նորանց մատնեց իրանց սրտերի ցանկութեան մէջ՝ պղծութեան համար. * որ խայտառակեն իրանց մարմիններն * իրանց անձերումը։ 25Որոնք Աստուծոյ * ճշմարտութիւնը * ստութեան հետ փոխեցին. Եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին քան թէ Ստեղծողին. Որ օրհնեալ է ի յաւիտեանս. Ամէն։ 26Նորա համար Աստուած մատնեց նորանց * անարգ կիրքերի. Եւ նորանց էգերը բնական գործածութիւնը փոխեցին անբնականի հետ։ 27Այնպէս էլ արուները կնոջ բնական գործածութիւնը թողելով, իրանց ցանկութիւններովն իրար հետ բորբոքուեցան. Արուներն արուների հետ խայտառակութիւն էին գործում, եւ այն փոխարէնը՝ որ արժան էր իրանց մոլութեանն՝ իրանց անձերումը ընդունում էին։ 28Եւ ինչպէս որ չ’ընտրեցին՝ Աստուծուն ունենալ իրանց գիտութեան մէջ, Աստուած մատնեց նորանց անարգ մտքի որ * անարժան բաներ գործեն. 29Որոնք լցուած են ամեն անիրաւութիւնով, պոռնկութիւնով, անզգամութիւնով, ագահութիւնով, չարութինով, լիքը նախանձով, մարդասպանութիւնով, կռիւով, նենգութիւնով, չարաբարութիւնով. 30Քսուներ, բամբասողներ, աստուածատողներ, թշնամանողներ, ամբարտաւաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողների անհնազանդներ. 31Անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ. 32* Որ Աստուծոյ իրաւունքները հասկանալով՝ թէ այսպիսի բաներ գործողները * մահի արժանի են, ոչ թէ միայն այս բաներն անում են, * այլ գործողներին էլ կամակից են լինում։
*1.1 Գոր. իբ. 21։ ա Կոր. ա. 1։ Գաղ. ա. 1։ ա Տիմ. ա. 1։ բ. 7։ բ Տիմ. ա. 11։
*1.1 Գոր. թ. 15։ ժգ. 2։ Գաղ. ա. 15։
*1.2 Գլ. գ. 21։ ժզ. 26։ Գաղ. դ. 8։
*1.2 Տես Գոր. իզ. 6։ Տիտ. ա. 2։
*1.3 Յովհ. ա. 14։ Գաղ. դ. 4։
*1.3 Մատ. ա. 6, 16։ Ղուկ. ա. 32։ Գոր. բ. 30։ բ Տիմ. բ. 8։
*1.4 Գոր. ժգ. 33։
*1.4 Եբր. թ. 14։
*1.5 Գլ. ժբ. 3։ ժե. 15։ ա Կոր. ժե. 10։ Գաղ. ա. 15։ բ. 9։ Եփես. գ. 8։
*1.5 Գոր. զ. 7։ Գլ. ժզ. 26։
*1.5 Գոր. թ. 15։
*1.7 Գլ. թ. 24։ ա Կոր. ա. 2։ ա Թես. դ. 7։
*1.7 ա կոր. ա. 3։ բ Կոր. ա. 2։ Գաղ. ա. 3։
*1.8 ա Կոր. ա. 4։ Փիլ. ա. 3։ Կող. ա. 3, 4։ ա Թես. ա. 2։ Փիլիմ. 4։
*1.8 Գլ. ժզ. 19։ ա Թես. ա. 8։
*1.9 Գլ. թ. 1։ բ Կոր. ա. 23։ Փիլ. ա. 8։ ա Թես. բ. 5։
*1.9 Գոր. իէ. 23։ բ Տիմ. ա. 3։
*1.10 ա Թես. գ. 10։
*1.10 Գլ. ժե. 23, 32։ ա Թես. գ. 10։
*1.10 Գլ. ժե. 32։ Յակ. դ. 15։
*1.11 Գլ. ժե. 29։
*1.12 բ Կոր. դ. 13։ Տիտ. ա. 4։ բ Պետ. ա. 1։
*1.13 Գլ. ժե. 23։
*1.13 Տես Գոր. ժզ. 7։ ա Թես. բ. 18։
*1.13 Փիլ. դ. 17։
*1.14 ա Կոր. թ. 16։
*1.16 Սաղ. խ. 9, 10։ Մար. ը. 38։ բ Տիմ. ա. 8։
*1.16 ա Կոր. ա. 18։ ժե. 2։
*1.16 Ղուկ. բ. 30-32։ իդ. 47։ Գոր. դ. 26։ ժգ. 26, 46։ Գլ. բ. 9։
*1.17 Գլ. գ. 21։
*1.17 Ամբ. բ. 4։ Յովհ. դ. 36։ Գաղ. գ. 11։ Փիլ. գ. 9։ Եբր. ժ. 38։
*1.18 Գոր. ժէ. 30։ Եփես. ե. 6։ Կող. գ. 6։
*1.19 Գոր. ժդ. 16։
*1.19 Յովհ. ա. 9։
*1.20 Սաղ. ժթ. 1։ Գոր. ժդ. 16։ ժէ. 27։
*1.21 դ Թագ. ժէ. 15։ Երեմ. բ. 5։ Եփես. դ. 17, 18։
*1.22 Երեմ. ժ. 14։
*1.23 բ Օր. դ. 16 ևլն։ Սաղ. ճզ. 20։ Ես. խ. 18, 25։ Երեմ. բ. 11։ Եզեկ. ը. 10։ Գոր. ժէ. 29։
*1.24 Սաղ. ձա. 12։ Գոր. է. 42։ Եփես. դ. 18, 19։ բ Թես. բ. 10։
*1.24 Ղև. ժը. 22։
*1.24 ա Կոր. զ. 18։ ա Թես. դ. 4։ ա Պետ. դ. 3։
*1.25 ա Թես. ա. 9։ ա յովհ. ե. 20։
*1.25 Ես. խդ. 20։ Երեմ. ժ. 14։ ժգ. 25։ Ամովս. բ. 4։
*1.26 Ղև. ժը. 22, 23։ Եփես. ե. 12։ Յուդ. 10։
*1.28 Եփես. ե. 4։
*1.32 Գլ. բ. 2։
*1.32 Գլ. զ. 21։
*1.32 Սաղ. ծ. 18։ Ովս. է. 3։