Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Չար որոգայթներից ազատուելու համար աղաչանք։ Երգողների գլխաւորին. Մի…

Չար որոգայթներից ազատուելու համար աղաչանք։

Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ։ * Երբոր Սաւուղն ուղարկեց եւ նորա տունը պահել տուաւ որ սպանէ նորան։

1* Փրկիր ինձ իմ թշնամիներիցը, իմ Աստուած. Ապրեցրու ինձ նորանցից որ վեր կացան ինձ վերայ։

2Փրկիր ինձ անօրէնութիւն գործողներիցը, եւ արիւնահեղ մարդկանցիցը ապրեցրու ինձ։

3Որովհետեւ ահա թագուն սպասում են՝ որ իմ անձը բռնեն. * զօրեղները ժողովվում են ինձ վերայ * առանց իմ անօրէնութեան եւ առանց իմ մեղքի, ով Տէր։

4Առանց իմ անօրէնութեան վազում են եւ պատրաստվում. * զարթնիր՝ որ առաջս գաս, եւ տես։

5Իսկ դու, ով Տէր՝ Զօրաց Աստուած՝ Իսրայէլի Աստուածը, վեր կաց որ ամեն հեթանոսներին այցելես. Մի ողորմիր ոչ մի անօրէնութիւն գործողի։ (Սէլա։)

6* Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ են գալիս։

7Ահա վայրահաչ խօսում են իրանց բերանովը. * սրեր կան իրանց շրթունքներումը, որովհետեւ ասում են՝ * Ո՞վ կþլսէ։

8Բայց * դու, Տէր, կþծիծաղես նորանց վերայ, եւ ծաղր կþանես այդ ամեն հեթանոսներին։

9Ով իմ զօրութիւնը, քեզ եմ մտիկ տալիս, * որովհետեւ Աստուած է իմ ապաւէնը։

10Իմ ողորմութեան Աստուածը * ինձ կþդիմաւորէ. Աստուած ինձ ուրախութիւնով * նայիլ կþտայ իմ թշնամիների վերայ։

11* Մի սպանիր նորանց, որ իմ ժողովուրդը չþմոռանայ ցիր ու ցան արա նորանց քո զօրութիւնովը, եւ վայր գցիր նորանց, ով Տէր՝ մեր վահանը։

12* Իրանց բերանի մեղքի համար եւ իրանց շրթունքների խօսքի համար թող բռնուին իրանց ամբարտաւանութիւնովը. Եւ այն անէծքի եւ սուտ խօսքերի համար որ պատմում են,

13* Սատկեցրու նորանց բարկութիւնով. Սատկեցրու որ չքանան, եւ * գիտենան՝ որ Աստուած տիրում է Յակոբի մէջ * մինչեւ երկրի ծայրերը. (Սէլա։)

14Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ գալիս.

15* Նորանք թափառում են ուտելու համար. Եւ եթէ չեն կշտանում, տրտնջում են։

16Բայց ես կþօրհնեմ քո զօրութիւնը, եւ առաւօտանց կþփառաբանեմ քո ողորմութիւնը. Որովհետեւ դու պահապան եւ ապաւէն եղար ինձ իմ նեղութեան օրը։

17* Ով իմ զօրութիւն, քեզ սաղմոս կþերգեմ. Որովհետեւ, ով Աստուած, դու ես իմ պահապանը եւ * իմ ողորմութեան Աստուածը։

*Սաղ. ծթ ա Թագ. ժթ. 11։

*59.1 Սաղ. ժը. 48։ ճխգ. 9։

*59.3 Սաղ. ծզ. 6։

*59.3 ա Թագ. իդ. 12։

*59.4 Սաղ. լե. 23։

*59.6 Տես Սաղ. իբ. 16։

*59.7 Սաղ. ծէ. 4։ Առակ. ժբ. 18։

*59.7 Սաղ. ժ. 11, 13։ կդ. 5։ հգ. 11։ ղդ. 7։

*59.8 ա Թագ. ժթ. 16։ Սաղ. բ. 4։

*59.9 Սաղ. կբ. 2։

*59.10 Սաղ. իա. 3։

*59.10 Սաղ. ծդ. 7։ ղբ. 11։ ճժբ. 8։

*59.11 Ծն. դ. 12, 15։

*59.12 Առակ. ժբ. 13։ ժը. 7։

*59.13 Սաղ. է. 9։

*59.13 Սաղ. ձգ. 18։

*59.13 Սաղ. իբ. 27։

*59.15 Յոբ ժե. 23։ Սաղ. ճթ. 10։

*59.17 Սաղ. ժը. 1։

*59.17 Սաղ. ճխդ. 2։