Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթի բարեպաշտութեան ուխտը։ Դաւիթի Սաղմոս։ 1* Ողորմութիւն…
Դաւիթի բարեպաշտութեան ուխտը։
Դաւիթի Սաղմոս։
1* Ողորմութիւն եւ իրաւունք երգեմ. Քեզ, ով Տէր, սաղմոս ասեմ։
2* Իմաստութիւնով կþգնամ կատարելութեան ճանապարհում. Ե՞րբ կþգաս ինձ մօտ. * իմ սրտի անմեղութիւնովը կþգնամ իմ տան մէջ։
3Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ. * անօրէնութիւն գործողին * աոտւմ եմ. Նա ինձ չþմօտենայ։
4Ծուռ սիրտը պէտք է հեռանայ ինձանից. * չարին չեմ ճանաչիլ։
5Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դէմ, նորան կþջնջեմ. * նա որ ամբարտաւան է աչքերով եւ հպարտ սրտով, նորան չեմ կարող համբերել։
6Իմ աչքերը երկրի հաւատարիմների վերայ է, որ ինձ հետ բնակուեն. * անմեղ ճանապարհ գնացողը կþծառայէ ինձ։
7Նենգութիւն անողը չի բնակուիլ իմ տան մէջ. Նա որ սուտ է խօսում՝ հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։
8* Առաւօտանց կþջնջեմ երկրի ամեն ամբարիշտներին, որ * Տիրոջ քաղաքիցը սատկեցնեմ բոլոր անօրէնութիւն գործողներին։
*101.1 Սաղ. ձթ. 1։
*101.2 ա Թագ. ժը. 14։
*101.2 գ Թագ. թ. 4։ ժա. 4։
*101.3 Յես. իգ. 6։ ա Թագ. ժբ. 20, 21։ Սաղ. խ. 4։ ճիե. 5։
*101.3 Սաղ. ղէ. 10։
*101.4 Մատ. է. 23։ բ Տիմ. բ. 19։
*101.5 Սաղ. ժը. 27։ Առակ. զ. 17։
*101.6 Սաղ. ճժթ. 1։
*101.8 Սաղ. հե. 10։ Երեմ. իա. 12։
*101.8 Սաղ. խը. 2, 8։