Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ ամենակարողութիւնը. Կուռքերի տկարութիւնը։ Ալէլուիա։ 1Օր…
Աստուծոյ ամենակարողութիւնը. Կուռքերի տկարութիւնը։
Ալէլուիա։
1Օրհնեցէք Տիրոջ անունը. * օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները.
2* Որ կանգնում էք Տիրոջ տանը՝ * մեր Աստուծոյ տան սրահներումը։
3Օրհնեցէք Տիրոջը, որովհետեւ * Տէրը բարի է. Սաղմոս ասեցէք նորա անունին, որովհետեւ * քաղցր է։
4Որովհետեւ * Տէրը Յակոբին ընտրեց իրան համար, եւ իսրայէլին՝ իր ժառանգութեան համար։
5Որովհետեւ ես իմացայ որ * Տէրը մեծ է. Եւ մեր Տէրն աւելի մեծ է քան ամեն աստուածները։
6* Տէրն իր բոլոր կամեցածն անում է երկնքումն ու երկրումս, ծովերումը եւ ամեն խոր տեղերումը։
7* Որ նա ամպերը բարձրացնում է երկրի ծայրիցը՝ * կայծակներն անձրեւ է շինում. Քամին հանում է իր * շտեմարաններիցը։
8* Որ Եգիպտոսի անդրանիկներն սպանեց մարդիցը մինչեւ անասունները։
9* Որ նշաններ եւ հրաշքներ ուղարկեց քո մէջը, ով Եգիպտոս, * Փարաւօնի եւ նորա բոլոր ծառաների վերայ։
10* Որ շատ ազգեր զարկեց, եւ զօրեղ թագաւորներ սպանեց.
11Անօրհացիների Սեհօն թագաւորին, Բասանի Ովգ թագաւորին, եւ * Քանանացիների բոլոր թագաւորութիւնները։
12Եւ * նորանց երկիրը տուաւ ժառանգութիւն, ժառանգութիւն՝ իր Իսրայէլ ժողովրդի համար։
13Տէր, * քո անունը մինչեւ յաւիտեան է. Տէր, քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։
14* Որովհետեւ Տէրն իր ժողովրդին կþդատէ, եւ իր ծառաներին կþողորմէ։
15* Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։
16Բերան ունին եւ չեն խօսում. Աչքեր ունին եւ չեն տեսնում.
17Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չþկայ նորանց բերանումը։
18Նորանց նման են նորանց շինողները, եւ բոլոր նորանց յուսացողները։
19* Ով Իսրայէլի տունը, օրհնեցէք Տիրոջը. Ով Ահարօնի տունը, օրհնեցէք Տիրոջը։
20Ով Ղեւիի տունը, օրհնեցէք Տիրոջը. Ով Տէրից վախեցողներ, օրհնեցէք Տիրոջը։
21Օրհնեալ լինի Տէրը * Սիօնի միջիցը, նա՝ որ բնակուած է Երուսաղէմումը։ Ալէլուիա։
*135.1 Սաղ. ճժգ. 1։ ճլդ. 1։
*135.2 Ղուկ. բ. 37։
*135.2 Սաղ. ղբ. 13։ ղզ. 8։ ճժզ. 19։
*135.3 Սաղ. ճժթ. 68։
*135.3 Սաղ. ճխէ. 1։
*135.4 Ել. ժթ. 5։ բ Օր. է. 6, 7։ ժ. 15։
*135.5 Սաղ. ղե. 3։ ղէ. 9։
*135.6 Սաղ. ճժե. 3։
*135.7 Երեմ. ժ. 13։ ծա. 16։
*135.7 Յոբ իը. 25, 26։ լը. 25 ևլն։ Զաք. ժ. 1։
*135.7 Յոբ լը. 22։
*135.8 Ել. ժբ. 12, 29։
*135.9 Ել. է. ը. թ. ժ. և ժգ։
*135.9 Սաղ. ճլզ. 15։
*135.10 Թու. իա. 24, 25, 26, 34, 35։ Սաղ. ճլզ. 17 ևլն։
*135.11 Յես. ժբ. 7։
*135.12 Սաղ. հը. 55։ ճլզ. 21, 22։
*135.13 Ել. գ. 15։ Սաղ. ճբ. 12։
*135.14 բ Օր. լբ. 36։
*135.15 Սաղ. ճժե. 4-8։
*135.19 Սաղ. ճժե. 9 ևլն։
*135.21 Սաղ. ճլդ. 3։